«Միլան»-ի գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆը խոսել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Ատլետիկո»-ի դեմ խաղի մասին:
«Քառորդ եզրափակիչ դուրս գալու հարցը դեռ բաց է: Հնարավոր է, «Ատլետիկո»-ն որոշակի առավելություն ունի, բայց մենք համապատասխան տրամադրվածությամբ ենք մոտենում խաղին:
Դիեգո Կոստան և Մարիո Բալոտելին շատ կարևոր են երկու թիմերի համար, սակայն չի կարելի մոռանալ մյուս ֆուտբոլիստների մասին: Ես դիտել եմ Մադրիդի ակումբի բազմաթիվ խաղեր և կարող եմ ասել, որ Կոստան ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, իսկ մադրիդցիները հզոր թիմ ունեն:
Մենք կսևեռենք մեր ուշադրությունը մրցակցի բոլոր ֆուտբոլիստների վրա, այդ թվում նաև Վիլյայի, ով, իմ կարծիքով, շատ կարևոր է «Ատլետիկո»-ի համար»,- ասել է Զեդորֆը:
Հիշեցնենք` «Ատլետիկո»-«Միլան» հանդիպումը կկայանա այսօր` մարտի 11-ին:









































