Sunday, 12 07 2026
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
22:00
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում

Փերինչեքի գործով որոշման դեմ բողոքարկման միակ հույսը Շվեյցարիայի արդարադատության նախարարությունն է

Փերինչեքի գործով ՄԻԵԴ որոշման բողոքարկման վերջնաժամկետը մարտի 17-ն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի քարտուղար Սարգիս Շահինյանը նշեց, որ կան երկու շվեյցարական կառավարական միավորներ, որոնք իրավասու են այդ ուղղությամբ արտահայտվելու. մեկը` Արդարադատության նախարարությունն է, մյուսը` ԱԳ նախարարությունը:

«Արտգործնախարարությունն, ինչպես հայտնի է, դեմ է բողոքարկմանը, ուստի միայն Արդարադատության նախարարությունը պիտի քայլեր ձեռնարկի, վերջինս էլ դեռ որոշում չի կայացրել: Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունը լարված աշխատանք է տանում, մենք սպասում ենք, որ որոշումն ամենայն հավանականությամբ կկայացվի այս ուրբաթ»,- ասաց նա:

Շահինյանի խոսքով`այս հարցում մեծ դեր ունի նաև այն, որ Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպությունը գրավոր դիմում է ուղարկել Շվեյցարիայի արդարադատության նախարարությանը` Փերինչեքի գործով որոշումը վերանայելու պահանջով: Չնայած այս քայլի կարևորությանը` այդուհանդերձ, Շվեյցարիայի համար դա էական դեր չի կարող խաղալ, քանի որ Շվեյցարիայի և Թուրքիայի միջև հարաբերություններում քաղաքական գործոնի դերն ավելի մեծ է, այն գերակա է ցանկացած այլ դիրքորոշումներից:

Մեր հարցին` արդյոք արդեն կարելի՞ է խոսել տրամադրվածության մասին, Շահինյանը պատասխանեց, որ դեռ կարող է միայն ասել, որ իրավաբանական միավորները Արդարադատության նախարարությունից շատ ավելի սկեպտիկ են: «Բոլորս էլ քաջ հասկանում ենք` ոչ այդքան իրավաբանական պատճառաբանություններն են գերակշռում, որքան քաղաքական խնդիրները: Առաջիկա օրերին շատ կարևոր կոնտակտներ պիտի լինեն բարձրագույն մակարդակով, սակայն չպետք է մոռանալ` ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահությունը և ակնկալությունները` տեղ գտնելու Թուրքիայի նախագահությամբ գալիք տարի տեղի ունենալիք գագաթնաժողովին, բացարձակապես գերակշռում են որևէ այլ իրավաբանական կամ քաղաքական դիրքորոշումներից, որոնք երրորդ անձեր կամ կազմակերպություններ կարող են հայտնել»,- ասաց նա:

Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խորհրդարանական խումբը հաղորդագրություն է տարածել, որում նշում է. «ՄԻԵԴ որոշումը չբողոքարկելը կնշանակի հեռավորություն պահել Մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից, դա նաև կհակասի ռասայական խտրականության ցանկացած տեսակի դեմ պայքարի շվեյցարական սկզբունքներին, գիտակցաբար ընդունում է մեկի կողմն այս քաղաքական պայքարի մեջ և խախտում չեզոքությունը: Փերինչեքի գործով ՄԻԵԴ որոշումը լուրջ բացթողումներ ունի, Շվեյցարիան դեռ կարող է բողոքարկել ՄԻԵԴ որոշումը, որն անընդունելի է ոչ միայն շվեյցարահայության համար, այլև նույն շվեյցարական արդարադատության համար` հաշվի առնելով, որ Շվեյցարիան երկու անգամ Ցեղասպանության ժխտումը դատապարտել է, վերլուծություններ են կատարվել իրավական հարցերով փորձագետների հետ, Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խումբը մշակել է փաստաթուղթ, որ ուղարկել է Դաշնային դեպարտամենտի տնօրենին և ՄԻԵԴ-ում Շվեյցարիայի ներկայացուցչին` կոչ անելով բողոքարկել այն:

Շվեյցարիան, որ հանդես է գալիս իբրև միջնորդ հակամարտության կողմերի` Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ԵԱՀԿ-ում իր նախագահության տարում կարող է կորցնել վստահությունը: Շվեյցարիան չի կարող անտեսել, արհամարհել շվեյցարական և միջազգային ոչ կառավարական բազմաթիվ կազմակերպությունների հայտարարությունները, որոնք պահանջում են վերանայել որոշումը, Մարդու իրավունքներից Շվեյցարիայի հրաժարումն արդարացիորեն կառաջացնի միջազգային հանրության ցասումը, իսկ հետևանքներն անկանխատեսելի կլինեն:

Հարկ է նշել, որ շվեյցարական չեզոքությունը իր պատճառներն ունի. Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն 2013-ի հոկտեմբերի 10-ին հայտարարեց Շվեյցարիայի հետ ռազմավարական գործընկերության մասին: Շվեյցարիան նաև չի թաքցրել, որ ցանկանում է 2015-ին կայանալիք G20 գագաթնաժողովին մասնակցել, որտեղ նախագահողը Թուրքիան է լինելու: Բացի այդ, Շվեյցարիան չի պաշտպանում իր քաղաքացիների իրավունքները: Վստահ ենք` Շվեյցարիայի համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերը հունվարի 28-ին պատահաբար չէ, որ դատապարտեց մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունները: Փերինչեքի գործով ՄԻԵԴ որոշման դեմ իրենց բողոքի ձայնը կարող են բարձրացնել բոլոր սրտացավ քաղաքացիները` միանալով ստորագրահավաքին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում