Tuesday, 30 04 2024
Օրենքի հարցում ճաշակը գործոն չէ. ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում
Կարևոր փաստաթղթերը, քարտեզները կամ ոչնչացվել են, կամ թաքցնում են
17:30
Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել
Կիրանցի բնակիչները չեն հեռանա, չեն ուզում կորցնել իրենց օրինական տարածքը
17:27
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
17:20
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար
«Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ». նախարար
113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տոկոսով պակաս․ ՆԳՆ խոսնակը՝ բոնուսային նոր համակարգի մասին
17:13
Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
17:10
Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ քննարկել է Գազայում հրադադարի հարցը
Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն այլ ռուսական ծրագիր կլինի
Քոչարյանների ընտանիքը թող ԱԺ-ն չխառնի «Պապլավոկի» հետ. արարքը դատապարտելի է
Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար ՀՀ-ի վրա հարձակվելու
Դոլարի արժեզրկում կա․ դա պայմանավորված է ներհոսքի ավելացմամբ․ ԿԲ նախագահ
Չենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ. ՔՊ պատգամավոր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ ստանալու է միջազգայնորեն ճանաչված սահման և պահպանելու է իր ինքնիշխանությունը
Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան
Գոնե թոշակը թողեք, որ մարդը յոլա գնա, բռնագանձում մի’ արեք. պատգամավորը՝ փոխնախարարին
Շեշտել են տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերում ՀՀ մասնակցության անհրաժեշտությունը
Ալիեւ դեմարշը. ի՞նչ սպասել ԱՄՆ Կոնգրեսից
16:22
«Ուկրաինային ՆԱՏՕ կընդունեն միայն հաղթանակից հետո». Զելենսկի
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Չեկիստական «սյուները» ակտիվացել են. նույն ակտորներն են ու նույն ծրագիրը Վրաստանում և Հայաստանում
Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու պայմանագիրը ստորագրվել է
Լևոն Քոչարյանի թիկնապահը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ
15:50
Պենտագոնը ժամանակավոր նավահանգիստ է կառուցում Գազայում
Վրաստանի բնակչությունը նվազել է 1,1 տոկոսով
Եվրհանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը

Զարուհի Բաթոյանը հանդիպում է ունեցել Human Rights Watch-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով տնօրենի տեղակալի հետ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հանդիպում է ունեցել Human Rights Watch միջազգային կազմակերպության Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով տնօրենի տեղակալ Ջեյն Բյուքենընի և նույն կազմակերպության Հարավային Կովկասում մարդու իրավունքների հարցերով փորձագետ Գիորգի Գոգիայի հետ: Ինչպես հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը հանդիպման ընթացքում ասել է.

«Ուրախ եմ մեր վաղեմի գործընկերներին հանդիպելու համար: Չնայած այն հանգամանքին, որ այսօր ներկայացնում եմ ոչ թե քաղաքացիական հասարակությունը, այլ Կառավարությունը, վստահ եմ, որ երեխաների իրավունքների պաշտպանության առումով մեր մոտեցումներն անփոփոխ են մնացել: Ուստի շատ անելիքներ ունենք՝ նաև համատեղ ջանքերով, երեխաների ներառումն ապահովելու, ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունն իրականացնելու ուղղությամբ»:

Նախարարը նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն այն ոլորտն է, որտեղ ամենածավալուն գործընթացները վերանայելու և ահռելի ծավալի աշխատանք կա իրականացնելու:

Նախարարը հյուրերին է ներկայացրել ապաինստիտուցիոնալացման քաղաքականության մանրամասները և շեշտել, որ ծրագիրը ներառելու է բոլոր երեխաներին, բոլոր հաստատություններում.

«Սա առաջին անգամ է, երբ երեխաներին հաստատություններից կենսաբանական կամ խնամատար ընտանիքներ տեղափոխելու այս ծրագիրը տարածվում է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների և մասնավոր մանկատների վրա: Չնայած այն հանգամանքին, որ մենք կասկած չունենք, որ բոլոր հատուկ հաստատությունները պետք է փակվեն, այնուամենայնիվ, մենք չենք պատրաստվում այն իրականացնել հափշտապ: Երեխաների, նրանց ընտանիքների, անհրաժեշտ ծառայությունների լուրջ գնահատում պետք է իրականացվի, և այս գործընթացին պետք է մոտենանք բացառիկ աչալրջությամբ և հոգատարությամբ, որովհետև այստեղ սխալվելու իրավունք չունենք: Մենք միասնական և ունիվերսալ մոտեցում դեռ չունենք բոլոր հաստատությունների վերաբերյալ, որովհետև պատկերացնում ենք, որ երեխաները պետք է լինեն ամենուր»,- ասել է նախարարը:

Նա նաև տեղեկացրել է, որ նախարարությունում վերանայվում են մի շարք ռազմավարական ուղղություններ, պատրաստվում են «Երեխայի իրավունքների մասին» օրենքի փոփոխությունների առաջարկությունները:

«Ուրախ ենք տեսնել այս պատրաստակամությունը՝ ուղղված երեխաների ապաինստիտուցիոնալացմանը: Ուզում եմ նշել, որ լիովին կիսում ենք ձեր մոտեցումները և պատրաստ ենք աջակցել՝ թե՛ փորձագիտական աջակցության շրջանակներում, թե՛ փորձի փոխանակման: Մեր վերջին օրերի հանդիպումները Հայաստանում մեզ թույլ են տալիս եզրակացնել, որ շատերը ձեր գերատեսչությունն ընկալում են որպես բարդ, բայց անհրաժեշտ փոփոխությունների առաջամարտիկ: Ուրախ եմ, որ դուք չեք խուսափում այդ դերը ստանձնելուց»,- ասել է Ջեյն Բյուքենընը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում