Friday, 19 04 2024
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում

Փաշինյանը կարգելափակի ցանկացած այլ նշանակում՝ ՀԱՊԿ-ում հարուցելով աննախադեպ ճգնաժամ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) հերթական ճգնաժամն է հասունանում, ու կրկին խնդիրը կապված է կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցի հետ։ Այս խնդիրը, ըստ էության, ի հայտ եկավ այս տարվա հուլիսի վերջին, երբ Հայաստանի կողմից առաջադրված և 2017 թ․ մայիսին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակված Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրվեց 2008 թ․ մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների հետաքննության շրջանակներում, և օրակարգային դարձավ մի քանի օր առաջ, երբ ավարտվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ՀՀ ներկայացուցչի վաղաժամկետ հետկանչի՝ Հայաստանի նախաձեռնությամբ սկսված ընթացակարգը, և Խաչատուրովն ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից։

Աստանան չտվեց հարցի պատասխանը

Խաչատուրովի լիազորությունների դադարեցումից հետո մամուլը սկսեց քննարկել այն հարցը, թե ո՞վ կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Նշվում էր, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներն այս հարցը քննարկելու են նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում։ Հայկական լրատվական դաշտում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ Հայաստանի կողմից այդ պաշտոնին առաջադրվելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը։ Իսկ Ռուսական «Կոմերսանտը» գրեց, թե Աստանայի նիստին վերջակետ է դրվելու ՀԱՊԿ քարտուղարության նոր ղեկավարի հարցում, և գլխավոր քարտուղար է նշանակվելու Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը։ Այնուամենայնիվ, այս հարցին Աստանայում լուծում չտրվեց, քանի որ նմանատիպ հարցերը ՀԱՊԿ-ում ընդունվում են կոնսենսուսի՝ փոխհամաձայնության սկզբունքով, և ակնհայտ էր, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարները տարբեր կարծիքներ ունեն այս խնդրի լուծման վերաբերյալ։ Ըստ մամուլի հաղորդագրությունների, Ղազախստանն ու Բելառուսը մերժել են հայկական կողմի՝ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչին նշանակելու առաջարկը, և հարցի քննարկումը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 6-ին՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք նիստը։

ՀԱՊԿ կանոնադրությունը չի տալիս հարցի պատասխանը

Ըստ ՀԱՊԿ-ի կանոնադրության՝ գլխավոր քարտուղարն ընտրվում է ռոտացիոն սկզբունքով, երեք տարի ժամկետով, իսկ երկրները, որոնց ներկայացուցիչները պիտի նշանակվեն այս պաշտոնին, ընտրվում են ռուսական այբուբենի տառերի հերթականությամբ։ Բայց այս դեպքում գործ ունենք աննախադեպ իրավիճակի հետ, քանի որ 2017 թ․ մայիսին, ի դեպ, շուրջ 5-6 ամիս տևած երկար քննարկումներից հետո, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակված Յ․ Խաչատուրովը ազատվեց այս պաշտոնից Հայաստանի նախաձեռնությամբ։ Բայց պարզվում է, որ ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ չկան համապատասխան իրավական կարգավորումներ, որոնք թույլ կտան իրավական դաշտում լուծել նմանատիպ խնդիրները։ Ըստ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության՝ Աստանայի նիստի ընթացքում երկրների ղեկավարները շոշափել են ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, սակայն որոշում չի ընդունվել, և կողմերը որոշել են շարունակել քննարկումը դեկտեմբերի 6-ին Պետերբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ։ Միևնույն ժամանակ «ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները պայմանավորվել են Պետերբուրգի հանդիպմանը մշակել համապատասխան նորմեր, որոնք կկարգավորեն գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման հետ կապված հարցերը»։

Նազարբաևի փաստարկը համոզիչ չէ

Ու չնայած այս հանգամանքին և նախօրեին ՀՀ պաշտպանության պաշտոնակատար Դ․ Տոնոյանի կողմից արված հայտարարությանը, որ ՀԱՊԿ-ի քարտուղարությունը մինչև 2020 թ․ մայիս պատկանում է Հայաստանին, Ղազախստանի նախագահ Նազարբաևը որոշեց իրեն ցանկալի ձևով մեկնաբանել ՀԱՊԿ-ի կանոնադրությունը՝ ասելով, թե ըստ ռոտացիոն սկզբունքի՝ Հայաստանից հետո հաջորդ պետությունը Բելառուսն է։ Ու թեև Հայաստանն ուզում է, որ իր ներկայացուցիչը շարունակի ղեկավարել ՀԱՊԿ-ի քարտուղարությունը, Նազարբաևը դա նպատակահարմար չի համարում, քանի որ իր խոսքերով՝ Հայաստանի պաշտոնավարմանը մնացել է մեկ տարի, և Հայաստանի կողմից նշանակված նոր գլխավոր քարտուղարը չի հասցնի շրջել բոլոր անդամ երկրներով՝ լիարժեք աշխատանք սկսելու համար։ Մինչդեռ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ Ղազախստանի նախագահի բերած փաստարկը հիմնավոր չէ, քանի որ գլխավոր քարտուղարի աշխատանքը անդամ երկրներ այցելելը չէ։

Հայաստանի առաջարկն ամենատրամաբանականն է

Իգիթյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ներկայացրեց ՀԱՊԿ-ում այս հարցի շուրջ ստեղծված ընդհանուր իրավիճակը՝ նկատելով, որ անդամ պետությունները Աստանայում առաջարկել են գլխավոր քարտուղարի հարցի լուծման երեք տարբերակ։

Առաջինը, Հայաստանն առաջարկել է իր ներկայացուցչին նշանակել այդ պաշտոնում՝ մինչև Հայաստանին տրված երեք տարվա ժամկետի ավարտը։ Երկրորդը, Բելառուսն ու Ղազախստանը առաջարկել են չերկարացնել Հայաստանի պաշտոնավարումը քարտուղարությունում և ռոտացիոն սկզբունքով գլխավոր քարտուղար նշանակել Բելառուսի ներկայացուցչին։ Երրորդը, Ռուսաստանի նախագահն առաջարկել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար թողնել գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին։

Բայց խնդիրն այն է, որ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում նմանատիպ հարցերը ՀԱՊԿ կանոնադրությամբ կարգավորված չէ, ուստի, Հ․ Իգիթյանի կարծիքով, պետք է ընտրվի այն տարբերակը, որն ավելի օգտակար է կառույցի, ոչ թե Ղազախստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Հայաստանի կամ, ասենք, Տաջիկստանի համար։ Այս տեսանկյունից Մինսկի ու Աստանայի առաջարկած տարբերակը, թե եթե ընդհատվում է ՀԱՊԿ-ի քարտուղարությունը ստանձնած երկրի ներկայացուցչի պաշտոնավորումը և նա ինչ-ինչ պատճառներով ստիպված է լինում վայր դնել իր լիազորությունները, դա օգտակար չէ կառույցի համար, որովհետև եթե այդ կարգն ընդունվի, և գլխավոր քարտուղարի մոտ առողջական կամ այլ խնդիրներ առաջանան, նրա երկիրը ստիպված նրան հետ չի կանչի, որովհետև։ Իսկ դա նշանակում է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնն անարդյունավետորեն չի օգտագործվի, և դա բացասաբար կազդի կառույցի վրա։

Իգիթյանը շեշտեց, հաշվի առնելով այն, որ ՀԱՊԿ կանոնադրությամբ նմանատիպ հարցերի հետ կապված որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, ոչ թե ձայների մեծամասնությամբ, այս պարագայում պետք է լիներ ոչ թե անձերի կամ երկրների, այլ տրամաբանությունների մրցակցություն։ Եվ Հայաստանի առաջարկած տարբերակն ավելի տրամաբանական է։

«Պետք է նայեին, թե ո՞ր երկրի առաջարկն է ավելի շատ տեղավորվում օրենքի ոգու, տրամաբանության մեջ։ Եվ հայկական կողմի դիրքորոշումը, ինձ թվում է, ամենատրամաբանականն էր»,- նշեց Իգիթյանը։

Պուտինը պատրաստ չէր վճարել ՀՀ-ի համար

ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանն իր հերթին նկատել է մի շատ կարևոր հանգամանք, որ ինչպես հաճախ է լինում հետխորհրդային տարածությունում գործող ինտեգրացիոն միավորումներում, Ղազախստանն ու Բելառուսն այս անգամ էլ փորձեցին ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի հետ ունեցած իրենց տարաձայնությունը սակարկության առարկա դարձնել Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունների շրջանակներում ունեցած այլ՝ իրենց համար շատ ավելի կարևոր խնդիրները լուծելու և ռուսներից «մի բան պոկելու» նպատակով։

«Լուկաշենկոն և Նազարբաևը փորձեցին սակարկության առարկա դարձնել Հայաստանի ներկայացուցչի նշանակման հարցը` ձգտելով դրա դիմաց առավելագույնը պոկել պատժամիջոցների ներքո օրեցօր թուլացող Ռուսաստանից, քանի որ ավանդաբար Ռուսաստանը պաշտպանել է Հայաստանի շահը ՀԱՊԿ-ում։ Բայց, ինչպես երևաց, Պուտինը պատրաստ չէր վճարել գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանին թողնելու համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Ղազինյանը։

ՀՀ-ի համար ունի «Իմիջային նշանակություն»

Ստեղծված իրավիճակը յուրովի է մեկնաբանում Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը։ Մեր հարցին, թե ի վերջո այս հարցը քաղաքակա՞ն, թե՞ իրավական դաշտում է, Դուբնովը կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց՝ «սա իրավաքաղաքական պրակտիկա է»։ Ամեն դեպքում քաղաքական մեկնաբանը կարծում է, որ Հայաստանն այս խնդրի առաջ կանգնեց իր կողմից թույլ տրված սխալի պատճառով։ Սխալը Խաչատուրովի լիազորությունները դադարեցնելու ընթացակարգը խախտելու մեջ էր, որովհետև նախ ՀՀ իրավապահ մարմինները մեղադրանք առաջադրեցին Խաչատուրովին և ներգրավեցին Մարտի 1-ի գործին որպես մեղադրյալ, հետո միայն պաշտոնական Երևանը առաջարկեց ՀԱՊԿ գործընկերներին սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց։ Սրանով ՀՀ-ն հնարավորություն տվեց Բելառուսին «իր մարդուն առաջ բրդելու», Ղազախստանին՝ հաճելի մի բան անելու Ադրբեջանի համար, իսկ Ռուսաստանը ցուցադրաբար չեզոք դիրք բռնեց։

Մյուս կողմից՝ խնդրի առաջացման պատճառը միայն Հայաստանի քայլն ու Խաչատուրովին փոխարինելու հարցը չեն, որովհետև կան զուտ ռուս-բելառուսական խնդիրներ, որոշ հարցեր կան նաև Մոսկվայի և Աստանայի միջև։ Իսկ ընդհանրապես գլխավոր քարտուղարի պաշտոնը պահպանելը, իրականում, շատ բան չի տա Հայաստանին, բայց ունի ոչ թե խորհրդանշական, այլ «իմիջային» նշանակություն։

Հարցը կլուծվի Պուտինի անձնական հեղինակության շնորհիվ

Հաշվի առնելով վերոնշյալը և այն հանգամանքը, որ սա գլխավորապես քաղաքական հարց է՝ Վադիմ Դուբնովը եզրակացնում է, որ հարցին տրվելու է քաղաքական, այսինքն՝ «ոչ ֆորմալ» լուծում, և ընտրությունը կկատարվի բելառուսցի Զասի օգտին։

Հովհաննես Իգիթյանն էլ հույս ունի, որ բոլոր դեպքերում անդամ պետությունները պետք է հստակեցնեն այս հարցը նաև կանոնադրությամբ, որովհետև ներկայիս վիճակը պատիվ չի բերում կազմակերպությանը։

Իսկ Արթուր Ղազինյանի կարծիքով՝ խնդիրը, իհարկե, կհանգուցալուծվի Պուտինի անձնական բարձր հեղինակության շնորհիվ, բայց ամեն դեպքում Լուկաշենկո-Նազարբաև դուետին չպետք է թույլ տալ «բեսպրեդել» անել ՀԱՊԿ-ում։

«Վստահ եմ, որ Փաշինյանն առավելագույնս արդյունավետ կօգտագործի ՀԱՊԿ կանոնադրությամբ անդամ-պետություններին վերապահված լիազորությունները և կարգելափակի ցանկացած այլ նշանակում` հարուցելով ՀԱՊԿ պատմության մեջ աննախադեպ խոր ճգնաժամ»,- ավելացրել է միջազգայնագետը։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն արդեն հասցրել է նմանատիպ պահվածքով աչքի ընկնել Աստանայում։ Ըստ ռուսական «Կոմերսանտի»՝ Ղազախստանի նախագահը հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հյուրի կարգավիճակով ՀԱՊԿ հրավիրելու գաղափարով, սակայն Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը մերժել է այդ առաջարկը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում