Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Քոչարյանը անզուսպ մարտնչում է, իսկ Սարգսյանը՝ զսպված սպասում․ «Կարճ կապենք»

Հանրապետությունում ստեղծված սահմանադրաիրավական ճգնաժամը նոր թափ է հավաքում, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ վայելելով նախկին ռեժիմի մնացորդների աջակցությունը, շարունակում է համառել: Իրավիճակն այնքան զավեշտալի է, որ Սահմանադրության օրը Հայաստանը փաստացի դիմավորեց առանց Սահմանադրական դատարանի:

Բայց, այնուամենայնիվ, Հրայր Թովմասյանի դիրքերը չափազանց անկայուն են, նա քայլում է բարակ պարանի վրայով և ամեն պահ կարող է գլորվել ձորը: Իրավիճակի բարդությունը հասկանում են նաև ՀՀԿ-ականները, և Սահմանադրական դատարանի ինքնահռչակ նախագահին փրկելու համար փորձում են դեսանտ իջեցնել՝ իհարկե, ՀՀԿ-ում ծանր հրետանու ընկալում ունեցող Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ: Անկախ ամեն ինչից, բոլորս էլ լավ հասկանում ենք, թե ինչ է իրենից ներկայացնում դավիթհարությունյանական իրավաբանությունը: Կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետությունը արդեն երկու տասնամյակ այդ իրավաբանության ուղղակի զոհն է, քանի որ դրա միջոցով լեգիտիմացվել ու իրավական ուժ են ստացել մեր նորագույն պատմության ամենասարսափելի հանցագործություններն ու արկածախնդրությունները: Այդ իրավաբանության միջոցով անտրամաբանականը կարող է իրավական լինել, իսկ տրամաբանականը հակաիրավական: Այդ նույն տրամաբանությամբ Սերժ Սարգսյանը փոխեց Սահմանադրությունն ու ինքն իրեն վարչապետ նշանակեց, սա, իհարկե, առաջին հայացքից իրավական գործընթաց էր, բայց անտրամաբանական: Ահա սա է դավիթհարությունյանական իրավաբանության էությունը, որը կիրառում են նաև հիմա՝ փորձելով Սահմանադրական դատարանի շուրջ ծագած բանավեճը ներկայացնել իբրև հակաօրինական և հակաժողովրդավարական: Իհարկե, ՀՀԿ-ականները երբեմն մոռանում են, որ ժամանակները փոխվել են, և հակաիրավական իրավականությունն այլևս չի կարող տիրապետող դիրքեր ունենալ:

Ուշագրավ ակտիվություն է ցուցաբերում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկարատև լռությունից հետո նա վերստին սկսել է խոսել ու մասնակցել տարաբնույթ հանրային միջոցառումների, ինչպես Հայաստանի տարբեր շրջաններում, այնպես էլ Արցախում։ Տպավորությունն այնպիսին է, թե Սարգսյանը սպասում է ինչ-որ մեծ իրադարձության և աստիճանական քայլերով փորձում է նախապատրաստել ու սաղմնավորել այդ գործընթացը։

Սխալվելու չնչին հավանականությամբ այդ մեծ իրադարձությունը ռևանշի հասնելու նպաստավոր պահն է, որն էլ խմորվում և պլանավորվում է երրորդ նախագահի կողմից։ Ի տարբերություն Քոչարյանի տաքարյուն ու անհեռատես խառնվածքի, Սերժ Սարգսյանը չափազանց խորամանկ է ու հանդարտ, նա օժտված է լռելու և ճիշտ ժամանակին անհետանալու բացառիկ կարողությամբ, չափազանց զսպված է ու սառնասիրտ: Սարգսյանը քիչ է խոսում, իսկ խոսելու դեպքում էլ ամեն մի բառը հստակ հաշվարկված է ու թիրախավորված: Փաստորեն, Քոչարյանի ռևանշիստական ձգտումները դրսևորվում են կտրուկ և ճեպընթաց միջոցներով, իսկ Սարգսյանը, իր սովորության համաձայն, սպասում է, չի շտապում ու աստիճանական ու հետախուզական քայլերով փորձում է ինչ-որ գործընթաց նախաձեռնել։ Քոչարյանն ամեն առիթով ընդգծում է իր ուժն ու տիրապետած ազդեցությունը, իսկ Սարգսյանը հավատարիմ է իր soft power-ի փիլիսոփայությանը։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը վերստին փորձում է ներկայանալ անվտանգության երաշխավորի դիրքերից, մի մարդու, որն ունի բավականաչափ իմաստություն ու փորձ և կարող է ցանկացած պահի ստանձնել պատասխանատվությունը։ Այս ամենի հետ զուգընթաց նա սպասում է այն մեծ իրադարձությանը, որը կարող է ամեն պահ պատահել։ Խոսքը պատերազմի և դրա հետևանքով ստեղծված անելանելի իրավիճակի մասին է։ Փաստորեն, երրորդ նախագահը ռազմաքաղաքական աղետի է սպասում՝ փորձելով ստեղծել այնպիսի իրավիճակ, թե ինքն է այն միակ փրկիչը, որը կարող է պայքարել այդ աղետի դեմ։ Փաստորեն, Քոչարյանը անզուսպ մարտնչում է, իսկ Սարգսյանը զսպված սպասում է, իսկ մեզնից պահանջվում է ամուր դիրքավորվել սպասողի և մարտնչողի միջև ընկած տարածությունում։

Ռուսական լրատվամիջոցներն ու Կրեմլին մոտ կանգնած վերլուծաբան փորձագետները հաճախ դժգոհություն են հայտնում, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններն օր օրի ուժգնանում են: Դժգոհություններն այդ, իհարկե, ինչ-որ իմաստով արդարացված են, քանի ներկայումս հայ-ռուսական փոխհարաբերությունները չափազանց բարդ ու խճճված շրջափուլում են: Չնայած այն հանգամանքին, որ կողմերը պարբերաբար բարեկամություն և եղբայրություն են խաղում ու խաղարկում, բայց ակնբախ է, որ այդ սիրո և համերաշխության մեջ ինչ-որ մեծ կեղծիք կա: Կեղծիք, որը ներսից կրծոտում ու մաշեցնում է բեմականացված բարեկամության նուրբ հյուսվածքները:

Եթե փորձենք մեկ բառով բնորոշել վերջին մեկ տարում հայ-ռուսական փոխհարաբերությունների որակը, ապա առաջին բառը, որը կարող է մեր մտքով անցնել՝ անվստահությունն է: Կողմերը պարզապես չեն վստահում միմյանց: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չկարողացավ մինչև վերջ Մոսկվային համոզել, որ Երևանը հակված չէ փոխել իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը: Նույնիսկ Երևանից հնչող և անթույլատրելիության սահմանները հատող համաամերիկյան հայտարարությունները չեն փոխում իրավիճակը: Իսկ Փաշինյանի կառավարությանն էլ անհանգստացնում են Կրեմլի և Հայաստանի նախորդ իշխանությունների ջերմ փոխհարաբերությունները: Ինչ-որ զգուշավոր կասկած հայաստանցի գործիչներին հուշում է, որ ռուսները ամեն պահ կարող են հակափաշինյանական դավադրություն նախաձեռնել կամ էլ պարզապես դառնալ դրա մասնակիցը: Ամեն դեպքում, Հայաստանում կանխազգում են այդ հեռանկարի հնարավորությունը: Նշենք, որ Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության առաջնային մեղավորները հենց ռուսներն են, իսկ ավելի կոնկրետ՝ ռուսական պրոպագանդիստական մամուլն ու կրեմլահպատակ փորձագետներն ու քաղաքական-հասարակական գործիչները, որոնք իրենց անհաշվենկատ մոտեցումներով ամեն ինչ անում են հակառուսական տրամադրությունների տարածման և էլ ավելի խորացման համար: Ռուսաստանի արդի քաղաքական ու փորձագիտական միջավայրը մեծամասամբ ժանգոտած, հետադիմական ու անսկզբունք զանգված է, որը մնացել է 20-րդ դարում: Իսկապես պետք է փաստենք, որ հանրությունների հետ աշխատելու ռուսների մոտեցումները չափազանց հին են ու ոչ արդյունավետ: Նրանք չեն հասկանում, որ սա «վարշավյան» բլոկը չէ, ժամանակները փոխվել են, և իրենք այլևս չեն կարող տանկերով ներխուժել Բուդապեշտ կամ էլ Պրահա: Իրավիճակն այս մեզ ստիպում է ենթադրել, որ ռուսական փորձագիտական շրջանակները, կարծես թե, չեն ճանաչում Հայաստանը կամ էլ, համենայնդեպս, չեն կարողանում հասկանալ, թե ինչ տիպի պետության հետ գործ ունեն: Մոսկվայում առաջվա պես տիրապետող է այն տեսակետը, թե տնտեսական ճնշումների կամ էլ ռազմական աջակցության դադարեցման սպառնալիքներով հնարավոր է ծնկի բերել Հայաստանին, իհարկե, «եթե Ռուսաստանը չլինի, ապա Հայաստանը կոչնչանա»՝ կեղծ ու արհեստական լոզունգի նվագակցությամբ:

Փաստորեն, ռուսական շրջանակները չեն կարողանում համակերպվել այն իրողության հետ, որ իրենք գործ ունեն եվրոպական մոդելի, ազգային ինքնիշխան պետության հետ, որի հետ փոխհարաբերություններում պետք է կիրառվեն ինդիվիդուալ հատուկ մոտեցումներ: Ինչ-որ մեկը ռուսներին պետք է բացատրի, որ հայ-ռուսական փոխհարաբերությունները չեն կարող զարգանալ ճնշումների, ինչպես նաև երկաթի ու արյան սպառնալիքի համատեքստում: Սա այլևս 19-րդ դարի խեղճ ու կրակ, խոնարհված հայ ժողովուրդը չէ: Համանման մոտեցումները անարդյունք են ու անիմաստ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում