Sunday, 19 07 2026
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

Փաշինյանն Արցախում պետք է հայտարարի՝ նախկին վարչակարգի վերարտադրությունը արցախյան ընտրություններում իսպառ մերժելի է

Օգոստոսի 5-ին՝ ժամը 19:00-ին, ելույթ կունենամ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում․ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օգոստոսի 6-ին Ստեփանակերտում տեղի է ունենալու Համահայկական խաղերի բացումը: Այդ առիթով Ստեփանակերտում են հավաքվելու հայության բոլոր հատվածների ներկայացուցիչները:

Նիկոլ Փաշինյանը բոլորին հրավիրում է այդ օրը ներկա լինել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, քանի որ տեղի է ունենալու «շատ կարևոր խոսակցություն»: «Առանձնահատուկ հրավիրում եմ Արցախի մեր հայրենակիցներին, որովհետև նման ֆորմատով նրանց առաջ ելույթ ունենալու առիթ չեմ ունեցել: Այդ օրը նրանց աչքերի մեջ ուղիղ նայելով՝ կունենամ շատ կարևոր խոսակցություն մեր համազգային օրակարգի, մեր այսօրվա իրավիճակի և վաղվա անելիքների մասին»,- ասել է նա:

Արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի այս քայլը որչափով էլ ողջունելի է, այնքան էլ ուշացած է։

«Որովհետև հեղափոխության արդյունքով դառնալով Հայաստանի ղեկավար, նա ինքնաբերաբար դարձել է Հայաստանի ամենավտանգված և ռազմավարորեն ամենակարևոր մարզի՝ Արցախի լիակատար պատասխանատուն։ Ցավոք՝ իներցիոն, քաղաքական անպատրաստության, հստակ հայեցակարգի բացակայության պատճառով նա այս քայլին չի գնացել, թեպետ առաջին տեղերից մեկը պետք է հենց Արցախի հասարակության հետ շփումը լիներ ու ստանձներ Արցախը վարչականորեն կառավարելու փաստացի և իրավաբանական պարտավորությունը։ Նա դա չի արել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը հավելեց. «Շատերը, այդ թվում՝ ես, զգուշացնում էինք, որ անկախության խաղին տրվելով՝ կարող է շատ լուրջ և բացասական զարգացումներ լինեն Արցախում։ Այդ բոլոր զարգացումներին մենք ականատես եղել ենք և դեռ կլինենք։ Հետո՝ ամենամեծ խնդիրն այն է, որ երբ նա ընտրվում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններում որպես Հայաստանի վարչապետ՝ դրա համար հոյակապ առիթ կար, որ վերականգնվեր նաև արցախաբնակ հայաստանցիների ընտրական իրավունքը, ինչը նրան թույլ կտար Արցախի հայության անունից նույնպես մասնակցել բանակցություններին՝ անիրականանալի և անիմաստ արցախյան մասնակցության հարցը պնդելու փոխարեն։ Ցավոք սրտի, շատ ժամանակ է բաց թողնվել, բայց այն, որ նա թեկուզ այսքան ուշացած, բայց գալիս է Արցախ՝ ինքնին դրական եմ համարում։ Կարևոր է, որ նա Արցախ գա ոչ միայն որպես հյուր, այլ որպես հայ ժողովրդի ու ՀՀ քաղաքացիների մեծամասնության քվե ունեցող քաղաքական գործիչ, որն ուղղակիորեն պատասխանատու է նաև Արցախի մարզի տարածքի համար»։

Ներքաղաքական բուռն զարգացումների, նախընտրական չհայտարարված քարոզարշավի ֆոնին, այս այցելությունն ի՞նչ նշանակություն կունենա, հարցին ի պատասխան Քանանյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ ես օրակարգին ծանոթ չեմ և, երևի թե, մենք սպասենք ու տեսնենք, թե ինչ է խոսելու։ Այս պահին լիովին համոզված չեմ, թե կոնկրետ որ հարցերին ինչ ծավալով, խորությամբ ու անկեղծությամբ է նա անդրադառնալու։ Բայց ես կցանկանայի Արցախի բնակչությանն ուղղված հորդոր լսեի՝ առ այն, որ նախկին վարչակարգի վերարտադրությունը արցախյան ընտրություններում իսպառ մերժելի է։ Պետք է ոչ միայն ընդհանուր խոսքեր լսվեն, այլ հստակ քայլերով պետք է ցույց տալ, որ Երևանը չի հանդուրժելու Արցախում սերժսարգսյանական վարչակարգի հարատևումը։ Դրա թույլ տարբերակն այն է, որ նա կոչ անի՝ նախկին իշխանության հետ կապ ունեցած քաղաքական գործիչներին ու ուժերին չընտրել, բայց ավելի լավ կլինի, որ նա ՀՀ դատախազությանը հանձնարարի տնտեսական հանցագործ, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի դեմ գործ հարուցել։

Նա քրեական հանցագործություններ է արել ոչ միայն Արցախի տարածքում, այլ առհասարակ՝ Հայաստանի ընդհանուր ինքնիշխանության տարածքում։ Գոնե այսպիսի մի քանի կետային քայլ ակնհայտորեն կհուշեր Արցախի քաղաքացիներին, որ որչափ էլ նախկին իշխանությունը որոշ տեղերում դեռ ունի ազդեցություն, այն չպետք է պայմանավորի ընտրությունների ելքը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում