Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

ԱՄՆ աջակցությունը՝ խիստ կարևոր. ինչո՞ւ է մինչև այժմ լռում Մոսկվան

Հայաստանում վերջին օրերին ծավալվող իրադարձությունները լայն արձագանք են ստացել ոչ միայն տեղական, այլև միջազգային ԶԼՄ-ներում։ Եթե ռուսական մամուլը գոհունակությամբ ընդունեց երկրորդ նախագահ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը, իսկ ռուս փորձագետները մեկը մյուսի հետևից հարցազրույցներ են տալիս Նիկոլ Փաշինյանի քայլերի վտանգավորության մասին, մենք ուշագրավ հայտարարություն ստացանք Միացյալ Նահանգներից։ Մինչև այս պահը Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, ի դեպ, պաշտոնական որևէ հայտարարություն չի տարածել։

Եվ այսպես՝ ԱՄՆ-ը քաջալերում է ՀՀ կառավարությանը հետամուտ լինելու դատական բարեփոխումներին երկրի Սահմանադրությանը համահունչ ճանապարհով: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը: «Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը, ինչը ներառում է կոռուպցիայի դեմ ուղղված ջանքեր և իրավունքի գերակայության հաստատությունների ձևավորում: Սա պահանջում է վճռականություն, զգոնություն և կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների կառուցման երկարաժամկետ ռազմավարություն: Հայաստանի ժողովուրդը հստակ մատնանշել է, որ սատարում է այս փոփոխություններին, և մենք կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինելու դատական բարեփոխումներին երկրի Սահմանադրությանը համահունչ ճանապարհով»,- հայտնել են դեսպանատնից:

https://www.aysor.am/news_images/511/1530877_1/4.thumb.jpg

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ բնական է, որ Միացյալ Նահանգները, ինչպես նաև առաջադեմ աշխարհի ցանկացած պետություն, հույս է կապում առ այն, որ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները կունենան բացառապես խաղաղ և Սահմանադրությանը համապատասխանող ընթացք և ավարտ: «Սա ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև մի շարք այլ գործընկեր պետությունների դիրքորոշումն է։ Եթե մինչ այս պահն այդ մասին հայտարարություններով հանդես չեն եկել, դա չի նշանակում, որ դիրքորոշումներն այլ են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Սուրեն Սարգսյանը նկատեց. «Միացյալ Նահանգների տեսլականը հետևյալն է՝ ցանկացած փոփոխություն ներսում անելու պարագայում, նույնիսկ եթե հարցը վերաբերում է արդարադատությանը, պետք է ամեն ինչ անել, որպեսզի ամբողջությամբ պահպանվեն Սահմանադրության նորմերն ու Սահմանադրության դրույթները։ Մեծ հաշվով ԱՄՆ ուղերձը սա է և նաև կոչ է բոլոր շահագրգիռ կողմերին, ներքաղաքական գործընթացներում ներգրավված բոլոր խաղացողներին։ Միացյալ Նահանգների սկզբունքային դիրքորոշումն այն է, որ ինչ էլ որ տեղի ունենա՝ լինի ՀՀ Սահմանադրության և գործող օրենքներին համապատասխան»։

Ինչ վերաբերում է պաշտոնական Մոսկվայի լռությանն ու այդ ընթացքում փորձագիտական մակարդակով հնչող բազմաթիվ դժգոհություններին, մեր զրուցակիցն ասաց. «Բնականաբար, Ռուսաստանը ևս ունի նման դիրքորոշում, ռուսաստանցի մեր գործընկերները ևս կցանկանան, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները բացառապես Սահմանադրության և օրենքի տառին համահունչ լինեն. չեմ կարծում, թե կա բացառություն և տարբերվող մոտեցում։ Ռուսաստանի մասին խոսելիս պետք է առաջնորդվել ոչ թե փորձագիտական հանրության գնահատականներով, այլ պաշտոնական և պետական մարմինների հաղորդագրություններով։ Եթե նույնիսկ դրանք չեն եղել, ապա համապատասխան հարցումների դեպքում, վստահ եմ, կլինեն շատ հավասարակշռված»։

Սարգսյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանի փորձագիտական հանրությունն ու մամուլը առանձին գործունեություն են ծավալում, և նրանց դիրքորոշումը միշտ չէ, որ արտացոլում է պաշտոնական տեսակետ։

https://www.tert.am/cache_image/news_images/776/2327377_1/f58a18467e8159_58a18467e8196_thumb-770x510.jpg

Քաղաքագետ Նարեկ Մինասյանի կարծիքով՝ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը բավականին կարևոր էր Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխմանն ուղղված այս լայնածավալ նախաձեռնության համատեքստում: «Միացյալ Նահանգները՝ որպես Հայաստանի համար կարևոր գործընկեր, բարեփոխումների ընթացքում իր աջակցությունն է ըստ էության հայտնում՝ շատ կարևոր շեշտադրումներով։ Դրանք նաև քաղաքական աջակցության որոշակի էլեմենտներ են իրենց մեջ պարունակում։ Առայժմ Եվրոպական միության կողմից մեկնաբանություն չկա, բայց կարծում եմ՝ առաջիկայում կտեսնենք որոշակի մեկնաբանություններ եվրոպական կառույցների կողմից, ինչը ևս բավականին կարևոր է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մինասյանի՝ շատ կարևոր է, որ դատական իշխանության ոլորտում սկսված բարեփոխումները լինեն ընկալելի միջազգային գործընկերների համար. «Այդ պարագայում բավականին կարևոր է նրանց հետ մշտական կապի մեջ գտնվել, ինչպես նաև պարբերաբար խորհրդակցություններ իրականացնել տարբեր մակարդակներով, որպեսզի որևէ մտահոգություն չառաջանա մեր գործընկերների մեջ, ու նրանց համար հասկանալի լինի, թե ուր է գնում Հայաստանը և ինչ նպատակներ է հետապնդում, որոնք են այս փոփոխությունների հիմքում ընկած պատճառները, և թե ուր են տանելու այդ բարեփոխումները։ Սրանք կարևոր հարցեր են, որովհետև Հայաստանն իր բարեփոխումների օրակարգի շրջանակներում համագործակցում է տարբեր երկրների հետ, և շատ կարևոր է, որ մեր գործընկերների համար մենք մնանք ընկալելի»։

Թե ինչու առայժմ չի արձագանքում պաշտոնական Մոսկվան, ըստ մեր զրուցակցի՝ կարող է պայմանավորված լինել նրանով, որ ի տարբերություն ԱՄՆ դեսպանատան՝ պաշտոնական հարցում չի ուղարկվել. «Միգուցե նման հարցման դեպքում իրենք ևս հանդես գան։ Ես կարևորում եմ, որ բոլոր երկրների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում այս հարցերը քննարկեն, և միգուցե նրանք ևս իրենց աջակցությունը հայտնեն»։

Հաշվի առնելով Քոչարյանի հետ կապված ոչ միանշանակ մոտեցումը՝ սպասե՞նք այս գործընթացում աջակցություն Մոսկվայից, հարցին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Կանխատեսումներ անելը բարդ է։ Պետք է դիտարկենք՝ երկկողմ օրակարգում դատաիրավական բարեփոխումները որքանով են գերակայություն։ Եթե գերակայություն են, և այդ ոլորտում Ռուսաստանը ևս իր դիրքորոշումն ունի, միգուցե ևս նման հայտարարություններ հնչեն։ Քաղաքական հայտարարություններ դեռևս չկան, հայկական կողմը ևս բավականին ակտիվ աշխատանք է իրականացնում Ռուսաստանի հետ, որպեսզի այս բարեփոխումներն ընկալելի լինեն նաև մեր ռուս գործընկերների համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում