Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Խառնամուսնությունները որքան մարտահրավեր են, այնքան էլ՝ հնարավորություն. Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ

«Հայերը խոր արմատներ ունեն Լեհաստանում: Ուկրաինայի և Լեհաստանի հայության համար ունենք ընդհանուր հոգևոր կենտրոն՝ Լվովի առաջնորդանիստ Ս. Աստվածածնի Վերափոխման եկեղեցին: Հաստատվել են և գործում են մի քանի ծուխեր: Մեր հայրենակիցներն ունեն հոգևոր և մշակութային նոր արժեքներ, նաև ժառանգություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: -Երախտապարտ ենք այն հայերին, ովքեր մինչ օրես իրենց արմատները չեն մոռանում, խոսում են այդ մասին, փորձում են մեր պատմության տարբեր էջեր լուսաբանել և՛ Լեհաստանի հասարակության, և՛ պետության առջև: Ունենք քաղաքական, մշակութային գործիչներ, ովքեր իրենց ազգային պատկանելությունը պահպանել են, հայտարարել են այդ մասին և կարողանում են հայկականությունը պատշաճ մակարդակով ներկայացնել: Առաջիկայում շատ անելիք ունենք և մեծ կամք՝ ապագային ավելի քաջությամբ նայելու»:

Ցանկացած համայնքային կյանքում անխուսափելի է ուծացումը, ինչպիսի՞ն է եկեղեցու վերաբերմունքը խառնամուսնություններին: Այս հարցին ի պատասխան՝ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը նշեց. «Խառնամուսնությունները մարդկության կյանքում նորություն չեն, այդ փաստի հետ պետք է հաշվի նստենք: Խառնամուսնությունները որքան մարտահրավեր են, այնքան էլ, թերևս, հնարավորություն, ուստի ամեն ինչ պետք է գնահատենք իրենց արժեքների մեջ՝ ո՛չ առավելություն տանք, ո՛չ էլ դրանցից խուսափենք կամ վախենանք: Պարզապես մենք պետք է մեր աշխատանքով, մեր հայրենասիրական ձգտումներով կարողանանք այդ մարտահրավերը ճիշտ ձևով գնահատել և հաղթահարել, խուսափել հնարավոր չէ»:

Գնահատելով իրավիճակը հետհեղափոխական Հայաստանում՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ միշտ էլ ակնկալվում է, որ ցանկացած փոփոխություն դրական արդյունք պետք է ունենա. «Այսօր էլ աղոթում ենք, աշխատում ենք, որ մեր հայրենիքն օր օրի առաջ գնա: Երբեք դժվարություններից չվախենանք, այլ կարողանանք խնդիրների լուծման ուղիները գտնել»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում