Wednesday, 15 07 2026
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը

ԲՀԿ-ն թույլ չտվեց, որ հաճույքը տևի գոնե մի քանի ժամ ավել

ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի համատեղ հանդիպումից հետո պարզվեց մի բան ընդամենը, որ Գագիկ Ծառուկյանը Իվանիշվիլի չէ: Եթե Ծառուկյանն Իվանիշվիլի լիներ, ապա հանդիպումից ժամեր անց չէր հերքի ՀԱԿ-ի ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ քննարկել են Սերժ Սարգսյանի հեռացման խնդիրը:

Այս հայտարարությունն ու ԲՀԿ-ի հերքումը, սակայն, վեր է հանում երկու ուժերի և ընդհանրապես չորս ոչիշխանական ուժերի ֆորմատում առկա մեկ այլ կարևոր խնդիր: Առաջնորդության խնդիրը: Ակնհայտորեն, առաջնորդության հայտ է ներկայացրել Գագիկ Ծառուկյանը և ձեռնամուխ եղել իր ներկայացրած հայտի, այսպես ասած, ծրագրային սպասարկմանը, որի շրջանակներում էլ կազմակերպվում են նրա հանդիպումները քաղաքական ուժերի հետ, նա հրավիրում է նրանց իր տարածքում հանդիպումների:

ԲՀԿ-ի հետ հանդիպումից հետո ՀԱԿ-ի պատվիրակները շտապեցին հայտարարել Սերժ Սարգսյանի հեռացման հարցը քննարկելու մասին, ինչը, ըստ էության, ոչ միայն ՀԱԿ-ի դեմքը փրկելու փորձ էր, այն իմաստով, որ այլ հարց ՀԱԿ-ը չի քննարկում և հավատարիմ է իր, այսպես ասած, օրակարգին, այլ նաև քառյակի ֆորմատում թելադրող լինելու հանգամանքը դրսևորելու փորձ էր: ՀԱԿ-ն ուզում էր ցուցանել, որ ինքն է օրակարգ թելադրողը առկա ֆորմատում, և չնայած հանդիպումների նախաձեռնությունները գալիս են ԲՀԿ-ից, այնուամենայնիվ, օրակարգ թելադրողը ՀԱԿ-ն է:

Այստեղ միայն հավակնությունների խնդիրը չէ, որ նման պահվածքի մոտիվներից մեկն է: ՀԱԿ-ը հիանալի է պատկերացնում, որ հայտնվել է ԲՀԿ-ի ստվերում: Այս կապակցությամբ հնչող հասարակական հարցադրումներին ՀԱԿ-ում հոդաբաշխ բացատրություններ չունեն և ընդամենը արձագանքում են, որ այդպես է պետք, իսկ այդպես չմտածողները ոչինչ չեն հասկանում քաղաքականությունից: ՀԱԿ-ն էլ հասկանում է, թե ինչքան մեղմ ասած՝ անհամոզիչ է այս ամենը: Եվ ահա, փորձ է արվում ավելի համոզիչ լինել, նաև նման հայտարարությունների միջոցով, որ ահա, ոչ միայն մենք ենք ենթարկվում այն գործընթացներին, որ թելադրում է Ծառուկյանը, այլ նաև Ծառուկյանն է ենթարկվում մեզ՝ ի դեմս օրակարգային հարցերի: Եվ ԲՀԿ-ի պատասխանն էլ, ըստ էության, պայմանավորված էր ոչ միայն այն հանգամանքով, որ պետք էր շտապել հերքել Սերժ Սարգսյանի հեռացման հարցի քննարկումը՝ նրա հետ հետագայում խնդիրներ չունենալու համար:

Այս հանգամանքից բացի, ԲՀԿ-ն շտապում էր նաև ՀԱԿ-ին ցույց տալ իր տեղն ու ազդարարել, որ ԲՀԿ-ին օրակարգ թելադրել չի ստացվի, և այդ փորձերն իզուր են: Պատահական չէ, որ ԲՀԿ-ի, այսպես ասած, պատասխան կամ հերքման հայտարարության մեջ, որ տարածվել է կուսակցության նախագահի խոսնակի անունից, հիշատակվում էր կոնսոլիդացնելու հայտարարությունը և ըստ էության շեշտվում, որ ԲՀԿ-ն կոնսոլիդացնելու է այնպես, ինչպես ինքն է ուզում: Եվ այս տեսանկյունից, ԲՀԿ-ի գործողություններն իհարկե առավել համոզիչ և փաստական են: Ըստ որում՝ բավական խոսուն էր նաև տեսանյութը հանդիպման մասին, որտեղ կարծեք թե աշակերտները եկել էին Գագիկ Ծառուկյանից հանձնարարություններ ստանալու: Թեև սա, իհարկե, միանգամայն օբյեկտիվ իրականությունն է, որովհետև այսօր այդ ֆորմատում Ծառուկյանը անխոս առաջատարն է, քանի որ նրանն են ամենամեծ ռեսուրսները, և հայտնի է, որ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը:

Այս իրավիճակին մյուս ուժերը, մասնավորապես ՀԱԿ-ը և «Ժառանգությունը», որոնք հանդես են գալիս, այսպես ասած, Սերժ Սարգսյանի հրաժարականի օրակարգով, ի զորու էին հակադրել միմիայն հասարակական աջակցությունը, որը, սակայն, այսօր չունեն և՛ ՀԱԿ-ը և՛ «Ժառանգությունը», ու չունեն հնարավորություն՝ թեկուզ մի քանի ժամով վիճարկելու ԲՀԿ-ի առաջատարությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում