«Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Դմիտրիևը հայտարարել է, որ կոնցեռնը «ZALA Լանցետ» հարվածային դրոն-կամիկաձե է ներկայացրել, հաղորդում է «Gazeta.Ru»-ի թղթակիցը:
Նրա խոսքերով, այս սարքը չի կորցնում օպերատորի հետ տեսահաղորդակցությունը, քանի դեռ չի խոցել թիրախը:
Ինչպես նշվում է, դրոնը ներառում է հետախուզական, կապի, նավիգացիոն և գերճշգրիտ հարվածային տարրեր:
Բացի այդ, այն ի վիճակի է հարվածներ հասցնել տարբեր միջավայրերում, առանց անհրաժեշտ ենթակառուցվածքների:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Կալաշնիկովը» ստեղծել է AK-12-ի քաղաքացիական տարբերակը: