Friday, 03 05 2024
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
Նախարարը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին
ՄԻՊ-ն ԱԺ-ում հանդես է եկել ամփոփիչ ելույթով
Նորմալ չէ, որ Հայաստանում կա այսքան թիրախավորված ատելության խոսք․ սա հանդուրժելի՞ է
14:30
Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
14:15
ԵՄ-ը Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի

ՔՊ համաժողովի ինտրիգներն ու անակնկալները. Մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին` հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին ընտրված վարչության կազմը շատերի համար իսկապես անակնկալ էր: Քվեարկության արդյունքները զարմանալի են եղել անգամ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի համար, որը չէր սպասում, որ լինելու է չորրորդը` Սուրեն Պապիկյանից և Արայիկ Հարությունյանից հետ մնալով: Նա իր զայրույթը մտերմիկ շրջապատում արտահայտել է՝ ասելով, թե չհասկացավ՝ ինչու այդպես ստացվեց:

«Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ վարչության նորընտիր կազմով գրանցած առաջին նիստից որոշ մանրամասներ հայտնի դարձան: Մասնավորապես՝ երբ արդյունքները հաշվարկվել են, և գումարվել է վարչության անդրանիկ նիստը վարչության նախագահ ընտրելու համար, այդ արդյունքներից անակնկալի եկած ներկաներից մի քանիսը ինքնաբերաբար առաջարկել են ՔՊ վարչության նախագահ ընտրել Նիկոլ Փաշինյանին: Ներկաների մեծ մասը առաջարկել է վարչության նախագահ ընտրել Սուրեն Պապիկյանին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդամենը մեկ անձ է առաջարկել Արարատ Միրզոյանի թեկնածությունը՝ որպես ՔՊԿ նախագահ:

Նիկոլ Փաշինյանը անմիջապես ինքնաբացարկ է հայտնել: Արարատ Միրզոյանն էլ, տեսնելով, որ ընտրվելու շանս չունի, նաև հաշվարկելով, որ Սուրեն Պապիկյանից անհամեմատ քիչ ձայներ է հավաքել, ինքնաբացարկ է հայտնել: Այսպիսով, Պապիկյանը միաձայն ընտրվել է ՔՊ վարչության նախագահ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում