Sunday, 12 07 2026
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել

Ի՞նչ խնդիր է լուծում վարչապետը ԱՄՆ-ին քննադատելով. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Հերթական ապրիլի 24-ին ԱՄՆ հերթական նախագահը «գենոցիդ» բառից խուսափեց: Մենք սովորաբար դա բացատրում ենք ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններով՝ արձանագրելով, որ ԱՄՆ-ի համար առաջնային են ՆԱՏՕ-ի դաշնակցի հետ հարաբերությունները ճշմարտության բարձրաձայնումից:

Իրավիճակը կարող էր փոխվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեպքում՝ հաշվի առնելով նրա վերաբերմունքը ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակը, փաստը, որ ԱՄՆ նախագահը գերակայություն է տալիս real politik-ին, որի վկայությունն էր Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը։ Դոնալդ Թրամփը նախընտրեց չսրել հարաբերությունները Անկարայի հետ։ Որևէ մեկը հարց տվե՞լ է, թե ինչու պիտի ԱՄՆ նախագահը ԱՄՆ-ՀՀ հարաբերությունները կարևորեր ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններից։ Կամ՝ ընդհանրապես ԱՄՆ-ՀՀ հարաբերությունները ի՞նչ նշանակություն ունեն Վաշինգտոնի համար։ Հազիվ թե։

Related image

Համենայնդեպս, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս ու հայտարարում «Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես», հարց է առաջանում՝ ի՞նչ խնդիր է լուծում վարչապետը ԱՄՆ-ին քննադատելով: Առավել ևս երբ հավելում է. «Մեզ համար կարևորը մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելն է: Իհարկե, մենք չենք կարող գոյություն ունենալ առանց տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների»:

Եվ նույն հարցազրույցում վերստին հայտարարում է. «Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվել: Եթե ինչ-որ բան փոխվել է, միայն դրական ուղղությամբ: Ինչպես խոստացել էի, մեր հարաբերություններում մութ անկյուններ չկան, մեր դիրքորոշումն աշխատանքային զրույցներում և հաղորդակցության մեջ չի տարբերվում հանրային ելույթներից, և դա լավ հնարավորություն է նոր մակարդակի հասցնելու մեր հարաբերությունները:

Image result for փաշինյան armeniasputnik

Իհարկե, Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է: Սակայն պետք է հաշվի առնել, որ մենք ունենք մեր ներքին քաղաքական օրակարգը, որը չի համընկնում ոչ Ռուսաստանի, ոչ Բելառուսի, ոչ Ղազախստանի, ոչ Ֆրանսիայի, ոչ ԱՄՆ-ի ներքին քաղաքական օրակարգի հետ»։

Ու միանգամից հարցեր են առաջանում՝ եթե ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվել կամ փոխվել է միայն դրական ուղղությամբ, Հայաստանը շարունակու՞մ է մնալ ՌԴ ֆորպոստ և ընդունու՞մ է իր ֆորպոստ լինելը, այսինքն՝ ռուսական շահերի պաշտպանության գերակայությունը սեփականից: Ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում ներկա Հայաստանին, կա՞ վստահության ու փոխըմբռնումի ռազմավարական համագործակցության մակարդակ: Իրո՞ք հարաբերություններն իրավահավասար են։ Ինչպե՞ս է Հայաստանը պաշտպանում «ներքին քաղաքական օրակարգը», որ չի համընկնում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի կամ այլ երկրի ու ԵՄ-ի ներքին քաղաքական ու արտաքին քաղաքական օրակարգերի հետ։ Որքանո՞վ է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանված, երբ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության ընթացքում ու հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունների կարևորության տասնյակ հավաստիացումներ է տվել, բայց հազվադեպ է անդրադառնում ՀՀ-ԵՄ կամ ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին: Անդրադառնալիս էլ ավելի շատ պահանջներ է ներկայացնում, քան համագործակցության ծրագրեր ու պատրաստակամություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում