Saturday, 04 05 2024
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար

Միտումնավոր սնանկացո՞ւմ. ինչու քաղաքապետարանը չի խզում «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը

«Սանիթեք»-քաղաքապետարան հակամարտությունը կարծես մոտենում է ավարտին, որն ըստ էության լինելու է պայմանագրի խզումը։ Այս ամիս քաղաքապետարանը աղբահանության ծառայության դիմաց «Սանիթեք»-ին 300 միլիոն դրամ պակաս է վճարել։ «Սանիթեքը» նախօրեին հայտարարություն էր տարածել՝ 300 միլիոն դրամ պահումը որակելով որպես ֆինանսական ճնշումներ։ «Տեղեկացնում ենք, որ շահագրգիռ մարմինների կողմից հետևողականորեն իրականացվող ռազմավարության և ընկերության ֆինանսական վիճակի վրա շարունակական ճնշումների արդյունքում վերջնականապես վտանգված է «Սանիթեք»-ի կողմից ծառայությունների մատուցումը:

Ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամ: Ընկերությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը ծառայությունների մատուցման հետագա վատթարացման համար»,- ասված էր «Սանիթեք»-ի հայտարարության մեջ:

Քաղաքապետարանից էլ արձագանքում են, որ իրենք գրեթե չեն զբաղվել քաղաքի մաքրությամբ, հետևաբար տրամաբանական է, որ չպետք է նաև վարձատրվեն։ Ըստ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի՝ վերջին ամիսներին «Սանիթեք»-ի ընդամենը մի քանի մեքենա է մասնակցել աղբահանությանը, իսկ քաղաքի աղբահանությամբ զբաղվել է նորաբաց համայնքային հիմնարկը։ 300 միլիոն պահումից հետո «Սանիթեք»-ի ոչ մի մեքենա առհասարակ քաղաք դուրս չի եկել և աղբահանություն չի իրականացրել, մինչդեռ դա նրանց ուղղակի պարտավորությունն էր։

Ըստ Հակոբ Կարապետյանի՝ «Սանիթեք»-ի կողմից տոտալ ձախողում է և այս ամենը չի կարող անհետևանք մնալ, այդ թվում կլինեն նաև իրավական հետևանքներ։

Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյանը ասաց, որ 300 միլին դրամը շատ մեծ գումար է պահում կատարելու համար։ «Ստեղծվել է մի անորոշ վիճակ, երբ 10-11 ամիս շարունակ քաղաքապետարանն ու «Սանիթեքը» գզվռտում են իրար և այդ գզվռտոցից տուժում է Երևանը, երևանցին, և թե ինչ ելք կունենա այս իրավիճակը, դեռ հայտնի չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրուցում ասաց Վարդանյանը։ Նրա խոսքերով՝ քաղաքապետարանի գործողությունները պետք է հաշվարկված լինեն։ Քաղաքապետարանը կամ պետք է որոշում կայացնի խզել «Սանիթեք»-ի հետ պայմանագրերից մեկը, կամ ընկերության հետ գտնի համագործակցության եզրեր։

«Ելքն այս երկուսն է․կամ պետք է խզեն պայմանագրերից մեկը, կամ նստեն խոսեն։ Արդեն հոգնել ենք այս գզվռտոցից։ Թող գնան դատարան, խզեն պայմանագիրը»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ ներկա իրավիճակում տպավորություն է ստեղծվում, որ քաղաքապետարանը միտում ունի դե ֆակտո սնանկացնել «Սանիթեք»-ին, ստիպել, որ ինքնակամ հրաժարվեն Հայաստանում ծառայություններ մատուցելուց և հեռանան։ Բայց «Սանիթեք»-ի համառությունն էլ այլ բան է ցույց տալիս, որ նրանք բացարձակ հեռանալու տրամադրվածություն չունեն։

Մեր դիտարկմանը՝ եթե կա իրավական ճանապարհ, ապա ինչու է քաղաքապետարանը խուսափում դրանից և բացահայտ չի գնում պայմանագրի խզման, ավագանու անդամը պատասխանեց. «Քաղաքապետարանը հավանաբար վախենում է խզել պայմանագիրը, քանի որ վախենում է, որ «Սանիթեքը» կդիմի արբիտրաժային դատարան։ Այո, ընկերությունը դրա հնարավորությունն ունի։ «Սանիթեքը» համարվում է միջազգային ներդրող, նրանց իրավունքները պաշտպանված են և իրենք կարող են նման իրավիճակում դիմել արբիտրաժային դատարան»։

Նշենք, որ այս պահին «Սանիթեք» ընկերությունը դատարանում հայց ունի Երևանի քաղաքապետարանի դեմ։ Ընկերությունը վիճարկել է հերթական պահումը, այսինքն՝ քաղաքապետարանի կողմից իր ծառայությունների դիմաց չվճարված հերթական գումարը։ Ընկերությունը համարում է, որ ինքը ծառայությունները մատուցել է, բայց չի վճարվել դրա դիմաց։

Թեհմինե Վարդանյանն ասաց, որ շատ վատ կլինի, եթե այս 300 միլիոն դրամի պահումը ևս դառնա հայցադիմումի առարկա ընդդեմ քաղաքապետարանի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում