Friday, 24 07 2026
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը

Վաշինգտոն չպետք է գնալ օգնություն ստացողի դեմքով․ ինչ սպասել ԱԺ նախագահի ԱՄՆ այցից

Հուլիսի 14-15-ին մեկնարկել է ՀՀ բարձրաստիճան երկու պաշտոնյաների աշխատանքային այցը ԱՄՆ: Հուլիսի 14-ին Միացյալ Նահանգներ է մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, իսկ հուլիսի 15-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այցերի բնույթը և նպատակները տարբեր են, սակայն այս շաբաթը միանգամայն հնարվոր է բնորոշել որպես հայ-ամերիկյան հարաբերությունների շաբաթ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանի և «Օրբելի» կենտրոնի փորձագետ Լիանա Հովհաննիսյանի հետ:

Տարբեր գնահատականների համաձայն՝ հեղափոխությունից հետո հայ-ամերիկյան հարաբերություններում անորոշություն է տիրում, սակայն Արարատ Միրզոյանի այցը կարող է բեկում մտցնել: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Լիանա Հովհաննիսյանը նշեց. «ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած միջանկյալ ընտրություններից հետո Կոնգրեսը համալրվել է նոր կոնգրեսականներով, որոնցից շատերը հայամետ են: Հաշվի առնելով այս փաստը՝ կարող ենք ասել, որ Կոնգրեսում բարենպաստ իրավիճակ է ստեղծվել մեզ համար: Երկրորդ՝ աշխարհաքաղաքական զարգացումների, ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածության առումով, թերևս, շատ կարևոր է ՀՀ-ի համար, որպեսզի կարողանա տարբեր մակարդակներում բանակցություններ վարել և մեզ համար շահավետ թեզերը փոխանցել, մեր կարծիքը հստակ ներկայացնել: Այս առումով ԱԺ նախագահի այցը կարևոր է, և քանի որ այցը շարունակական է, արդյունքներն այս փուլում ամփոփելը ճիշտ չի լինի»:

Սուրեն Սարգսյանի խոսքով՝ շատ կարևոր է նաև Արտաքին գործերի նախարարի այցը Վաշինգտոն: Նա նաև նշեց, որ Արարատ Միրզոյանի բարձր մակարդակի հանդիպումները բացառապես պայմանավորված են հայկական լոբբիստական աշխատանքներով:

Սուրեն Սարգսյանն անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններին՝ մասնավորապես նշեց, որ Հայաստանը պետք է հաշվի առնի Թուրքիայի՝ ոչ մեկից չվախեցող և անպատիժ քաղաքականություն վարելու հանգամանքը և ընդգծեց. «Թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջին 30 տարիներին միշտ վայրիվերումներ են ունեցել. «Բայց մենք դրանից չենք օգտվել և մեր շահերը չենք կարողացել առաջ մղել»:

«Հաշվի առնելով Թրամփի ներկայիս քաղաքականությունը, որտեղ հիմնականում տնտեսական շահն է, պետք է տնտեսական ծրագրերի մասին մտածել, իհարկե, օգնության ծրագրերը կարևոր են, բայց պետք է նաև փորձել հասնել գործընկերության մակարդակի և փոխշահավետ հարաբերությունների կառուցման»,- ընդգծեց Լ. Հովհաննիսյանը:

Ս. Սարգսյանը հավելեց, որ Վաշինգտոն չպետք է գնալ օգնություն ստացողի դեմքով, այլ պետք է գնալ հստակ ծրագրերով ու առաջարկներով:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում