Բոլոր քաղբանտարկյալներն ազատված են Սուդանի բանտերից: Այդ մասին հայտնել է SUNA սուդանական պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Սուդանի ազգային անվտանգության և հետախուզության ծառայությանը:
«Ազգային անվտանգության և հետախուզության ծառայությունը հայտարարել է ամբողջ երկրում բոլոր քաղբանտարկյալներին ազատելու մասին»,- ասված է հատուկ ծառայության հայտարարության մեջ:
Ավելի վաղ Al-Hadath հեռուստաալիքը հայտնել էր բոլոր քաղբանտարկյալներին և այն անձանց ազատման մասին, ովքեր ձերբակալվել էին մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային բողոքի վերջին ակցիաների ընթացքում: Տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվածների ազգականները գրոհել են այն շենքը, որտեղ պահվում էին ձերբակալվածները:










































