«Արարատցեմենտ» գործարանի աշխատողները հրաժարվում են աշխատանքից ազատվելու ծանուցումները ստորագրել:
Մեր քաղաքում ժողովրդի կողմից հիմնված գործարանը պետք է կասկածելի ձևով սեփականաշնորհեն, ժողովուրդը գործազուրկ մնա: Բոլոր արտադրամասերին ծանուցում են ներկայացրել: Սա միայն մեկ նպատակով է արվում, որպեսզի իրենք ավելի շատ գումար աշխատեն: Քաղաքի ստեղծած գորածարանի վրա եկել են, նստել: Մինչև հիմա չգիտենք, թե ով է իրական սեփականատերը, ինչ գնով է ձեռք բերվել, որ հիմա էլ ժողովրդին ուզում են իրենց, այսպես ասած, բնակարաններից քշեն դուրս»,-նշում են աշխատակիցները: