Thursday, 16 05 2024
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան
Բաղանիս-Ոսկեպարի հատվածում «հին ճանապարհը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին ՀՀ ինքնիշխան տարածքում են
Կառավարության մոտից 3 անձ բերվել է ոստիկանություն
Կառավարության կեսգիշերային հաղորդագրությունը
Մեկնարկել է Լուկաշենկո-Ալիև հանդիպումը
Լուկաշենկոն Բաքվում է
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան
Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը
10:10
Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում. փոխվարչապետ
Բագրատ սրբազանի գլխավորած անհնազանդության ակցիան կառավարության շենքի մոտ
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում
Հիմա անցնում ենք նեղ թունելով, բայց մեր առջև սրբազան գաղափար է՝ Հայաստանի Հանրապետությունը
Հայաստանը կարևորում է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերը
Խարան կդրվի ԵՄ-ից ֆինանսավորվող կազմակերպությունների վրա. «ռուսական օրենքի» ականները
Սպասվում են տեղումներ
Սա Մոսկվայի երկրորդ պլանն է Արցախը դատարկելուց հետո
Լուծում՝ երկու քայլից. «Հրապարակ»
ՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի խոսքին և քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրատոյի անդամը՝ կասկածյալ. «Հրապարակ»
Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց. «Հրապարակ»
Էրդողանի իրարանցումը Անկարայում եւ կրակոց Սլովակիայում
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում

Քոչարյանն Արցախի ընտրությունների հարցում անիմաստ ժամավաճառությամբ է զբաղված

Հայաստանից Արցախ հեղափոխության արտահանում չի լինի՝ չնայած Հայաստանի իշխանությունների համառ ջանքերին: Այս մասին «Գոլոս Արմենիին» տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Հայաստանից հեղափոխության հնարավոր արտահանման մասին հարցին, ինչը կարող է Արցախում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների հանգեցնել:

«Հուսով եմ՝ դա տեղի չի ունենա, չնայած Հայաստանի իշխանությունների համառ ջանքերին: Արտահերթ ընտրությունները սովորաբար արտացոլում են ներքաղաքական ճգնաժամը, որի նախանշաններ Ղարաբաղում հաստատ չկան: Այնտեղ ձեռակերտ ճգնաժամ ստեղծելը մեծ անպատասխանատվության դրսևորում և ազգային շահերի դավաճանություն կլինի: Ղարաբաղցիները պետք է ամրություն ցուցաբերեն և մերժեն ապակառուցողական միջամտության ցանկացած փորձ»,- նշել է նա:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ այն, որ Հայաստանից հեղափոխությունն Արցախ արտահանելու որևէ մտադրություն չկա, նախևառաջ Հայաստանի հեղափոխությամբ իշխանության եկած թիմի կարծիքն է: «Այսինքն՝ Քոչարյանը չէ, որ պետք է ասի, թե ինչ է պետք անել կամ չանել, այնպես, ինչպես արևը պետք է դուրս գա արևելքից։ Հետևաբար սա Քոչարյանի կողմից  քարոզչական հնարքի կիրառում է, ուրիշ ոչինչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է մեր այն դիտարկմանը, որ Քոչարյանը փորձում է Արցախը վերածել հակահեղափոխության որջի, Մեհրաբյանն ասաց. «Ինչպես տեսնում ենք, Արցախի ղեկավարությունն ինքն է մերժում այդ բոլոր փորձերը, դրա պարզ վկայությունն էլ այն պաշտոնաթողություններն ու հրաժարականներն էին, որին մենք ականատես եղանք անցած մեկ տարվա ընթացքում։ Հետևաբար Քոչարյանն այստեղ պարզապես տատանումներով  և անիմաստ ժամավաճառությամբ է զբաղված՝ փորձելով գրավել այն ուշադրությունը, որին ինքը արժանի չէ»։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք միանշանա՞կ է իր այն պնդումը, թե Արցախի ղեկավարությունը մերժում է այնտեղ հակահեղափոխության որջ ստեղծելու Քոչարյանի մտադրությունը, քանի որ մի կողմից՝ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն  են ներկայացնում, իսկ խորհրդարանի պատգամավորները դժգոհություն են հայտնում վերջինիս դեմ հարուցված քրեական գործի կապակցությամբ, Մեհրաբյանն արձագանքեց. «Դա արդեն այլ հարց է։ Այն, որ Հայաստանի նախկին  համակարգի մնացուկները կան Արցախում և մտահոգված են իրենց ապագայով՝ դա փաստ է։ Բայց եթե  խոսում ենք պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշման մասին, ապա այն է, ինչ ես ասացի։ Ինչ վերաբերում է առանձին անձանց առանձին դեմարշներին՝ դա էլ կա։ Այո՛, այնտեղ կան  պատգամավորներ, որոնք բարբաջում են, որ եթե Քոչարյանը ձերբակալված է, ապա բոլոր ղարաբաղցիներն են ձերբակալված։ Իսկ դա այլ կերպ, քան ապուշություն, անվանել չի կարելի է, որովհետև ղարաբաղցիների մեծ մասն այլ կարծիք ունի, իսկ այդ ասողը պարզապես ապուշ է»։

Ըստ Մեհրաբյանի՝ ղարաբաղցիների ջախջախիչ մեծամասնությունը, լինելով հայ հանրության անբաժանելի մասը, համարում է, որ ՀՀ քաղաքացիներից ոչ պակաս արժանի են 21-րդ դարին վայել արժեհամակարգով ապրելու ու ունենալու նույն հնարավորությունները. «Ի վերջո՝ նրանց կապն արտաքին աշխարհի հետ անցնում է Հայաստանի միջոցով, և այդ տարբերությունները նրանք տեսնում են։ Ինչպես ասում են՝ աչքեր ունեցողը տեսնում է, ականջ ունեցողը լսում է ու անում համապատասխան հետևություններ։ Արցախի երիտասարդությունը Հայաստանի երիտասարդության հետ քայլում է համաքայլ ու համահունչ, հետևապես ես որևէ տարբերություն չեմ տեսնում»։

Խոսելով 2020 թվականի ընտրությունների մասին՝ քաղաքագետն ասաց. «Այլևս կասկած չկա, որ Արցախում անխուսափելիորեն տեղի է ունենալու քաղաքական սերնդափոխություն, և դա լինելու է ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով։ Ես այստեղ կասկած չունեմ, այդ հարցի շուրջ այլևս կա համատարած համահայկական մոտեցում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում