Saturday, 18 07 2026
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար

Քոչարյանի կողմնակիցները վախեցած են․ այլևս չի հաջողվելու այն, ինչ պլանավորվել էր

ԱԺ նիստն այսօր մեկնարկել է Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցի քննարկմամբ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն`հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը, որի շուրջ ծավալված խորհրդարանական բանավեճը, թերևս, վկայում է, որ ավելի շատ գործ ունենք ոչ թի իրավական, այլ քաղաքական անհամաձայնության հետ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

Ինչո՞ւ այսպիսի աժիոտաժ առաջացավ Վահե Գրիգորյանի թեկնածության շուրջ: Գ. Աբրահամյանի խոսքով՝ Վ. Գրիգորյանի թեկնածության շուրջ աժիոտաժը արդեն իսկ սկսվել էր անցյալ տարի, երբ չկայացած ընտրությամբ նախորդ խորհրդարանի կողմից մերժվեց նրա թեկնածությունը: «Վ. Գրիգորյանը եզակի իրավաբան է, փաստաբան, սահմանադրագետ… Իրավունքի և օրենքի գերկայությունն է, որ իրավական պետության զարգացման հենասյունն է, և Վ. Գրիգորյանը հենց դրա առաջամարտիկներից է, և երկար տարիներ պայքարել է դրա համար: Նա այն խորհրդանշական կերպարն է, որի շնորհիվ հեղափոխություն կիրականանա նաև ՍԴ-ում»,- նշեց պատգամավորը:

Ս. Սաֆարյանի դիտարկմամբ՝ խնդիրը ոչ թե քաղաքական կոնյուկտուրայի հետ է կապված, այլ անձի. «Աժիոտաժ չկար Վ. Գրիգորյանի դեմ, փոքր մի խմբակ անհամաչափ աղմուկ էր բարձրացրել, մինչդեռ քվեարկության արդյունքները և հասարակության արձագանքները փայլուն են, մարդիկ երանության մեջ են, որ վերջապես արժանավոր, սեփական ուժերով կայացած, քաղաքացիական և մասնագիտական դաշտում երբևէ չնահանջած մարդ է զբաղեցնում ՍԴ նախագահի պաշտոնը»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ՀՀ-ում շատ բան է փոխվել. այլ չափանիշներով են պաշտոնների նշանակվում: «Հպատակության, հարմարվողականության ժամանակաշրջանն ավարտվել է… Վ. Գրիգորյանի շուրջ աժիոտաժ բարձրացնողները հենց դրանից են անհանգստանում: Ռ. Քոչարյանի մոլեռանդ աջակիցները վախեցած են: Մարտի 1-ի գործը ՍԴ ուղարկելով՝ ցանկանում էին իսպառ արգելափակել քննությունը, բայց այլևս հնարավոր չէ անել այն, ինչը պլանավորվել էր»,- նշեց քաղաքագետը:

Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ Վահե Գրիգորյանը նախևառաջ Հայաստանի Հանրապեության ընկերն է: «Նա նաև իմ ընկերն է… Եթե խոսքն օրենքի մասին է, նա միայն դրանով է առաջնորդվում, ոչ թե հարազատի կամ ընկերոջ խնդրանքով: Երբ որ աղի բյուրեղը ընկնում է ինչ-որ տեղ, կողքի բակտերիաները սկսում են վատ զգալ, Վահեն «աղի բյուրեղ» է»,- ընդգծեց Ա. Մարտիրոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում