Sunday, 12 07 2026
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել

Ծայրահեղ և ծայրաստիճան Հայաստաններ

Անկախության երրորդ տասնամյակում ապրող Հայաստանում կողք կողքի ապրում են ծայրահեղությունները` դաժանությունն ու բարությունը, անիրավությունն ու իրավագիտակցությունը, քաղաքացիականությունն ու գողականությունը, չքավորությունն ու գերհարստությունը: Հայաստանը ծայրից ծայր գոյատևող և ծայրահեղությունից ծայրահեղություն ընկած պետություն է:

Այլ կերպ ասած` Հայաստանի համար օրախնդիր է «ոսկե միջինի» տարբերակը, որ պետական կյանքում ընդունված է ասել միջին խավ: Մինչդեռ ակնհայտ է, որ հատկապես վերջին 5 տարիների ընթացքում այդ խավի հետևողական ոչնչացման քաղաքականություն է վարվում: Թեև հայտարարվում է օլիգոպոլիաների և մենաշնորհների դեմ պայքարի մասին, իրականում սակայն ընդամենը փոխվում են դրանց կրող դեմքերը, ընթանում է այդ գործընթացը, բայց օլիգոպոլիաներն ու մոնոպոլիաները ամենևին չեն վերանում: Կամ էլ` տեղի է ունենում մեկ այլ գործընթաց` մի դեմքը հանդես է գալիս իրավաբանական մի քանի այլ դեմքերով, որը ֆորմալ առումով վկայում է իբր բազմազանության մասին, իսկ իրականում ընդամենը մոնոպոլիայի քողածածկույթ է:

Կարո՞ղ է արդյոք իշխանությունը բացահայտել այդ ամենը: Իհարկե կարող է: Իրավապահ համակարգը հնարավորություն ունի օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզելու, թե իրականում, ասենք, մի քանի ընկերությունները ինչ ընդհանուր տանիք ունեն: Նույն օպերատիվ հնարավորություններն ունի նաև հարկային համակարգը` օպերատիվ-հետախուզական ծառայության տեսքով: Բայց Հայաստանում այդ ծառայությունները` թե՛ հարկային, թե՛ իրավական համակարգերում, գործում են ոչ թե մոնոպոլիաները, օլիգոպոլիաները քանդելու ուղղությամբ` բացահայտելով դրանցում առկա հանցավոր համաձայնությունները, այլ պարբերաբար ընդամենը այցելում են այն ձեռնարկություններ, որոնք փոքր և միջին բիզնեսի ոլորտում են և դեռ չեն անցել խոշոր որևէ մեկի ազդեցության և տանիքի տակ: Այսինքն` օպերատիվ-հետախուզական պետական մեքենան ևս օգտագործվում է միջին ու մանր բիզնեսը խոշորների տակ մղելու համար: Բանն այն է, որ ծայրահեղությունները Հայաստանի իշխանությանն օգնում են իրավիճակը դարձնել կառավարելի:

Թվում է, որ եթե մարդկանց մի հսկայական մաս ծայրահեղ աղքատ է դառնում, այն դառնում է չափազանց վտանգավոր: Իրականում, սակայն, ստեղծելով այդպիսի ագրեսիվ տրամադրությունների պոտենցիալ պարունակող հսկայական շերտ, իշխանությունը դրանով ստիպում է, որ նույն կերպ ագրեսիվ հակատրամադրություններ ձևավորվեն հակառակ բևեռում: Արդյունքում, ստեղծելով այս ծայրահեղ էմոցիոնալ ֆոնը, իշխանությունը կարողանում է երկուստեք շահարկել էմոցիաները և ստանալ կառավարելի իրավիճակ: Իսկ միջին խավը, կամ այսպես ասած` «ոսկե միջինը», առաջին հերթին աչքի է ընկնում իրավիճակի հանդեպ պրագմատիկ գնահատականով` զերծ թե՛ մի, թե՛ մյուս ծայրահեղությունից: Հետևաբար, զուրկ լինելով գերէմոցիոնալ ֆոնից, այդ շերտը դադարում է լինել զանազան քարոզչական մանիպուլյացիաների թիրախ` ունենալով հստակ պահանջներ, հարցեր և տարբերակելով այդ հարցերի կոնկրետ ու վերացական պատասխանները, դրանք գնահատելով միանգամայն հաշվարկային ու սառը դատողության պրիզմայով: Իսկ դա դառնում է այն քարը, որին դեմ է առնում Հայաստանի իշխանության խոփը` քարոզչական մանիպուլյացիաների մեխանիզմը: Ահա թե ինչու Հայաստանն իր անկախության առաջին տարուց ի վեր միջին խավի ձևավորմանը, պետության մրցունակության և դիմադրունակության հարցում այդ` ըստ էության ռազմավարական խնդրի լուծմանը մոտենալու փոխարեն, հնարավորինս հեռացել է այդ լուծումից և փորձում է նույնիսկ փակել լուծմանը վերադառնալու ճանապարհները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում