Monday, 13 07 2026
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ
Հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
Իսրայելը Թուրքիային չի կարող չհամարել պոտենցիալ հակառակորդ. F-35-ը նրան կդարձնի ավելի ագրեսիվ
21:50
«Մենք նեղուցը պահպանում էինք ձրի, բայց հիմա գումար կվաստակենք». Թրամփ
Սամվել Կարապետյանը դատարկ հայտարարությունների չեմպիոն է․ մեկ հոդաբաշխ միտք չի հայտնել
21:30
Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել
Անկլավների փոխանակում չի լինելու. Առանց Հայաստանի հնարավոր չէ երկաթուղային ապաշրջափակում
21:09
Մեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն կդասակարգի որպես ազգային անվտանգության համար սպառնալիք. ներքին գործերի նախարար
Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը անվտանգային միջավայրի օպտիմալացումն է
20:50
Սաուդյան Արաբիան հարվածել է Սանայի օդանավակայանին
Վերացվել է «Կաչոտա» արտադրատեսակի արտադրության կասեցումը
20:30
Իսրայելի գաղտնի գործողությունը՝ Ահմադինեժադի մասնակցությամբ. NYT
Հայաստան կներթափանցեն սառը օդային հոսանքներ. Սուրենյան
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
Զգուշացում․ «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» առաջարկները կեղծ են
19:50
Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին
Պռոշյան համայնքում կասեցվել է հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերության գործունեությունը․ ՇՎՏՄ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
19:10
Բանգկոկի բարերից մեկում խոշոր հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվել
Ծեծել են և փորձել են սպանել «Բգո-ին․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում
Ավտովթարի հետևանքով մահացել է 7 ամսական երեխա
Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07

Եթե երկիրը կեղտերից ամբողջությամբ չես մաքրել, ո՞նց կարող ես բացահայտել Հոկտեմբերի 27-ը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

-Պարոն Մալխասյան, այս օրերին ակտիվորեն քննարկվում է Հոկտեմբերի 27-ի բացահայտման անհրաժեշտության փաստը։ Կարծում եք՝ Մարտի 1-ի գործին զուգահեռ ինչքանո՞վ է հնարավոր բացել նաև այդ էջը։

Անհրաժեշտություն, իհարկե, կա, որովհետև ցանկացած չբացահայտված հանցագործություն առաջ է բերելու նոր հանցագործություն և անորոշություն մարդկանց մտքերում։ Այդ ոճրագործության կազմակերպիչները ոչ միայն ազատության մեջ են, այլև բոլոր ուղղություններով կողոպտել են Հայաստանն ու հայ ժողովրդին։ Ժողովուրդը ոչ թե վրեժի ծարավ է, այլ ծարավ է արդարության բացահայտման։ Հիմա, քանի որ դատարանները, Հատուկ քննչական ծառայությունը ևս ծայրահեղ ծանրաբեռնված են, իշխանությունը դեռ ամբողջովին չի կարողացել համակարգ ձևավորել, որակյալ և արդյունավետ հասարակական միջավայր ևս ձևավորված չէ, ուստի այս պայմաններում ամբողջությամբ այդ գործի տակ մտնելը ժամանակավրեպ է։

Իշխանությունը դեռ ամբողջությամբ կայացած չէ, հին համակարգի կեսից շատը կարևոր պաշտոններ են զբաղեցնում, անընդհատ խանգարում են, սաբոտաժ անում ու ամեն ինչ անում, որ Փաշինյանի իշխանությունը վարկաբեկվի։ Այս պայմաններում, երբ հիմքերը խախուտ են՝ լծվես այդ մեծ գործի տակ՝ մեծ դժվարություններ կլինեն։ Ըստ իս՝ երբ Մարտի 1-ի գործը լիարժեք բացահայտվի, նոր իշխանությունները անպայման կլծվեն նաև այդ գործի բացահայտմանը։

-Այսինքն` կարծում եք, որ դրա հնարավորությունը կլինի Մարտի 1-ի բացահայտումից հետո՞։

-Այո։ Երբ համակարգը մաքրվի կեղտից՝ նոր հնարավորություն կլինի, առայժմ ճահճի մեջ ենք։ Հներն այսօր մի ծրագիր են մշակել. քանի որ ժողովրդից կողոպտած փողն իրենց ձեռքերում է՝ իրենք լրատվամիջոցների մեծ մասը վերցրել են իրենց վերահսկողության տակ ու գերխնդիր դրել՝ գցել Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։ Եթե նրանց հանկարծ հաջողվի գցել Փաշինյանի վարկանիշը՝ հաջորդ հարվածը կհասցնեն։ Եթե կեղտերից չես մաքրել, ո՞նց կարող ես Հոկտեմբերի 27 բացահայտել։

-Իսկ կարծում եք՝ հասարակությանը այս ամենը հետաքրքրո՞ւմ է, նկատի ունեմ կա՞ անցյալի հանցագործությունները բացահայտելու պահանջ։

Կան շատ գործեր, որոնց վաղեմության ժամկետն անցել է։ Եթե դրանք հնչեղություն չպարունակող գործեր են, ապա ժողովուրդը հավաքական իմաստով մեծ ուշադրություն չի դարձնի, բայց այնպիսի աղմկահարույց գործեր ինչպիսին Հոկտեմբերի 27-ն է, ժողովրդի ուշադրության կենտրոնում է։ Չի բացառվում՝ անցնի որոշակի ժամանակահատված, նաև Հոկտեմբերի 27-ի վաղեմության ժամկետն անցնի, բայց բացահայտում պետք է։ Թող բացահայտվի, եթե վաղեմության ժամկետն անցնի՝ թող ասեն՝ այս մարդիկ են արել, պետք է պատժվեին այսքան տարի, բայց վաղեմության ժամկետն անցել է՝ դատարանը կալանքի տակ չի վերցնում։ Բայց ժողովուրդը միանշանակ պետք է իմանա, թե ով էր դրա կազմակերպիչը՝ ներսի՞ց էին, թե՞ դրսից, ի՞նչ նպատակներ էին հետապնդում, ամբողջ Հայաստանը պատված էր լրտեսական ցանցով։

-Կիսո՞ւմ եք այն մոտեցումը, որ սա նաև կարող էր դրսից պատվիրված լինել։

-Անպայման, ես հակված եմ այդպես մտածել։ Մանավանդ՝ կան տեղեկություններ՝ ծանոթ եք հավանաբար Լիտվինենկոյի հայտարարություններին։ Չի բացառվում, որ այո՛, քանի որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ժամանակին շատ սերտ կապերի մեջ են եղել ռուսական հատուկ ծառայությունների հետ, շատ հնարավոր է այս գործերի մեջ խառը լինեն։

-Այս համատեքստում կա մի կարծիք, որ մեր նոր իշխանություններն անընդհատ անցյալի կռիվ են տալիս՝ ապագային նայելու փոխարեն։

Մեր անցյալի ճիշտ պարզաբանումը հնարավորություն է տալիս ապագան կերտել։ Եթե դու քո անցյալը չբացահայտես ու չիմանաս՝ չես կարող նաև առաջ գնալ։ Նիկոլ Փաշինյանը շեշտը դրա վրա է դրել, անցյալին պետք է գնահատական տրվի։ Ես գտնում եմ, որ ճիշտ է անում, պետք է անցյալի դասերը քաղենք ու առաջ գնանք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում