Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Կորցնելով իշխանությունը, ՀՅԴ-ի մի մասը կորցրել է նաև հավասարակշռությունը, դարձել են զայրացած, դառը և վրեժխնդիր

«Սեփական, անձնական, կուսակցական արդարություն Հայաստանում գոյություն չունի։ Միայն մեկ արդարություն կա՝ պետության արդարությունը, դատական իշխանությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՅ Դաշնակցության որոշ անդամների վերջին գործողություններին, բռնությունը որպես պայքարի մեթոդ որդեգրելու քաղաքականությանը։

https://www.1in.am/assets/uploads/2018/04/2-65.jpg

Մինասյանն ընդգծեց. «Այն, ինչ տեղի ունեցավ մի քանի օր առաջ՝ նկատի ունեմ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկելը, դատապարտելի է։ Եթե Դաշնակցության անդամները սկսեն ծեծել բոլոր այն մարդկանց, որոնք դժգոհ են Դաշնակցության քաղաքականությունից, ստիպված կլինեն ամեն օր նման քայլերի դիմել, որովհետև շատերն են քննադատում Դաշնակցությանը։ Իսկ նման պահելաձևը նշանակում է, որ Դաշնակցությունը քննադատություն չի ընդունում։ Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ չեմ ուզում բոլոր դաշնակցականներին դնել նույն տոպրակի մեջ։

Երևանում և դրսում կան շատ դաշնակցականներ, որոնք դժգոհ են Գեղամ Մանուկյանի իրականացրած քայլից, եթե ինքն է պատասխանատու։ Որպես լրագրող, Գեղամ Մանուկյանը վիրավորում է բոլոր լրատվամիջոցների մասնագետներին Հայաստանում: Տարիներ շարունակ լրագրողներին ծեծի ենթարկեցին տղամարդկանց կողմից իշխանության հրամանով: Եվ կա լրագրող, որը հանդես է գալիս որպես ագրեսոր: Դա ամոթ է: Գեղամ Մանուկյանը նաև պնդում է, որ Վարդան Հարությունյանը իրավունք չունի վիրավորելու ազգային արժեքները, Արցախի կրոնական իշխանությունները և այլն: Բայց որտե՞ղ էր Գեղամ Մանուկյանը, երբ նախորդ ռեժիմը վիրավորեց այդ ազգային արժեքները՝ երկիրը թալանելով, ձերբակալելով հակառակորդներին»։

Կայծ Մինասյանի դիտարկմամբ՝ նույնիսկ եթե ակտիվիստ Վարդան Հարությունյանը պարապ բաներ է հայտարարում, անիմաստ գրառումներ անում, ապա ծեծը պայքարի մեթոդ չէ. «Դա չի նշանակում, որ պետք է նույն մեթոդներով աշխատես, նույն անհանդուրժողականության մթնոլորտը ստեղծես։ Սա պետք է սրբագրվի Դաշնակցության ներքին կյանքի մեջ։ Չեմ կարծում, թե արտասահմանի դաշնակցականները և Հայաստանում շատերը կիսում են և ողջունում են Գեղամ Մանուկյանի կեցվածքը։ 20 տարի Դաշնակցությունը իշխանության մաս էր կազմում, հիշո՞ւմ եք՝ կար գյուղապետ, որ նույնիսկ սպանվեց, ինչո՞ւ այն ժամանակ Գեղամ Մանուկյանը չգնաց ու այդ հանցագործներին ծեծի չենթարկեց։ Ուզում եմ ասել, որ եթե Գեղամ Մանուկյանը պատասխանատու է այս միջադեպի համար, ես վստահ չեմ, նրա խոսքերից եմ ենթադրում ու նշում՝ դա իրական դաշնակցական կեցվածք չէ: Մի խոսքով, ՀՅԴ-ն չի կարող պահանջել օրենքի պետության ստեղծում Հայաստանում և թույլ տալ, որ Գեղամ Մանուկյանը գործադրի բռնության մեթոդներ օրենքի պետության դեմ»։

Մեջբերեցինք Հայաստանում ընթացող այն դիսկուրսները, որ Դաշնակցությունը շարժվում է իր հին տրամաբանությամբ, նորից ընտրում է բռնի, նույնիսկ ահաբեկչական քաղաքականության ուղին։ Արդյոք կստեղծվի՞ մի իրավիճակ, երբ Դաշնակցության գործունեությունը Հայաստանում նորից կարգելվի, այս դիտարկումներին ի պատասխան Կայծ Մինասյանը արձագանքեց. «Ճիշտ է, որ Դաշնակցության պատմության մեջ եղել է այդպիսի արմատական պայքարի միջոց, բայց դա չի նշանակում, որ դա իրենց մշակույթն է։ Դա պատկանում է այն պայմաններին, որ այդ ժամանակ եղել է։ Ուզում եմ ասել, որ եթե ժողովրդավարական պետության մեջ ես ապրում, հասարակությունը վայրենի հասարակություն չէ, ուրեմն այդ կեցվածքը անընդունելի է։ Բայց եթե ապրում ես ավտորիտար կամ տոտալիտար հասարակության մեջ ու ոչ ժողովրդավարական պետություն է՝ այդպիսի կեցվածքը սովորական է։ Դաշնակցությունը գոյատևել է երկու պայմաններում էլ՝ թե՛ ժողովրդավարական, թե՛ բռնապետական։ Հիմա շատ դաշնակցականներ են դժգոհ այս մեթոդներից»։

Մինասյանն ընդգծեց. «Հայաստանի դաշնակցականների մի մասը իրենց հավասարակշռությունը կորցրել են, կորցնելով իշխանությունը, իրենց ազդեցությունը, կորցրել են նաև հավասարակշռությունը։ Նրանք դարձան զայրացած, դառը և վրեժխնդիր: Նրանք չգիտեն, թե ինչ անել, որ գոյություն ունենան: Դա դրամատիկ է: Շատ դաշնակցականներ են այսօր դժգոհ այս մեթոդներից։ Այսօրվա ՀՅԴ Բյուրոյի մեծամասնությունը ուզում է փակել Լևոն-Ռոբերտ-Սերժ էջը և նոր էջ բացել, պարտադիր չէ Նիկոլ Փաշինյանի հետ, ինքնավար, անկախ ձևով։ Վաղը, մյուս օրը Դաշնակցությունն այդկերպ կկարողանա իր գաղափարներն ի հայտ բերել ու ընտրության ճանապարհով դառնալ իշխանություն կամ տեղ ունենալ խորհրդարանում։ Իսկ մյուս մասը կապված է Ռոբերտի ու Սերժի իշխանության հետ։ Հիմնականում Հայաստանի Դաշնակցության մի մասն է նման քաղաքականության կողմնակից, դա սխալ և կործանարար քաղաքականություն է։ Առաջին տարբերակով իրենք պետք է վերանորոգեն իրենց ռազմավարությունը, մոտեցումները նոր պետության մեջ։ Գեղամ Մանուկյան, Հրանտ Մարգարյան՝ այդ մարդիկ կապված են անցյալի Դաշնակցության հետ, որն այսօրվա Հայաստանում տեղ չունի»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում