Արգենտինայում հորդառատ անձրևների և փոթորկի պատճառով տարհանվել է ավելի քան 3 հազար մարդ: Աղետի հետևանքով մահացել է 70-ամյա կին՝ հայտնում է արգենտինական TN հեռուստաալիքը:
Ամենաուժեղ անձրևներն ու քամին գրանցվել են Սանտա-Ֆե, Կորդովա և Նեուկեն նահանգներում: Որոշ շրջաններում գրանցվել են ավելի քան 200 մմ տեղումներ, ինչը գերազանցում է այդ շրջանների տարեկան նորման:
Ստեղծվել են արտակարգ կոմիտեներ, որոնց խնդիրն է աղետի պայմաններում տեղի իշխանության մարմինների գործողությունների համակարգումը:
Ըստ օդերևութաբանների՝ Արգենտինայի 7 նահանգներում գրանցված փոթորիկն ամենաուժեղն է վերջին 40 տարում:






































