Monday, 13 07 2026
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են

Տարոն Մարգարյանը հանդիպել է մարմնամարզիկների ու նրանց մարզիչների հետ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի» տնօրեն, օլիմպիական չեմպիոն և Երևանի պատվավոր քաղաքացի Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ քաղաքապետարան այցելած մարզիկներին ու նրանց մարզիչներին: Ողջունելով հյուրերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նրանց այս տարվա մարտի 26-28-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի հերթական առաջնությունում գրանցած փայլուն հաղթանակների առթիվ և շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատիվը բարձր պահելու համար. «Մեզանից յուրաքանչյուրին անսահման ուրախություն ու ոգևորություն է հաղորդում միջազգային ասպարեզներում մեր մարզիկների յուրաքանչյուր նվաճում ու հաղթանակ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ առավել ևս, երբ տվյալ մարզաձևում մենք արդեն իսկ ունեցել ենք լեգենդար մարզիկներ, ովքեր մեկընդմիշտ ամրագրել են Հայաստանի համբավն այդ մարզաձևում, մեր սպասելիքներն ու ակնկալիքները միշտ էլ կրկնապատիկ են: Եվ այս տեսանկյունից մարմնամարզությունը իրոք բացառություն չէ, հատկապես հաշվի առնելով, որ մանկապատանեկան մեր մարզադպրոցը ղեկավարում է հենց այդ լեգենդներից մեկը՝ Դուք, պարոն Ազարյան: Եվ շնորհավորելով բոլորիս աշխարհի առաջնությունում գրանցած փայլուն հաղթանակների կապակցությամբ, մաղթում եմ, որ Ձե՛ր գլխավորությամբ մեր թիմի մարզիկները մշտապես հաղթող ճանաչվեն ու դառնան Ձեր արժանի հետևորդը՝ նվաճելով նաև օլիմպիական չեմպիոնի պատվաբեր կոչումը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար Ալբերտ Ազարյանն իր հերթին նկատել է, որ այդ հաղթանակների կերտման հարցում շատ որոշակի է նաև Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներդրումը, քանզի համայնքային ենթակայության մարզադպրոցի հանդեպ մշտապես առկա է ուշադրությունն ու հատուկ վերաբերմունքը. «Քաթարում գրանցած մեր հաղթանակներն իրոք որ փայլուն էին, քանի որ կանոնակարգով նախատեսված 6 մրցաձևերից մեզ հաջողվեց հաղթել 3-ում: Ընդ որում, մասնակիցների թվում և՛ օլիմպիական չեմպիոն կար, և՛ աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոններ: 4-րդ մարզաձևում էլ նվաճեցինք արծաթե մեդալ, ինչը ևս հաջողություն է: Ինչևէ, ուզում եմ Ձեզ վստահեցնել, պարոն քաղաքապետ, որ մենք լի ենք վճռականությամբ և կշարունակենք անել հնարավորը, որպեսզի մշտապես բարձր պահենք թե՛ մեր երկրի և թե՛ մեր սիրելի Երևանի պատիվը», – նշել է Ալբերտ Ազարյանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս վստահեցրել է, որ քաղաքապետարանը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում ըստ ամենայնի աջակցել մարզադպրոցին՝ նորանոր հաջողություններ ապահովելու հաստատակամությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում