Friday, 17 07 2026
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ

Անսպասելի արագություն

Այն, որ Սերժ Սարգսյանը կարող էր արձագանքել պատվիրակություններով բանակցելու ընդդիմության առաջարկին, զարմանալի կամ անսպասելի չէր ինքնին: Բանն այն է, որ դեռևս հունիսի 17-ին երկխոսության մասին իր հայտարարության մեջ Սարգսյանը նշել էր, որ եթե այդուհանդերձ Կոնգրեսը չի ցանկանա բանակցել առանձին-առանձին Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի և Կարեն Կարպետյանի հետ, ապա իշխանությունը կարող է գնալ նաև կոալիցիոն պատվիրակության ձևավորման տարբերակին: Եվ ահա Սերժ Սարգսյանը գնում է այդ տարբերակին:

Եվ այստեղ կա մի հատկանշական կողմ, որը կարծես դուրս է մնացել համընդհանուր ուշադրությունից: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն այդպիսով փաստորեն կոալիցիան և իշխանությունը տարանջատում է միմյանցից: Այսինքն, նա նախ տալիս է իշխանության հասցեներ՝ ԱԺ նախագահ, վարչապետ, նախագահի աշխատակազմի ղեկավար, իսկ հետո խոսում կոալիցիայի տարբերակի մասին: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը կոալիցիան որոշակիորեն ստորադասում է իշխանություն հասկացությանը, ինչն իհարկե մյուս կողմից էլ միանգամայն տրամաբանական է, քանի որ Հայաստանի ներկայիս իշխանությունն անկասկած ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը չեն, և գուցե նույնիսկ ՀՀԿ-ն էլ չէ, այլ ընդամենը մի քանի անձինք, որոնց էլ թվարկել էր Սերժ Սարգսյանը: Հետևաբար, ներկայացնելով կոալիցիոն պատվիրակության տարբերակը, Սերժ Սարգսյանը փաստորեն փորձում է այսպես ասած երկխոսության գաղափարը դնել ամենանվազ, կամ հնարավորինս նվազ նշաձողի վրա:

Մյուս դիտարկումն այն է, որ Սերժ Սարգսյանը փաստորեն բավականին արագ, և այդ արագությամբ հանդերձ՝ անսպասելի է արձագանքում ընդդիմությանը: Կարելի է հաստատապես ասել, որ ոչ ոք, կամ համենայն դեպս շատ քչերը կսպասեին, որ Սարգսյանն այդքան արագ կարձագանքի ընդդիմությանը, նույնիսկ օգոստոսի 2-ի հանրահավաքից էլ առաջ, էլ չասած՝ մինչև սեպտեմբեր տված ժամկետի մասին: Սերժ Սարգսյանի արագությունը վկայում է երևի թե այն, որ այս ընթացքում իրավիճակը նրա համար որոշակիորեն ավելի բաարդացել է և ի հայտ են եկել չնախատեսված խնդիրներ: Հարցն այն է, թե դրանք որ դաշտում են՝ արտաքի՞ն, թե՞ ներքին: Վերջին օրերին բավական ակտիվ է հենց արտաքին դաշտը, մասնավորապես՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Սակայն, այդ գործընթացն ինքնին եղել է բավական ընդգրկուն նաև ներքին իրավիճակի վրա ունեցած ազդեցության առումով և չի բացառվում, որ եթե անգամ բուն հարցում չլինեն առանձնապես մտահոգիչ նոր զզարգացումներ, Սերժ Սարգսյանի համար ներքին ընկալումների առումով խնդիրներ այդուհանդերձ լինեն:

Պատահական չէ, որ նախօրեին երիտասարդ սպաների հավաքի ժամանակ Սերժ Սարգսյանը հարկ համարեց անդրադառնալ ղարաբաղյան խնդրին, և պատահական չէր թերևս, որ այդ անդրադարձը եղավ հենց բանակային միջավայրում: Ու այդ ֆոնին առավել հետաքրքրական է դառնում ընդդիմության հետ երկխոսելու հարցում Սերժ Սարգսյանի արագ արձագանքը:

Չի բացառվում, որ Սարգսյանն այդպիսով փորձում է այդ երկխոսությունը որոշակիորեն հակադրել իշխանության մեջ հասունացող կամ հասունացած որոշակի դժգոհությունների, որոնք կարող էին Սարգսյանի ներշխանական մրցակիցների կողմից գեներացվել կազանյան հանդիպումից հետո ղարաբաղյան ակտիվության առիթով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում