Wednesday, 01 05 2024
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում

ՀՔԾ դավադիր խաղերը. ինչ պայմանավորվածության են եկել Ծառուկյանն ու ՀՔԾ պետի տեղակալը

Հատուկ քննչական ծառայությունը մայիսի 14-ին մերժեց քրեական գործ հարուցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումի հիման վրա:

ՀՔԾ-ն մերժեց քրեական գործ հարուցել հանցադեպի բացակայության հիմքով:

«Առաջին լրատվական»-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այս գործի վերաբերյալ: Մասնավորապես, որ դիմումը մերժելուց մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանը ոչ աշխատանքային օրով եղել է Հատուկ քննչական ծառայությունում: Ծառուկյանին ՀՔԾ-ում ծառայողական մուտքով ընդունել է ՀՔԾ պետի տեղակալ Հովհաննես Ենոքյանը և շատ ճոխ ընդունելության արժանացրել նրան:

Մեզ հասած տեղեկություններով Ծառուկյանին ՀՔԾ ուղեկցել է Սյունիքի մարզի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանը, որը Ծառուկյանի սանիկն է և Հովհաննես Ենոքյանի մտերիմ ընկերը: Նրանք երկուսն էլ մոսկվայաբնակ մեծահարուստ Արմեն Գինոսյանի՝ Մանախի Արմենի հովանավորյալները: Հենց վերջինիս «դաբրոյով» էլ Ենոքյանը հեղափոխությունից հետո նշանակվեց ՀՔԾ պետի տեղակալ և Ենոքյանը սկսեց զբաղվել ուշագրավ «բիզնեսով» հետաքրքրված անձանց, կողմերին վաճառելով ի պաշտոնե իրեն հայտնի տեղեկությունները:

Ի դեպ, նույն Ենոքյանը նաև Մարտի 1-ի գործով անցնող, Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի մտերիմ ընկերն է և հենց Մարտի 1-ի գործի շրջանակներում հսկայական տեղեկություններ է փոխանցել նույն Հարությունյանին:

Թե ինչ պայմանավորվածության են եկել Ենոքյանն ու Ծառուկյանը՝ կարելի է ենթադրել՝ դատելով նույն ՀՔԾ որոշումից:

Ի դեպ, այս օրերին, երբ խոսվում է անցումային արդարադատության, վեթինգի մասին, միանշանակ է, որ վերը թվարկված բոլոր պաշտոնյաները պետք է անցնեն այդ համակարգով: Այլապես հնարավոր չէ պատկերացնել դատավորի, որը Հայաստանի թիվ 1 օլիգարխներից մեկի սանիկն է, ներկայացնում է նրա շահերը իրավապահ մարմիններում, ուղեկցում է նրան: Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի՝ նրա հովանավորյալը՝ Մանախի Արմենը, Մոսկվայում բնակարան է նվիրել դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանին:

Նույն կերպ՝ նոր Հայաստանում չի կարող լինել ՀՔԾ բարձրաստիճան պաշտոնյա, որը կասկածելի կապերի մեջ է կասկածելի շրջանակների հետ ու պաշտոնը ծառայեցնում է անձնական շահերին:

Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ենոքյանը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից թաքուն է պահել ՀՔԾ կատարած Ծառուկյանի այցի մասին տեղեկությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում