Saturday, 04 05 2024
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում

«Մեռի՛, հերիք էղավ քեզ աբսլուգություն անեմ». Երևանում «Գյամշը» ծեծելով սպանել է իր հետ ապրող հաշմանդամ ընկերոջը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Նորայր Ավագյանի գործի դատական քննությունը:

1971 թվականին ծնված Նորայր Ավագյանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Դատարանը հիմնավորված է գնահատել հետևյալը:

Նորայր Ավագյանը նախկինում մի քանի անգամ դատապատված է եղել: Վերջին անգամ պատիժ կրելուց հետո ազատություն վերադառնալով՝ նա մշտական բնակության վայր չի ունեցել, ապրել է Երևանում գտնվող տարբեր շինություններում, չարաշահել է ալկոհոլը:

Հերթական պատիժը կրելու ընթացքում կալանավայրում նա ծանոթացել է այս գործով տուժողի՝ Վաղարշակ Ա.-ի հետ:

2016 թվականի հոկտեմբերից Նորայր Ավագյանն ու Վաղարշակը միասին բնակվել են Բագրատունյաց պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի հարևանությամբ գտնվող չշահագործվող շենքում:

Վաղարշակ Ա.-ն առողջական խնդիրներ ուներ, դժվարությամբ էր տեղաշարժվում: Նորայր Ավագյանը նրան օգնել է՝ մթերք է գնել, նույնիսկ զուգարան է ուղեկցել, խնամել է:

2016 թվականի ամռանը Նորայր Ավագյանը Գարեգին Նժդեհի հրապարակում ծանոթացել է Աննա Ա.-ի հետ: Այդ կինը նույնպես հակում ուներ ալկոհոլի նկատմամբ: Նորայրը Վաղարշակի ու Աննայի հետ պարբերաբար ալկոհոլ է օգտագործել:

2016 թվականի հոկտեմբերի 17-ի առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում, Նորայր Ավագյանը Վաղարշակի հետ գտնվել է Բագրատունյաց փողոցի չշահագործվող շենքի՝ իրենց համար բնակության վայր ծառայող սենյակում: Նրանց այցելել է Աննան, որը գնացել է «Երևան Սիթի» սուպերմարկետ և օղի է բերել: Միասին խմել են: Հետո նորից օղի են գնել, շարունակել են խմել…

Նույն օրը, ժամը 16-ի սահմաններում նրանց այցելել է հարևանությամբ գտնվող շոգեբաղնիքում պահակություն անող ու նույն վայրում էլ բնակվող, ընդհանուր ծանոթ Սամվելը: Նա ասել է, թե գնում է խմիչք և ուտելիք գնելու, որ հետո իր բնակության վայրում միասին հաց ուտեն:

Սամվելը դուրս է եկել:

Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Վաղարշակը վատ է զգացել ու Նորայրին խնդրել է իրեն զուգարան ուղեկցել: Նորայրը, նույնպես գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, բարկացել է, ցավագին է ընդունել Վաղարշակի խնդրանքը, նրան բազմոցից քաշել, գցել է հատակին, թևերից բռնած՝ քարշ է տվել հարևան սենյակ, որտեղ հայհոյանքներ տալով՝ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Վաղարշակի գլխին, դեմքին, բռնել է նրա ուսերից ու նրա գլուխը երեք-չորս անգամ հարվածել է սալիկապատ հատակին՝ ասելով. «Մեռի՛, հերիք էղավ քեզ աբսլուգություն անեմ»:

Ըստ դատական ակտի՝ Վաղարշակ Ա.-ն ստացել է բազմաթիվ ծանր վնասվածքներ, այդ թվում՝ գանգուղեղային ծանր վնասվածք: Նա անշարժացել է, բայց աչքերը բաց են եղել:

Ըստ դատական ակտի՝ Նորայր Ավագյանը հասկացել է, որ Վաղարշակը մահացել է: Նրան քարշ տալով՝ տարել է հարևան սենյակ ու տեղավորել է հատակին գցած ստվարաթղթի վրա: Դեպքին ականատես Աննա Ա.-ն, տեսնելով հատակին արյան հետքերն ու Վաղարշակի վիճակը, Նորայրին մեղադրել է Վաղարշակին սպանելու համար: Եկել է նաև քիչ առաջ հեռացած Սամվելը, Աննայից իմացել է տեղի ունեցածի մասին և առաջարկել է Նորայրին ու Աննային, որ իր հետ գնան իր բնակության վայր ու… շարունակեն խմելը…

Հրավիրվածները անմիջապես համաձայնել են: Ճանապարհին Աննան Սամվելին ավելի մանրամասն է պատմել, թե ինչ է կատարվել նրա բացակայությամբ:

Սամվելի բնակության վայրում մոտ մեկ ժամ ալկոհոլ են օգտագործել, հետո Նորայրն Աննային առաջարկել է միասին գնալ իրենց բնակության վայր ու տեսնել՝ Վաղարշակը ո՞ղջ է, թե՞ ոչ: Նրանք իրար հետ գնացել են դեպքի վայր ու տեսել են, որ Վաղարշակը նույն դիրքով անշարժ ընկած է հատակին: Նորայրը հեռացել է, Աննան վերադարձել է Սամվելի մոտ…

Նորայր Ավագյանը նախաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ ծանոթներն իրեն ճանաչում են «Գյամշ» մականունով: Ինքը համարյա ամեն օր խմիչք է օգտագործել…

Դեպքի օրը խմել են իրենց բնակության վայրում: Վաղարշակը ցանկացել է գնալ զուգարան, չի կարողացել, ընկել է սեղանին: Ինքը զայրացել, նրա թևերի տակից բռնել, քարշ տալով նրան տարել է հարևան սենյակ, գցել է գետնին ու սկսել է ձեռքերով ու ոտքերով հարվածել նրան: Զգացել է, որ Վաղարշակը թուլացել է: Բռնել է նրա մեջքից, մի քանի անգամ բարձրացրել ու հարվածել է սալիկապատ հատակին, որ նա ուշքի գա ու սթափվի: Բայց նրա գլուխը կպել է հատակի սալիկներին: Ինքը զգացել է, որ Վաղարշակը մահացել է: Նրան տեղափոխել է կողքի սենյակ, պառկեցրել է հատակին գցած ստվարաթղթի վրա: Աննան ամբողջ ընթացքում ներկա էր, իսկ Սամվելը եկել է, երբ Վաղարշակին պառկեցրել էր ստվարաթղթի վրա:

Ինքը փոխել է Վաղարշակի շորերը, հավաքել է սենյակում եղած օղու շշերը: Աննայի ու Սամվելի հետ հեռացել է: Վաղարշակի հագուստն ու սենյակից հավաքած իրերը գցել է Երևանյան լիճը…

Սամվելի բնակության վայրում որոշ ժամանակ մնացել, Աննայի ու Սամվելի հետ խմել է, հետո Աննային առաջարկել է գնալ ու տեսնել՝ միգուցե Վաղարշակը ո՞ղջ է: Գնացել են իրենց բնակության վայր: Տեսել է, որ Վաղարշակը նույն դիրքով, անշարժ պառկած է: Հեռացել են այնտեղից:

Պատահական անցորդի հեռախոսը վերցրել, զանգել է Վաղարշակի քրոջը ու խոսակցության մեջ ասել է, թե Վաղարշակը մահացել է…

Դատարանում Նորայր Ավագյանը հայտնել է, թե Վաղարշակին դիտավորյալ չի սպանել, բայց ընդունում է, որ նա իր մեղքով է մահացել: Ինքը նրան հարվածում էր ոչ թե սպանելու, այլ «խելքի բերելու համար»… Իրեն մեղավոր է համարում, որ շտապօգնություն չի կանչել:

Դատարանը հաստատված է գնահատել Նորայր Ավագյանին առաջադրված մեղադրանքը:

Նորայր Ավագյանը մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 10 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հոկտեմբերի 21-ից:

Այս դատական ակտը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում