Thursday, 16 07 2026
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին

Մոսկվայի և Բաքվի միջև գործարքը, առանց Հայաստանի մասնակցության, «ֆանտաստիկայի ոլորտից է». Խրամչիխին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) վերաբերող օրինագծերի փաթեթ, որով նախատեսվում է հստակեցնել կազմակերպությունում ներկայացված երկրների լիազորությունները և դիտորդի կարգավիճակ ստանալու հնարավորություն տալ կազմակերպության անդամ չհանդիսացող այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք հետաքրքրված կլինեն ուսումնասիրելու ՀԱՊԿ-ի գործունեության իրավական բազան, փորձը և պրակտիկան՝ առանց կազմակերպության գործնական միջոցառումներին մասնակցելու պարտավորություն ստանձնելու։ Բացի այդ, ըստ ռուսաստանյան խորհրդարանի վավերացմանը ներկայացված երրորդ արձանագրության դրույթների, այն պետություններն ու կազմակերպությունները, որոնք «կիսում են ՀԱՊԿ-ի նպատակներն ու սկզբունքները և պատրաստ են փոխշահավետ հարաբերություններ զարգացնել ՀԱՊԿ-ի հետ», կարող են ստանալ ՀԱՊԿ-ի գործընկերոջ կարգավիճակ։ Տեղեկությունը տրամադրել է ռուսական «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

ՀԱՊԿ Իրավական կարգավիճակի մասին 2002 թ. հոկտեմբերի 7-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու երկրորդ և երրորդ արձանագրությունները, որոնք Պուտինը նախաձեռնությամբ մտել են ՌԴ Պետդումայի օրակարգ, ստորագրվել են 2018 թ. նոյեմբերի 8-ին Աստանայում, Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի շրջանակներում:

Մեր փորձագետներից շատերը լուրջ ենթատեքստեր են տեսնում այս նախաձեռնության մեջ և հայկական շահերին սպառնացող հնարավոր ռիսկեր՝ ասելով, որ սրա հիմնական նպատակը ՀԱՊԿ-ին և ընդհանրապես «եվրասիական» ինտեգրացիոն կառույցներին Ադրբեջանի ինտեգրման համար ճանապարհ բացելն է: «Առաջին լրատվական»-ի վերլուծաբանի կարծիքով՝ Պուտինը փորձում է «ճանապարհ բացել» նաև Ռուսաստանի հետ ջերմ հարաբերությունների մեջ գտնվող Թուրքիայի համար: Այլ վերլուծաբաններ ավելացնում են, որ Մոսկվայի մյուս թիրախը Մոլդովան է, որտեղ հատկապես վերջին տարիներին իշխանության համար կատաղի պայքար են մղում «ռուսամետ» և «արևմտամետ» ուժերը:

Ռուսաստանցի վերլուծաբանները, սակայն, այլ կերպ են նայում հարցին՝ ասելով, որ Հայաստանը մտավախության պատճառ չունի, քանի որ նման հարցերում ունի վետո կիրառելու, այսինքն՝ նույն Ադրբեջանին ՀԱՊԿ-ում դիտորդի/գործընկերոջ կարգավիճակ տալու հնարավոր առաջարկը կամ էլ, ասենք, անդամակցումը արգելափակելու իրավունք:

Օրինակ, Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը մեծ կարևորություն չի տալիս հարցին՝ ասելով, որ եթե նույնիսկ ՀԱՊԿ-ին անդամակցելը ձևական նշանակություն ունի, ապա դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակի հարցին առավել ևս պետք չէ մեծ կարևորություն տալ:

Խրամչիխինն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հետևյալը. «Ես չգիտեմ, թե ի՞նչ մտավախության մասին է խոսքը, որովհետև նման դեպքերում յուրաքանչյուր անդամ պետություն վետո կիրառելու իրավունք ունի: Անկեղծ ասած՝ նույնիսկ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամակցությունն է մեծամասամբ ձևականություն, և այս տեսանկյունից նշված կարգավիճակներն, ըստ էության, ոչինչ են: Հետևաբար, անհասկանալի է, թե անհանգստանալու պատճառը ո՞րն է»:

Շատ է խոսվել այն մասին, որ Ռուսաստանը փորձում է կամ առնվազն հեռահար նպատակ ունի վերաինտեգրել Հարավային Կովկասի երկրները մեկ ընդհանուր քաղաքական, տնտեսական և անվտանգային համակարգի: Այս տեսանկյունից սա համալիր խնդիր է կամ գործընթաց, քանի որ դա հնարավոր չէ անել առանց տարածաշրջանային հիմնախնդիրները լուծելու, մասնավորապես՝ առանց Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու: Այստեղից էլ արդեն ակնհայտ են դառնում հնարավոր վտանգները Արցախի հարցում հայկական շահերի համար: Այլ խոսքերով՝ Բաքուն բազմիցս ակնարկել է, որ կարող է լրջորեն մտածել Ադրբեջանի «եվրասիական» ինտեգրման մասին, եթե Մոսկվան աջակցի ադրբեջանական կողմին Լեռնային Ղարաբաղի հարցում: Սակայն ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը չի պատկերացնում, թե ինչ գործարք կարող է լինել Մոսկվայի և Բաքվի միջև Ղարաբաղի շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության:

Ռուսաստանցի փորձագետը կարծում է, որ «նմանատիպ սցենարները ֆանտաստիկայի ոլորտից են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում