Sunday, 19 07 2026
12:50
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Սոցիալական ցանցերում ԼԳԲՏ շարժման ճնշման ազդեցությամբ փակվել են Բրունեյի հյուրանոցների ակաունտները

Սոցցանցերում անհետացել են Բրունեյի հյուրանոցների ակաունտները, քանի որ վերջերս երկրում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների նկատմամբ և ամուսնական դավաճանության համար մահապատիժ կիրառելու օրենք են ընդունել, հաղորդում է Air Force-ը:

Երկրի բարձրակարգ հյուրանոցների դեմ բոյկոտի արշավ են սկսել աշխարհահռչակ դերասանները, որոնց թվում է նաև Ջորջ Քլունին: Նրանք կոչ են արել գումարներ չվճարել այն երկրին, որը որոշել է քարկոծել իր քաղաքացիներին նույնասեռական սեքսի և ամուսնական դավաճանության համար:

Բոյկոտի են ենթարկվել Բրունեյին պատկանող ինը հյուրանոցներ: Կտրուկ քննադատությունից հետո, սոցցանցերից անհետացել են ութ թանկարժեք հյուրանոցների ակաունտները: Նշվում է, որ դրանք գտնվում են աշխարհի տարբեր երկրներում. երկուական հյուրանոցներ գտնվում են Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում և Իտալիայում:

Բրունեյի իտալական հյուրանոցներից մեկի հաշիվը դեռևս գործում է Twitter- ում, սակայն դրա թվիթներն այլևս հնարավոր չէ դիտել:

Բոլոր հյուրանոցների, բացի երեքից, Instagram-ի ակաունտները հեռացվել են կամ անջատվել: Ֆրանսիայում գտնվող երկու և Հռոմում գտնվող մեկ հյուրանոցների ակաունտները անցել են ոչ պաշտոնական ռեժիմի, որպեսզի օգտվողները չկարողանան մեկնաբանություններ թողնել:

Բացի այդ, ցուցակի բոլոր հյուրանոցների էջերը ջնջվել են նաև Facebook-ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում