Friday, 03 05 2024
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
Նախարարը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին
ՄԻՊ-ն ԱԺ-ում հանդես է եկել ամփոփիչ ելույթով
Նորմալ չէ, որ Հայաստանում կա այսքան թիրախավորված ատելության խոսք․ սա հանդուրժելի՞ է
14:30
Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
14:15
ԵՄ-ը Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է
12:15
Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ ասված է Պետդեպի զեկույցում. բարի եղեք ամբողջությամբ հղում անել
Չի եղել հանրային հնչեղության մի դեպք, որ ՄԻՊ-ը չանդրադառնա. կան մարդիկ, որ ուղղակի չեն ուզում նկատել
«Լրագրողներ առանց սահմանների»-ի 2024թ. զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն 6 կետով բարելավել է իր դիրքերը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հայաստանը «Մամուլի ազատության ինդեքս»-ով տարածաշրջանի առաջատարն է

«Չտաս, չես ստանա». Վարորդներին «վեթինգի» ենթարկելը պետք է սկսել «պռավա» վաճառողներին պատժելուց. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ «հավանաբար բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել և բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել» ֆեյբուքյան գրառումը քննարկումների առարկա է դարձել:

Նախարարը գրառումը կատարել է՝ նշելով Վրաստանի Գորի քաղաքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի ժամանակ 3 մարդ է զոհվել: Պարզվել է՝ ավտոմեքնայի բեռնախցիկում անգամ մարդիկ են նստած եղել, իսկ վթարի հիմնական պատճառը ղեկին քնած վարորդն է: Իհարկե, նրա՝ ղեկին քնելու հանգամանքը որևէ աղերս չունի երթևեկության կանոններն իմանալու հետ, բայց այն, որ բեռնախցիկում ուղևոր տեղափոխելը խախտում է, ապացուցման կարիք չունի:

Թորոսյանի առաջարկն ինձ համար մասամբ ընդունելի է: Ոչ միայն վարորդներին պետք է «քննության կանչել», այլև գտնել, պարզել ու պատասխանատվության ենթարկել այն կազմակերպություններին, որոնք տասնամյակներ շարունակ գումարի դիմաց վարորդական իրավունք են տրամադրել ու տրամադրում՝ այն էլ մի քանի ժամվա ընթացքում:

Related image

Եթե իմ շրջապատում հարցում անեմ, թե վարորդական իրավունք ստացողներից քանիսն են առանց գումարի այն ձեռք բերել, ապա տխուր պատկեր կստացվի: Ընկերս, որ հանուն սկզբունքի որոշել էր առանց գումարի ստանալ իրավունքը, այսպես կոչված, «езда»-ի ժամանակ խնդրի առաջ էր կանգնել: Շատ ուղիղ տեքստով ասել էին՝ մինչև չվճարես, չես ստանա:

Ցավալին այն է, որ մարդիկ, որոնք իրապես տիրապետում են թե՛ ճանապարհային նշաններին, թե՛ օրենքներին, թե՛ լավ են վարում, ստիպված են «մաղարիչ» անել՝ ձեռք բերելու համար օրենքով հասանելիքը: Գուցե հարցը առողջապահության նախարարին չի վերաբերում ընդհանրապես, բայց որ այն առկա է, փաստ է, ինչի մասին բարձրաձայնել ու բարձրաձայնում եմ պատեհ բոլոր առիթներով:

Թե ինչքանով է իրատեսական Թորոսյանի կարծիքը, քննարկելու, վերլուծելու հարց է: Նախ՝ պետք է հասկանալ՝ վթարների քանի՞ տոկոսն է երթևեկության կանոնների չիմացության արդյունքը, ապա որոշել՝ ի՞նչ կտա վարորդներին «վեթինգի» ենթարկելը, և արդյո՞ք կլինեն մարդիկ, որ, իրավ, մեքենա վարելու իրավունքից կզրկվեն:

Ճանապարհատրանսպորտային վթարներից հնարավորինս խուսափելու համար, առաջին հերթին, կարծում եմ, պետք է ուժեղացնել վերահսկողությունը: Ինձ համար բնավ ողջունելի չէր այն հանգամանքը, երբ նախորդ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ մի շարք օրինազանց վարորդների խախտում-տուգանքները ներվեցին:

https://www.1in.am/assets/uploads/2019/06/00-1168-768x512.jpg

Դրանից հետո նրանցից շատերը գուցե մտածած կլինեն՝ եթե կարմիր լույսի տակով անցնելը ներվել է, ուրեմն ոչ սթափ վիճակում վարելը նույնպես կներվի: Ընդունելի չէր նաև կարևորագույն որոշ մայրուղիներից արագաչափ-տեսախցիկների ապամոնտաժումը: Դրանց առկայության պարագայում վարորդները, գիտակցելով, թե տեսախցիկը ֆիքսելու է խախտումը, ու տուգանվելու են, վարում էին ըստ սահմանված արագության:

Պետք է ավելացնել ճանապարհային երթևեկության նշանները, ապահովել դրանց պատշաճ տեսանելիությունն ու հասանելիությունը: Նշաններ կան, որ ծառերի ճյուղերն են փակել, կամ ջնջվել են, կամ էլ՝ թույլատրված «50» արագությունը «խելամիտ» վարորդների ձեռամբ դարձել է «60» և այլն:

Ճանապարհների որակի ու հետապնդող փոսերի մասին էլ այնքան է ասվել, որ հույս էլ չկա, թե մի օր հնարավոր կլինի երթևեկել առանց ցնցումների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում