ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր իմպիչմենտի հետ կապված մտավախություններով է կիսվել, հաղորդում է Axios-ը:
Ամերիկացի առաջնորդը Կոնգրեսում հանրապետականներին բացատրել է, որ իմպիչմենտն իր կենսագրությունում բիծ կարող է թողնել:
«Այս գործընթացը վատ կանդրադառնա կենսագրության վրա: Դուք էլ չէիք ուզենա, որ դա (իմպիչմենտը) լիներ ձեր կենսագրությունում»,- նշել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը չի ցանկանում, որ պատմության դասագրքերում իր մասին գրեն որպես մի նախագահի, որին պաշտոնանկ են արել: Թրամփը շատ է անհանգստանում իր ժառանգության կապակցությամբ: