Monday, 20 07 2026
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով

Թուրքիայի դիրքորոշումը Չինաստանի հետ առևտրային պատերազմում անհեթեթություն է. Բայդեն

Նախագահ Դոնալդ Թրամփի պատկերացումները, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմը կարող է օգուտ բերել երկրներից մեկին, անհեթեթ է:

Այդ կարծիքն արտահայտել է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Միտքը, որ առևտրային հակամարտությունն ինչ-որ իմաստ ունի կամ օգտակար է ինչ-որ մեկին, անհեթեթ է»,- հայտարարել է Բայդենը, որը հավակնում է 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելուն: Նրա գնահատմամբ՝ այդպիսի հակամարտության հետևանքները կարող են կործանիչ լինել ամերիկացի ֆերմերների և ձեռնարկատերերի համար:

Նախկին փոխնախագահը հիշեցրել է, որ Բարաք Օբամայի վարչակազմը Չինաստանի նկատմամբ բացահայտ կերպով գործում էր ուժի տեսանկյունից, այդ թվում՝ ռազմական ինքնաթիռների համար փակ գոտիների ստեղծման հարցում: «Այն ժամանակ ես ասել եմ, որ մեր Բ-52 ռազմավարական ռմբակոծիչները թռնելու են թռիչքների համար արգելված գոտիների միջով: Մենք [ԱՄՆ] խաղաղօվկիանոսյան գերտերություն ենք և այլ տեղ չենք գնա, հենց դրա արդյունքում է տարածաշրջանում ապահովվում անվտանգությունը: Եւ նրանք [չինացիները] հասկացել են դա»,-ընդգծել է Բայդենը:

Նրա կարծիքով Թրամփի վարչակազմին չի հաջողվում լուծել խնդիրները, որոնք ստեղծում է Չինաստանը Միացյալ Նահանգների համար: «Չինացիները գողանում են մտավոր սեփականության և կիբերանվտանգության կատեգորիայի գաղտնիքները: Թրամփը կարծում է, որ ամբողջ հարցը առևտրային դեֆիցիտների և պրոֆիցիտների մեջ է: Սակայն դա այդպես չէ»,- պնդում է նա:

Առևտրային բանակցությունները վերականգնելու որոշումը կայացվել էր հունիսի 28-29-ին Օսակայում կայացած G20-ի գագաթնաժողովի ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ-ի առաջնորդ Սի Ցզինպինի կողմից: Ամերիկայի առաջնորդը խոստացել էր չսահմանել նոր սակագներ չինական ապրանքների համար 300 մլրդ դոլար արժողությամբ, ինչպես նաև մեղմացնել Huawei ընկերության գործունեության սահմանափակումները: Ի պատասխան՝ չինական կողմը պատրաստակամություն էր հայտնել մեծացնել ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների գնումների ծավալները:

Մի քանի ամիսների ընթացքում Չինաստանն ու ԱՄՆ-ը բանակցում էին առևտրային վեճերը կարգավորելու շուրջ: Վերջին (11-րդ) փուլը կայացել էր ԱՄՆ մայրաքաղաքում մայիսի առաջին կեսին, սակայն այնուհետև նրանք հայտնվել էին փակուղու մեջ: Մայիսի 10-ին Վաշինգտոնը սահմանել էր լրացուցիչ պատժամիջոցներ չինական ապրանքների համար 200 մլրդ դոլարի չափով՝ բարձրացնելով շեմը 10 տոկոսից մինչև 25 տոկոս: Հունիսի սկզբին ՉԺՀ-ի կառավարությունը ձեռնարկել էր պատասխան միջոցներ 60 մլրդ դոլարի չափով ԱՄՆ-ի ավելի քան 5 հազար ապրանքատեսակների նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում