Monday, 13 07 2026
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է

Լճասպանները. «կանաչ արնահոսում»

Արդյո՞ք լինելու են Սևանի ներկայիս վիճակի համար պատասխանատուներ, շրջակա միջավայրի նախարարին հարցնում են խորհրդարանում: Այդ հարցը այսօր շատերն են տալիս, նաև խորհրդարանից դուրս: Մեծ է հավանականությունը սակայն, որ պատասխանատուներ չեն լինելու, որովհետև Սևանը դատապարտել են «դանդաղ մահվան», նաև նկատի ունենալով հենց պատասխանատվությունից խուսանավելու անհրաժեշտությունը:

Նախորդ իշխող համակարգն ունեցել է այդ առանձնահատկությունը, երբ իր արատավոր գործունեության բոլոր դրվագներում նախ մտածել է հետագայում հնարավոր պատասխանատվությունը լղոզած լինելու տարբերակների մասին: Իսկ Սևանն այդ համակարգը իսկապես դատապարտել էր մահվան և այսօր ծաղկած ջրիմուռների կանաչը իրականում Սևանի «կանաչ արնահոսումն» է՝ «սպանված» Սևանի, որի հանդեպ անցնող տարիների կատարվածն այլ բան չէ, քան ուղղակի լճի դիակապտություն, որքան էլ կոպիտ հնչի այդ բնորոշումը: Բայց ո՞վ է պատասխան տալու դրա համար, եթե օրինակ Հայաստանում համենայն դեպս առայժմ անգամ տասը մարդու սպանության համար պատասխան տվողներ չկան: Հուսանք, կլինեն, համենայն դեպս առկա քրգործի և դատավարության շրջանակում: Իսկ Սևանի համար պատասխանատունե՞ր: Սա իսկապես կարևոր հարց է, կարևոր թեկուզ նրանով, որ Սևանին պատճառված վնասը լոկ բնապահպանական չէ, այն նաև խիստ նյութական է: Ոչ միայն ջրային ռեսուրսի այդ մեծ և անգնահատելի ավազանի վիճակի առումով:

Պարզապես, Սևանի այդ վիճակի հասունացման հաշվին մարդիկ աշխատել են մեծ փողեր: Եվ ուրեմն, դրանք ևս ենթակա են վերադարձի այնպես, ինչպես վերադարձվում են այս կամ այն ոլորտում պետության պատճառված վնասները՝ չվճարված հարկերի կամ յուրացրած միջոցների տեսքով պատճառված վնասները; Ըստ այդմ, Սևանի վիճակի այսպես ասած քրեական քննությունը թերևս պետք է լինի անխուսափելի, որպես լճի վերականգնման համար անհրաժեշտ բաղադրիչ: Խնդիրը իհարկե մի քանի մարդու բանտ նստեցնելը չէ, թեև իհարկե Սևանի հանդեպ կատարվածը նաև դա է դարձնում անհրաժեշտ: Բայց, խնդիրն ի վերջո Սևանը փրկելն է, իսկ այդ փրկությունը ռեսուրս է պահանջելու, օբյեկտիվորեն:

Հետևաբար այդ փրկության համար պետք է առաջինը վճարեն մարդիկ, ովքեր Սևանի հաշվին հարստացել են լիճը այդ օրը հասցնելու գնով: Առաջինը պետք է վճարեն նրանք, կամ գուցե պետք է վճարեն միայն նրանք, և ոչ միայն լճի փրկության, այլ գուցե նաև իրենց ազատության համար, որպեսզի չհայտնվեն բանտում լիճն այդ օրը հասցնելու և փաստացի իմունային համակագին ու շրջակա միջավայրին հասցրած ահռելի վնասի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում