Monday, 13 07 2026
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում

Հայաստանյան բանկը հաճախորդներին կոչ է անում ձեռնպահ մնալ իրանական բեռնափոխադրողներից. ինչպես շրջանցել ստեղծված վիճակը

Հայաստանի բանկերից մեկը օրերս իր հաճախորդներին առաջարկել էր ձեռնպահ մնալ Իրանի հետ կապված բեռնափոխադրումների կամ Իրանի տարածքով փոխադրումների դիմաց բանկային հաշվեհամարով փոխանցումներ կատարելուց, քանի որ հնարավոր են փոխանցման չեղարկում կամ դրամական միջոցների սառեցում։ «Վերջին ամիսներին հաճախակի են դարձել դեպքերը, երբ Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից և ասիական այլ երկրներից դեպի ՀՀ ապրանքների ներմուծման նպատակով որպես բեռնափոխադրող տրանսպորտային միջոց ընտրվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում գրանցված կամ վերոնշյալ երկրների հետ կապված տրանսպորտային կազմակերպություններ՝ օդային ցամաքային և ծովային։

Բեռնափոխադրող ընկերության իրանական ծագումը կամ բեռնափոխադրման իրականացումը ԻԻՀ տարածքով կարող է հանդիսանալ ներմուծվող ապրանքների ձեռքբերման և բեռնափոխադրման ծախսերի համար բանկային փոխանցումների չեղարկման և թղթակից բանկերի կողմից ձեր դրամական միջոցների սառեցման պատճառ, քանի որ առկա են միջազգային պատժամիջոցներ տվյալ երկրի գծով»,- հաճախորդին ուղղված գրությամբ տեղեկացրել էր «Ինեկոբանկը»։

Բանկը հաճախորդին հորդորում է զերծ մնալ ԻԻՀ հետ կապված բեռնափոխադրումների կամ ԻԻՀ տարածքով բեռնափոխադրվող ապրանքների դիմաց բանկային հաշվեհամարով դրամական փոխանցումներ կատարելուց։

Իրանահայ մի գործարար «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ստեղծված իրավիճակն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը, և խոսքը վերաբերում է ոչ միայն «Ինեկոբանկին». «Ինեկոբանկը, «ԱյԴի բանկը» և այլ բանկեր ընդհանրապես, եթե տեսնում են, որ Իրանում ես ծնվել, մերժում են «վիզա» կամ «մաստեր» վճարային քարտ տրամադրել։ Օրինակ՝ «Յունիբանկը» ինձ հայկական անձնագրովս տրամադրեց քարտ, բայց որևէ դրամական փոխանցում արտերկրից հնարավոր չի լինում։ Ինձ հատուկ զգուշացրել են, որ նման դեպքում ձեր քարտը կարգելափակվի»,- ասաց Արգին Ղարախանյանը։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը խնդրի լուծման երկու տարբերակ է առաջարկում։ Դրանցից մեկը հայ-իրանական բանկի ստեղծումն է, օրինակ, Մեղրիի ազատ տնտեսական գոտում կամ որևէ այլ տեղ։ Ինչպես նաև եվրոպական երկրների փորձը, երբ ԵՄ-ն, փորձելով խուսափել պատժամիջոցներից ու դրա հետևանքներից, հատուկ մեխանիզմներ է ստեղծել։

Մեր զրուցակցի խոսքով՝ այս երկու տարբերակն էլ, ըստ էության, գործող չեն, քանի որ այդ երկու տարբերակն էլ իրանական իշխանության առաջարկած տարբերակներն են։ Նախ՝ համատեղ բանկի ստեղծման դեպքում Հայաստանը ևս կհայտնվի պատժամիջոցների տակ: «Հայաստանն էլ Իրանի իրավիճակում կհայտնվի։ Կարելի է դրամը անել առևտրի հիմք, բայց դա էլ ժամանակավոր է և ռիսկեր է պարունակում»,- ասաց Ղարախանյանը։

Ինչ վերաբերում է նույն ԵՄ փորձի մասին, երբ խոսք է լինում, ապա, մեր զրուցակցի խոսքով, կարելի է ասել, որ ներկայումս ոչ մի գործնական քայլ այդ ուղղությամբ կատարված չէ։ «Եվրոպան ասում էր՝ «Նավթ՝ ապրանքի դիմաց»։ Օրինակ՝ Իրանը նավթ տա, տեղը ձեթ ստանա, բայց Եվրոպան ժամանակ է շահում, դեռ չի աշխատում, դրա համար Զարիֆը ասում է՝ Եվրոպան միայն խոսում է, գործ չի անում։

Արգինի պատկերացմամբ՝ ստեղծված իրավիճակում ելքերից մեկը կարող է լինել այն, որ Հայաստանը Ամերիկայի հետ բանակցի, և որոշ արտոնություններ խնդրի ԱՄՆ-ից՝ իբր հարևան երկրի, քանի որ երկու երկրների միջև առկա են առևտրային հսկայական շահեր, և որոշակի արտոնությունից երկուսն էլ կշահեն։

Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին կրկին այս խնդիրը սրվել էր, սակայն այդ ժամանակ խոսվում էր միայն ֆիզիկական անձանց հաշվեհամարների մասին։ Անցած տարվա նոյեմբերին հայաստանյան որոշ բանկեր իրենց այն հայ հաճախորդներին, որոնք նաև ունեին Իրանի քաղաքացիություն, ամերիկյան պատժամիջոցներով պայմանավորված, նախազգուշացրել էին փակել իրենց բանկային հաշիվները` հակառակ դեպքում դրանք կսառեցվեն:

Ինչպես հայտնի է, անցած տարի նոյեմբերի 5-ից ուժի մեջ էին մտել ԱՄՆ կողմից Իրանի ֆինանսական և նավթային ոլորտի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, և դրանք արդեն իսկ իրենց բացասական ազդեցությունն էին ունեցել երկրի ներսում: Ի դեպ, Հայաստանում գործող իրանական «Մելլաթ բանկը» ևս հայտնվել էր պատժամիջոցների ենթարկված կազմակերպությունների ցանկում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում