Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Քոչարյանի վերջին հույսը, որը կարող է ճակատագրական լինել նրա համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դիմումը և այն կքննարկի առաջնահերթության կարգով․ երեկ երեկոյան նման հաղորդագրություն է տարածել Սահմանադրական դատարանը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը ասել է՝ եթե ՄԻԵԴ-ը դիմումը քննելու է առաջնահերթության կարգով, ուրեմն կարևորում է այն։

«Սահմանադրական կարգը տապալելը՝ այն հանցակազմը, որը նախատեսված է Հայաստանի քրեական օրենսգրքում, նման ձևով և բովանդակությամբ Եվրոպայի խորհրդի անդամ այլ երկրներում գոյություն չունի, հետևաբար նման տեսակի խնդրի դեպքում, իհարկե, առաջնահերթությունը միայն տրամաբանական է։ Այսինքն՝ այս հարցի վերաբերյալ նույնիսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է առաջնահերթության կարգ շնորհում, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատություն իրականացնող մարմինները, Արմեն Դանիելյանի որոշումից հետո, որևէ դատավարական գործողություն չեն կատարում»,- «Ազատության» հետ զրույցում ասել է Վարդևանյանը։

Ակնհայտորեն, երկրորդ նախագահի պաշտպանական թիմն ակնկալում է, որ ՄԻԵԴ-ի որոշումը լինելու է իրենց օգտին՝ ճանապարհ բացելով Քոչարյանի ոչ միայն ազատ արձակման, այլ նաև քրեական հետապնդման դադարեցման համար։

Իհարկե, այստեղ խնդիրը շատ ավելի բազմաշերտ է, քան թվում է առաջին հայացքից։ Սկզբունքորեն, ՄԻԵԴ-ի որշումը վերդիկտ չէ ու իմպերատիվ ուժ չունի ՍԴ-ի համար․ վերջնական որոշումը, այնուամենայնիվ, կայացնելու է Բարձր դատարանը։ Եթե նույնիսկ Ստրասբուրգում կայացվի որոշում, որը բարենպաստ է Քոչարյանի համար, ՍԴ-ն չի կարող թաքնվել դրա ստվերում։ Ակնհայտ է, որ ՍԴ որոշումը, անկախ բովանդակությունից, երկրում ստեղծելու է միանգամայն նոր իրավիճակ։

Այն, ինչ Քոչարյանի թիմի համար վերջին հույս է, կարող է լցնել մեր հասարակության համբերության բաժակը։ Լինենք օբյեկտիվ ու կատարենք մի քանի արձանագրումներ։

Հասարակության մեծամասնության համար Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է, ընդ որում՝ այդ կարծիքն արմատավորվել է ոչ թե հեղափոխությունից հետո, այլ շատ ավելի վաղ, երբ մի շարք գործոնններ ստիպեցին, որ ժողովուրդը Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն ասոցացնի երկրորդ նախագահի անվան հետ։ Ընդ որում՝ հանրային ընկալումը զգայական անվանել չի կարելի, որովհետև այն տարիների հետ ոչ թե փոխվել կամ վերացել, այլ ավելի ամրապնդվել է։ Դրան նպաստել են ոչ թե ժողովրդի «չուզողությունը», այլ հենց Քոչարյանի վարքագիծը, երկրում տեղի ունեցած այլ սպանությունները, Մարտի 1-ը, թալանը, կոռուպցիան, հայկական քրեաօլիգարխիայի ու Մոսկվայի բեսպրեդելը։

Եթե նույնիսկ ընդունենք, որ նախաքննության մարմինը Մարտի 1-ի գործը փնթի է վարել, իսկ իշխանության անպատասխանատու հապաղման հետևանքով դատական համակարգը զբաղված է սաբոտաժով, սա ամենևին չի նշանակում, թե Քոչարյանի կատարած հանցանքները «դուրս են գրվում», իսկ հասարակությունը պատրաստ է ներել նրան։ Դա ամենևին էլ այդպես չէ, ավելին՝ անգամ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի կանխատեսելի անկումը չի կարող նպաստել Քոչարյանի հանդեպ հանրային վերաբերմունքի փոփոխությանը։

Չգիտեմ՝ ինչ բովանդակությամբ որոշում կկայացնի ՄԻԵԴ-ը, կամ դրա հիմքով ինչ կորոշի ՍԴ-ն, սակայն վստահ եմ՝ Քոչարյանի թիմի վերջին հույսը չափազանցված է։ Երկրորդ նախագահի արդարացման որևէ փորձ հանգեցնելու է հանրային այնպիսի հուզումների, որոնց դեմը չի կարող առնել անգամ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Հասարակությունն առայժմ զուսպ հետևում է զարգացումներին, որովհետև ներքին վստահություն ունի, որ գործող իշխանությունը ի վիճակի է բացահայտել Մարտի 1-ը, գլոբալ իմաստով՝ կանխել հին համակարգի ռեստավրացիան։ Եթե ժողովուրդը նկատի իշխանության քաղաքական ամլությունը, երկրում իրադարձությունները կարող են անկանխատեսելի ընթացք ստանալ, ինչից ավելի շատ տուժելու են քրեաօլիգարխիայի հայտնի դեմքերը, այդ թվում՝ Քոչարյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում