Sunday, 12 07 2026
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:06
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:00
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
22:00
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը

Արցախում դեմ չե՞ն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին

Karabakh-open.info-ն գրում է . «Այստեղ ոտնահարվում են աշխատողի իրավունքները: Մի հանդուրժեք, միացեք պայքարին» վերտառությամբ «Դեմ եմ ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» ակցիայի թերթիկը Երևանի մետրոյում ինձ մեկնեց երիտասարդ ու ժպտադեմ մի աղջիկ, ով ընկերուհու հետ թերթիկները բաժանում էր բոլորին՝ առանց բացառության, ու երկուսով հանգիստ դուրս գալիս հաջորդ կայարանում:

«Դեմ եմ» ակցիայի մասին շատ է խոսվում սոցցանցերում ու գրվում տարբեր լրատվամիջոցներում, հավանաբար դրան տեղյակ է նաև Արցախի բնակիչների որոշ մասը, համենայնդեպս գոնե նրանք, ովքեր օգտվում են ինտերնետից:

Սա վերջերս ձևավորված հերթական ակցիան է, որն օրեցօր նոր թափ է ստանում Հայաստանում և լայն քննարկման առարկա է սոցցանցերում: Սակայն դրա մասին չեմ ցանկանում խոսել: Փաստորեն ստացվում է, որ «Դեմ եմ»-ի նախաձեռնողները պայքարում են նաև Արցախի այն քաղաքացիների համար, ովքեր այդ կուտակային կենսաթոշակային համակարգի, այսպես ասած, գլխավոր դերում են. ավելի կոնկրետ 1974 թվականից հետո ծնվածների, ովքեր, ի տարբերություն Հայաստանի իրենց հասակակիցների, 2015 թվականից են սկսելու ամեն ամիս աշխատավարձից ևս 5 տոկոս թողնել ինչ-որ մի մասնավոր կազմակերպության՝ ապագայում x չափով թոշակ ստանալու համար:

Թվում է, կամ ավելի ճիշտ՝ տրամաբանական է, որ ակցիային պետք է միանան կամ գոնե ինչ-որ կերպ արձագանքեն նաև արցախցիները, ովքեր սակայն «ուղտի ականջում քնել են», իբր այդ ամենն իրենց չի էլ վերաբերվում:

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ արցախցիները խուսափում են պատասխանատվությունից և հույսները դնում են Հայաստանում անցկացվող ակցիաների վրա, ինչի արդյունքում էլ պարզ կլինի, թե ինչ կանեն այդ 5 տոկոսի հետ: Բնականաբար Արցախում կընդունեն այն որոշումը, որը կընդունի ՀՀ կառավարությունը՝ անկախ այն բանից՝ դա նրանց ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ:

Եվ սա առաջին անգամ չէ, երբ արցախցիները լռությամբ կուլ են տալիս այն ամենը, ինչը մատուցվում է ՀՀ իշխանությունների կողմից, սակայն չգիտես ինչու նրանք մինչև հիմա իրենց հայրենակիցներից, իսկ այս դեպքում բախտակիցներից, չեն սովորում պայքարի ձևերն ու իրավունքներին տեր կանգնելը: Հիմա շատերը կասեն, որ Արցախն արտաքին թշնամի ունի, մեզ պետք չեն նման ակցիաներ և այլն, և այլն: Համոզված եմ, որ նման ակցիայի դեպքում հաստատ ոչ հայրենասեր պիտակը կստանան բոլոր մասնակիցներն անխտիր, բայց պիտակավորողներն էլ հոգու խորքում համաձայն կլինեն ակտիվիստների պահանջներին, սակայն չեն համարձակվի պատասխանատվությունն իրենց վրա վերցնել ու ինչ-որ բան անձամբ փոխել:

Սա ապացույցն է այն բանի, որ Արցախում պատասխանատվության դեֆիցիտ գոյություն ունի. ինչո՞ւ վերցնել այդ ծանր բեռը, երբ ուրիշը կարող է քո փոխարեն դա անել: Իսկ այս դեպքում այդ ուրիշը Հայաստանի քաղաքացիներն են: Այն Հայաստանի, ում հետ գտնվում ենք միևնույն տնտեսական, քաղաքական, հարկային և այլ և այլ դաշտերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում