Tuesday, 30 04 2024
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Համագործակցության երեքհուշագիր՝ սոցիալական ձեռնարկատիրության խթանման համար

Հունիսի 26-ինԵրևանում տեղի ունեցավ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից գործարկվող«Սոցիալական ձեռնարկատիրությունը համայնքային զարգացման մեխանիզմ» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որի շրջանակումպաշտոնապես ամրագրվեց ՀՀ առաջին պետական ֆինանսական ներդրումը սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում:

Ծրագրի ամփոփումը մեկնարկել էր դեռ վաղ առավոտից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունում, որտեղ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի նախագահ Սաթիկ Բադեյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ ՀՀ համայնքների կայուն զարգացման նպատակով սոցիալական ձեռնարկատիրության ոլորտի զարգացմանն ուղղված արդյունավետ ծրագրերի իրականացման վերաբերյալ։

Հուշագրի առիթ դարձած ծրագիրն իրականացվում է Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի (ՀՍՁԱ) կողմից: Այն նպատակ ունի աջակցել համայնքի զարգացման և առկա սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված բիզնես գաղափարներ ունեցող անհատներին և ՀԿ-ներին՝ ստեղծելով ստեղծել ՏԻՄ-երի կողմից համայնքային խնդիրների լուծման նպատակով ՍՁ-ների ստեղծման և զարգացման համար համայնքային բյուջեներից դրամաշնորհների հատկացման մեխանիզմներ:

«Սոցիալական ձեռնարկատիրությունը մեծ կարևորություն ունի համայնքների զարգացման գործում, սակայն իրական արդյունքներ գրանցելու համար կարևոր է, որ ոլորտին առնչվող բոլոր դերակատարները համագործակցեն միմյանց հետ՝ առկա ռեսուրսներն ու ստեղծվող մեխանիզմներն արդյունավետ և նպատակային օգտագործելու համար: Կարծում եմ այս ծրագիրը նման համագործակցության հարթակի լավ օրինակ էր,-նշեց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Զադոյանը:

Ծրագրի շրջանակումհամայնքների համարանկացվել էր բաց մրցույթ: Արդյունքում 12 հայտատուներից ընտրվել էին երկու ՏԻՄ, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել համայնքային բյուջեիցֆինանսական աջակցություն տրամադրել իրենց համայնքում սոցիալական ձեռնարկատիրության նախաձեռնության իրականացման համար: Ըստ էության,առաջին անգամ Հայաստանում պետությունը պաշտոնապես ներդրում է իրականացնում սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում. համայնքային իշխանությունները ապահովում են սոցիալական ձեռնարկատիրության ֆինանսական աջակցությունը, իսկ Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան՝ տրամադրում մեթոդական աջակցություն թե´ ՏԻՄ-ին, թե´ ՍՁ-ն նախաձեռնած խմբերին:

Ընտրված գաղափարներից մեկն իրականացվելու է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում, մյուսը՝ Աշտարակի Բագավան թաղամասում:Միջոցառման շրջանակում նաև հուշագրեր ստորագրվեցինմրցույթում հաղթած գաղափարները ֆինանսավորող Աշտարակ և Լճաշեն համայնքների ղեկավարության և Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի միջև: «Ծրագիրն ամփոփվում է, սակայն մեր աշխատանքը համայնքային իշխանությունների և ՍՁ գաղափարներ ունեցող քաղաքացիների հետ նոր-նոր է սկսվում,- նշում է ՀՍՁԱ նախագահ Սաթիկ Բադեյանը:- Մենք համոզված ենք, որ այս ձևաչափի փորձնական կիրառումը մեզ կօգնի ավելի ամբողջական դարձնել ՏԻՄ-ՍՁ ոլորտ համագործակցային մեխանիզմներն ու տարածել դրանք նաև մյուս համայնքներում»:

«Կարծում եմ նախաձեռնության իրականացման տեսանկյունից շատ ավելի կարևոր է, որ քո սոցիալական բիզնես գաղափարին աջակցում է հենց համայնքային իշխանությունը, որովհետև սա մի կողմից զգացողություն է, որ քոգաղափարն իրականություն էդառնում մասամբ նաև քո հարկերի շնորհիվ, մյուս կողմից՝համայնքի ղեկավարությունն ինքը ոչ թե զուտ սպառող է դառնում, այլ այդ գաղափարն իրականացնող թիմի մաս՝ կիսելով նաև պատասխանատվությունը դրա արդյունավետ իրականացման համար»,- նշում է Լճաշեն գյուղի ՍՁ գաղափարի հեղինակներից Պապին Մուրադյանը:

Միջոցառման ընթացքում Ասոցիացիան ներկայացրեց նաև ծրագրի շրջանակում ddp.am հարթակի (Direct Democracy Platform) ձևաչափով ստեղծված օնլայն գործիքը, որի միջոցով կարելի է թիրախային համայնքներում վեր հանել համայնքային խնդիրները և առաջարկել դրանց լուծման ՍՁ գաղափարներ:

* Սոցիալական ձեռնարկատիրությունը ձեռնարկատիրական գործունեություն է, որի բիզնես մոդելի հիմքում դրված է սոցիալական խնդրների լուծումն ու սոցիալական արժեքների ստեղծումը, և որն իր շահույթի մեծ մասը ծառայեցնում է սոցիալական բարեփոխումների իրականացմանը, սոցիալական խնդիրների լուծմանը:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «ԱգորաՍենթրլՅուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում