Friday, 03 05 2024
20:30
Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսրայելի գործողության ժամանակը դեռ չի եկել
ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեության և տարածաշրջանային հարցեր
20:10
Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կիրանց բնակավայրից 2500 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք
19:40
Քեմերոնը հայտարարել է, որ Կիևը կարող է բրիտանական զենքերն օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար, Կրեմլն արձագանքել է
Նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել Սիսիանի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Թուրքական ընդդիմությունը չի պատրաստվում բոյկոտել Ստամբուլի քաղաքագլխի կրկնական ընտրությունները

Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) հայտարարել է Ստամբուլի կրկնական մունիցիպալ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Համապատասխան հայտարարությամբ մայիսի 7-ին հանդես է եկել ԺՀԿ-ի նախագահ Քեմալ Քըլըջդարօղլուն:

«Ամեն ինչ լավ է լինելու, թող ոչ ոք չանհանգստանա: Մենք ժողովրդավարություն կբերենք մեր երկրին: Նոր ընտրությունները չենք բոյկոտելու, մասնակցելու ենք դրանց»,-նրա խոսքը մեջբերել է NTV հեռուստաալիքը: Նա նաև նշել է, որ կուսակցությունը Ստամբուլի քաղաքագլխի կրկնական ընտրություններում վերստին առաջադրում է Էքրեմ Իմամօղլուի թեկնածությունը:

«Էքրեմ Իմամօղլուն կլինի բոլոր 16 մլն ստամբուլցիների թեկնածուն: Մենք կգնանք ընտրություններին: Նա հարուստների ու աղքատների թեկնածուն է, նա միակ թեկնածուն է, որը միավորում է բոլոր ստամբուլցիներին»,-հայտարարել է Քըլըջդարօղլուն:

Մինչ այդ Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը վերստին նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի թեկնածությունն է առաջադրել Ստամբուլի քաղաքագլխի պաշտոնի համար, ինչի մասին հայտարարել է երկրի նախագահ և ԱԶԿ-ի ղեկավար Թայիփ Էրդողանը: Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը նախօրյակին որոշում է ընդունել չեղարկել Ստամբուլում կայացած ընտրությունների արդյունքները, որոնցում պարտություն է կրել երկրի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Հանձնաժողովը հայտնել է, որ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից թեկնածու Էքրեմ Իմամօղլուին քաղաքապետ ճանաչելու մասին հավաստագիրը հետ է կանչվելու:

Ստամբուլում նոր մունիցիպալ ընտրությունները տեղի կունենան հունիսի 23-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում