Իզմիրի Ալիաղա գավառի Փեթքիմ նավահանգստում գիշերը պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով հրդեհվել է ադրբեջանական SOCAR նավթային ընկերությանը պատկանող նավթով բեռնված նավը: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Պայթյունի հետևանքով մահացել է 1, վիրավորվել՝ 16 մարդ: Ալիաղայի գավառապետի հայտարարության համաձայն՝ վիրավորներից 1-ը Ռումինիայի, իսկ 15-ը, ինչպես նաև զոհը՝ Իտալիայի քաղաքացիներ են:
https://www.youtube.com/watch?v=KZ3bCcjylN4