Monday, 13 07 2026
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ
Հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
Իսրայելը Թուրքիային չի կարող չհամարել պոտենցիալ հակառակորդ. F-35-ը նրան կդարձնի ավելի ագրեսիվ
21:50
«Մենք նեղուցը պահպանում էինք ձրի, բայց հիմա գումար կվաստակենք». Թրամփ
Սամվել Կարապետյանը դատարկ հայտարարությունների չեմպիոն է․ մեկ հոդաբաշխ միտք չի հայտնել
21:30
Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել
Անկլավների փոխանակում չի լինելու. Առանց Հայաստանի հնարավոր չէ երկաթուղային ապաշրջափակում
21:09
Մեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն կդասակարգի որպես ազգային անվտանգության համար սպառնալիք. ներքին գործերի նախարար
Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը անվտանգային միջավայրի օպտիմալացումն է
20:50
Սաուդյան Արաբիան հարվածել է Սանայի օդանավակայանին
Վերացվել է «Կաչոտա» արտադրատեսակի արտադրության կասեցումը
20:30
Իսրայելի գաղտնի գործողությունը՝ Ահմադինեժադի մասնակցությամբ. NYT
Հայաստան կներթափանցեն սառը օդային հոսանքներ. Սուրենյան
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
Զգուշացում․ «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» առաջարկները կեղծ են
19:50
Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին
Պռոշյան համայնքում կասեցվել է հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերության գործունեությունը․ ՇՎՏՄ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
19:10
Բանգկոկի բարերից մեկում խոշոր հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվել
Ծեծել են և փորձել են սպանել «Բգո-ին․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում
Ավտովթարի հետևանքով մահացել է 7 ամսական երեխա
Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07

Տիգրան Ավինյանն ընդունել է ՎԶԵԲ առաջին փոխնախագահին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ին՝ հաստատված արդյունավետ համագործակցության համար, որը ներառում է ավելի քան 1,3 մլրդ եվրո արժողությամբ ներդրումային փաթեթ ու 178 ծրագրեր, ինչը նպաստել է Հայաստանում ավելի կայուն ֆինանսական հատվածի կառուցմանը, էներգետիկ համակարգի, ճանապարհային և ջրային ենթակառուցվածքների արդիականացմանը, ինչպես նաև երկրի մրցունակության բարձրացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յուրգեն Ռիգտերինկը նշել է, որ Հայաստանը տպավորիչ վերափոխումների միջով է անցնում և իրենք պատրաստ են աջակցել երկրին էլ ավելի մեծ ձեռքբերումներ ունենալու գործում: Այս համատեքստում վերջինս վերհիշել է նաև սեպտեմբերի 20-ին «ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդ»-ի մեկնարկը, որի մասնակիցներից մեկն է ՎԶԵԲ-ը:

Զրուցակիցներն անդրադարձել են ՎԶԵԲ երկրի նոր՝ 2019-2024 թթ. ռազմավարությանը, որը ՎԶԵԲ խորհրդի նիստում հաստատման կդրվի նոյեմբերի վերջին: Քննարկվել են ռազմավարության համագործակցության առաջնահերթությունները, երկուստեք ընդգծվել է ծրագրերի իրականացման գործում դինամիկ գործելաոճը:

Փոխվարչապետ Ավինյանը կարևորել է այն հանգամանքը, որ Բանկի ներդրումային փաթեթի մեծ մասը կենտրոնացած է մասնավոր հատվածում, ինչը ոչ միայն դաշտում ֆինանսների պակասը մեղմող կարևոր աղբյուր է, այլև նպաստում է կորպորատիվ կառավարման, հաշվետվողականության և թափանցիկության առաջադեմ մշակույթի առաջխաղացմանը:

Զրուցակիցները քննարկել են պետություն-մասնավոր գործընկերության, տեղական կապիտալի շուկայի զարգացման, պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնետոմսերի սկզբնական տեղաբաշխման հետ կապված հարցեր: Անդրադարձ է կատարվել ճանապարհային ու ջրային ենթակառուցվածքների, ինտենսիվ գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, հանրային տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում առկա ծրագրերին և նոր նախաձեռնություններ մեկնարկելու հնարավորություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում