Saturday, 11 05 2024
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը

«Սաղ լավ տղա են խլաիցա ըլնում, մանուշակ-մանկապարտեզ ա». այս խոսքերից հետո զինվորը ուզել է սպանել լեյտենանտին

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է զինծառայող Միշա Խուդավերդյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Ժամկետային զինծառայող Միշա Խուդավերդյանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել դիվիզիոնի սպայի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար:

Ըստ դատական ակտի՝ շարքային Միշա Խուդավերդյանը 2012 թվականի նոյեմբերի 23-ին, ժամը 18-ի սահմաններում որպես օրապահ ընդգրկվել է վերակարգում: Իսկ առավոտյան ժամը 6-ն անց 30-ի սահմաններում Միշա Խուդավերդյանը հրաժարվել է իր պարտականությունների մեջ մտնող՝ մաքրության աշխատանքները կատարելուց:

Շարքայինի վարքագծի մասին վաշտի հերթապահը զեկուցել է հերթապահ լեյտենանտ Սարգսյանին, ով կանչել է Խուդավերդյանին ու բացատրել, որ մաքրման աշխատանքների կատարումը մտնում է օրապահի պարտականությունների մեջ:

Սակայն Խուդավերդյանը, ըստ դատական ակտի, համառորեն հրաժարվել է իր պարտականությունների կատարումից, ասել է, թե չի մաքրի:

Հետագա ծառայությունը շարունակելու համար Խուդավերդյանը 2013 թվականի փետրվարի 2-ից տեղափոխվել է մեկնարկային մարտկոց:

Մայիսի 16-ին նա նշանակված է եղել զորանոցի հավաքարար ու չի կատարել զորանոցի մաքրության աշխատանքները: Սակայն դիվիզիայի ներքին վերակարգի հերթապահը՝ լեյտենանտ Ավագյանը, զեկուցել է դիվիզիոնի հրամանատարին, թե բոլորն իրենց պարտականությունները կատարել են, այդ թվում՝ Խուդավերդյանի կողմից մաքրվել է զորանոցը:

Այնուհետև հրամանատարը իրական տեղեկատվություն է ստացել հենց Միշա Խուդավերդյանից, որ վերջինս չի մաքրել զորանոցը, կանչել է լեյտենանտ Ավագյանին ու Խուդավերդյանի ներկայությամբ նախատել՝ ծառայության նկատմամբ անհետևողականություն ցուցաբերելու, իրեն սխալ զեկուցելու համար՝ իբր օրվա ընթացքում ծառայությունը կազմակերպվել է, բոլորն իրենց պարտականությունները կատարել են ըստ սահմանված կարգի, այն դեպքում, երբ շարքային Խուդավերդյանը թերացել է իր պարտականությունների կատարման մեջ:

Հրամանատարի մոտից Խուդավերդյանի հետ դուրս գալով՝ լեյտենանտ Ավագյանը միջանցքում հարցրել է զինվորին, թե ի՞նչ պատճառով է հրամանատարին զեկուցել, որ մաքրման աշխատանքներ չի կատարել և ինչո՞ւ այդ մասին նախապես իրեն տեղյակ չի պահել:

Միշա Խուդավերդյանը պատասխանել է. «Իմ հարցերը ես եմ լուծում»:

Քիչ անց լեյտենանտ Ավագյանը շարահրապարակում դիվիզիոնի անձնակազմի ներկայությամբ Խուդավերդյանի արարքի կապակցությամբ ասել է. «Սաղ լավ տղա են խլաիթցա ըլնում, դառելա մանուշակ-մանկապարտեզը»:

Այս բառերը զինվորներից մեկը հաղորդել է Միշա Խուդավերդյանին:

Մայիսի 16-ին, ժամը 10-ին շարքային Խուդավերդյանը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգը՝ փամփշտատուփերով ու 1 սվին-դանակով, գնացել է դիրք՝ որպես պարեկ հերթապահություն կատարելու:

Նա մոտեցել է դիրքում հերթապահող լեյտենանտին, խնդրել նրա հեռախոսը և զանգահարել լեյտենանտ Ավագյանին:

Վերջինիցս պարզաբանումներ պահանջելու պատրվակով ու «մայր» հայհոյելով՝ Խուդավերդյանը Ավագյանին կանչել է դիրք:

Ժամը 10-ն անց 30-ին նրանք հանդիպել են:

Համաձայն դատական ակտի՝ Ավագյանի հասցեին հայհոյելով, սպանելու սպառնալիքներ տալով՝ Խուդավերդյանն իր ինքնաձիգից մեկ մենահատ կրակոց է արձակել նրա ուղղությամբ, բայց վրիպել է: Խուդավերդյանը փորձել է մեկ կրակոց էլ արձակել, բայց չի կարողացել՝ կրակված պարկուճն ինքնաձիգի մեխանիզմում խցանված լինելու պատճառով:

Միշա Խուդավերդյանը գոտկատեղին ամրացված պատյանից հանել է սվին-դանակը, շարունակել հայհոյել ու կյանքից զրկելու սպառնալիքներ տալ Ավագյանի հասցեին, բայց լեյտենանտ Գևորգյանը գրկել է Խուդավերդյանին ու հեռացրել տարածքից՝ կանխելով նրա հետագա գործողությունները:

Ընդհանուր իրավասության դատարանում Միշա Խուդավերդյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է, որ մայիսի 16-ին ինքը նշանակված է եղել զորանոցի հավաքարար ու պարտավոր է եղել մաքրել զորանոցը, բայց առողջական խնդիրներ է ունեցել, մաքրության աշխատանքը չի կատարել: Իր փոխարեն զորանոցը մաքրել են ծառայակից ընկերները:

Երբ դիվիզիոնի հրամանատարը եկել է, ինքը գնացել ու զեկուցել է դրա մասին: Հրամանատարն աշխատասենյակ է կանչել լեյտենանտ Ավագյանին, նախատել է իր ներկայությամբ, ապա իրեն հանձնարարել է դուրս գալ աշխատասենյակից ու զեկուցագիր գրել:

Հետո իմացել է, որ Ավագյանը շարված զինծառայողների ներկայությամբ վիրավորական արտահայտություն է արել:

Դիրքից զանգել ու հայհոյելով կանչել է Ավագյանին՝ պարզաբանում կատարելու նպատակով:

Ապա նստել է, խաղացել ինքնաձիգի դետալների հետ, փամփշտատուփն ամրացրել է ինքնաձիգին:

Ավագյանը մենակ չի եկել դիրք, նրա հետ եկած Ղազարյանը չի թողել, որ ինքն ու Ավագյանը մոտենան: Ղազարյանը հետևից բռնել է իրեն, միասին ընկել են գետնին:

Այդ պահին չի նկատել՝ մա՞տն է դիպել ինքնաձիգին, թե՞ մարմնի այլ մասը, կրակոց է արձակվել: Ինքը դրանից շոկի մեջ է ընկել:

Ինքը լեյտենանտ Ավագյանին սպանելու դիտավորություն չի ունեցել, չի սպառնացել, չի հայհոյել:

Ինքը լավ տիրապետում է զենքին, ոչ թե տասը, այլ հինգ հարյուր մետրից էլ նպատակ ունենալու դեպքում կարող էր այնպես կրակել, որ կսպաներ, բայց ինքը սպանելու դիտավորությամբ կրակոց չի արձակել:

Տուժող Ավագյանը պնդել է, որ Խուդավերդյանն իրեն հայհոյելով դիրք է կանչել՝ պարզաբանում կատարելու համար: Իսկ դիրքում նա հայհոյել, մոտ քսան մետր հեռավորությունից ինքնաձիգի փողն ուղղել է իր ուղղությամբ, մեկ մենահատ կրակոց է արձակել՝ ասելով. «Սպանելու եմ քեզ»:

Դրանից անմիջապես հետո համածառայող Ղազարյանն ասել է. «Էս ի՞նչ ես անում»: Նա մոտեցել ու գրկել է Միշա Խուդավերդյանին:

Վերջինս փորձել է երկրորդ կրակոցն էլ արձակել, բայց ինքնաձիգից չի կրակվել, որից հետո Խուդավերդյանն ու նրան հետ պահող Ղազարյանն ընկել են գետնին:

Խուդավերդյանը ոտքի է կանգնել, պատյանից հանել սվին-դանակը ու, շարունակելով սպառնալ, եկել է իր ուղղությամբ, բայց վազելով մոտեցել է լեյտենանտ Գևորգյանը, քաշել Խուդավերդյանի ձեռքից, ու սվին-դանակն ընկել է գետնին: Միայն դրանից հետո Խուդավերդյանին հեռացրել են տարածքից:

Տուժողը դատարանում խնդրել է մեղմ պատիժ սահմանել Խուդավերդյանի նկատմամբ, հաշվի առնել, որ երիտասարդ է:

Ընդհանուր իրավասության դատարանը մեղսագրված արարքների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին և 364 հոդվածի 1-ին մասերով, վերջին հաշվով Միշա Խուդավերդյանին դատապարտել է 9 տարի ազատազրկման:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Խուդավերդյանի շահերի պաշտպանը՝ խնդրելով մեղսագրված արարքներում իր պաշտպանյալին անմեղ ճանաչել և արդարացնել:

Վերաքննիչ քրեական դատարանում նշանակված այսօրվա դատական նիստը չկայացավ՝ նիստը հետաձգելու մասին պաշտպանի դիմումի համաձայն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում