«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին կարող է լքել ակումբն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Հոլանդիայի հավաքականի ավագը կմտածի «կարմիր սատանաներ»-ի կազմում իր կարիերան շարունակելու մասին: Նա դժգոհ է, որ նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հեռացել է թիմից:
Հիշեցնենք` վան Պերսիի` «Մանչեթսեր Յունայթեդ»-ի հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2016 թվականի ամռանը:







































