Friday, 03 05 2024
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
Նախարարը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին
ՄԻՊ-ն ԱԺ-ում հանդես է եկել ամփոփիչ ելույթով
Նորմալ չէ, որ Հայաստանում կա այսքան թիրախավորված ատելության խոսք․ սա հանդուրժելի՞ է
14:30
Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
14:15
ԵՄ-ը Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել

Հայաստանն անելիք չունի ԵԱՏՄ-ում, հետադիմության ջահակիրների այդ հավաքատեղիում. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Երևանում ավարտվեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել 7 պետությունների առաջնորդներ: Նիստը և դրան զուգակցած բոլոր միջոցառումները կազմակերպված էին պատշաճ մակարդակով, դրանց լրացուցիչ նշանակություն էր հաղորդում Իրանի և Սինգապուրի ղեկավարների մասնակցությունը:

Վերջին օրերի միջոցառումները դրականորեն կանդրադառնան Հայաստանի միջազգային հեղինակության և կշռի վրա, ինչը կարելի է համարել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ընթացիկ փուլի ձեռբերումներից մեկը: Ձեռքբերումները սակայն դրանով, ըստ էության ավարտվում են: Այլ առարկայական օգուտ Հայաստանը այդ կառույցին անդամակցությունից չի ստացել և մեծ հավակնությամբ չի ստանալու նաև ապագայում: Խոսքը ԵՏՄ երկրների շուկաներում վաճառված միրգ-բանջարեղենի մասին չէ, որը՝ որպես մանիպուլյացիա փորձ է արվում ներկայացնել որպես այդ կառույցին Հայաստանի անդամակցության դրական հետևանք:

Այո, ԵՏՄ շուկաներում ինչ-որ քանակությամբ հայկական արտադրանք է սպառվում, ինչը որոշակիորեն ավելացնում է մեր արտահանումը: Բայց մենք ԵՏՄ-ին անդամակցում էինք ամենևին ոչ վարունգ կամ լոլիկ արտահանելու նպատակով: Չմոռնանք՝ մեզ ներկայացվում էր, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ամրապնդելու է Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Հենց այդ հիմնավորմամբ վեց տարի առաջ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը մեկ գիշերվա ընթացքում հրաժարվեց ԵՄ-ի հետ երեքուկես տարի բանակցված Ասոցացման համաձայանգրից և որոշում կայացրեց անդամակցել Մաքսային, այնուհետև՝ Եվրասիական միությանը:

Անցած վեց տարիները ցույց տվեցին սակայն, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ոչ միայն չամրապնդեց խոստացված անվտանգությունը, այլ սպառնալիք դարձավ մեր և Արցախի անվտնագության համար, որի ամենախոսուն վկայությունը 2016 թվականի ապրիլյան պատերազմն էր, որն էլ հնարավոր դարձավ նաև ԵՏՄ-ական մեր գործընկրների ու Ադրբեջանի սիրախաղերի արդյունքում:

Ահա այդ նույն ԵՏՄ-ի գագաթաժողովն էր այսօր անցկացվում Երևանում: Սա իրողություն է, որը երբեք չպետք է մոռանալ: Ինչպես որ պետք է հիշել, որ ԵՏՄ-ն որևէ կերպ չի ավելացնելու Հայաստանի և Արցախի անվտանգություն: Այսինքն՝ այս կառույցը լայն իմաստով չի համապատասխանում Հայաստանի ոչ կարճաժամկետ, ոչ միջնաժամկետ, ոչ էլ ու առավել ևս՝ երակարաժամկետ հեռանկարներին ու տեսլականներին: Ճիշտ հակառակը՝ իր բնույթով, անդամ պետությունների իշխանությունների կառուցվածքով ԵՏՄ-ն հակամետ է Հայաստանին, քանի որ այդ, բացառությամբ Հայաստանի, ավտորիտար պետությունների ակումբ է՝ դրանից բխող բոլոր ներքին և արտաքին հետևանքներով:

Հայաստանն անելիք չունի այդ ակումբում, հետադիմության ջահակիրների այդ հավաքատեղիում: Հայաստանի տեղը ժամանակակից, ազատ ու ժողովրդավարական պետությունների ընտանիքն է, որում դրա անդամների անվտանգությունը ոչ թե սակարկության առարկա է դառնում, այլ համարվում է բոլորի, ընհանուրի պաշտպանության ու հոգածության առարկա: Հետևաբար Հայաստանի անդամությունը ԵՏՄ-ին խիստ ժամանակավոր է: Դա չի նշանակում, թե հենց վաղը պետք է ԵՏՄ-ից դուրս գալու քայլեր ձեռնարկել: Դա նշանակում է, որ օգագործելով ԵՏՄ-ի գոնե տնտեսական հնարավորությունները, պետությանը՝ բառի նեղ և լայն իմաստներով պետք է պատրաստել տեսանելի ապագայում այլ ընթացքի, այնպիսի ընթացքի, որը առարակայաբար կամրապնդի մեր անվտանգությունը, միաժամանակ ապահովելով նաև տնտեսական օգուտներ:

https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/2745539145476795/?type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում