Monday, 13 07 2026
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է

Արարատ Միրզոյանն ընդունել է ռումինահայ համայնքի ներկայացուցիչներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 4-ին ընդունել է ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ, Ռումինիայի խորհրդարանի Ստորին պալատի պատգամավոր Վարուժան Ոսկանյանին, Հայաստան համահայկական հիմնադրամի Ռումինիայի մասնաճյուղի ղեկավար Կարապետ Խաչատուրյանին եւ Ռումինահայոց միության փոխնախագահ Զարեհ Նազարյանին: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով սփյուռքահայ գործիչներին օրենսդիր մարմնում` Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել համախմբված ռումինահայ համայնքի դերը թե՛ հայապահպանության, թե՛ հայ-ռումինական կապերի զարգացման եւ թե՛ հայկական խնդիրների` եվրոպական տարածաշրջանում ներկայացման ու առաջմղման գործում: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ կապերի ակտիվացումը, ինչին մեծապես իրենց նպաստը կարող են բերել Ռումինիայի օրենսդիր մարմնի անդամ երեք հայազգի պատգամավորները:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին` Արարատ Միրզոյանը նշել է, որ փաստաթղթի ամբողջական ընդունումը ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից նոր խթան կհանդիսանա ու լայն հնարավորություններ կբացի Հայաստանի եւ եվրոպական տարածաշրջանի միջեւ փոխգործակցության համար:ԱԺ նախագահը հյուրերին ներկայացրել է հեղափոխությունից հետո մեր երկրում տարվող բարեփոխումների գործընթացները:

Վարուժան Ոսկանյանը, որը նաեւ Ռումինիայի խորհրդարանի Ստորին պալատում ALDE ֆրակցիայի ղեկավարն է եւ Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահը, ներկայացրել է այն գործունեությունը, որը հայ գործիչները ծավալում են տեղի քաղաքական-հասարակական կյանքում եւ հայկական օրակարգի հետ առնչվող հարցերի աջակցման գործում: Նա եւս կարեւորել է միջխորհրդարանական կապերի ամրապնդման ու ընդյանման անհրաժեշտությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում:

Ռումինահայ գործիչը հանգամանալի ներկայացրել է Ռումինիայում հայ համայնքի ներկա կացությունը, այն քայլերը, որոնք ուղղված են ազգային ոգու եւ մշակույթի պահպանմանը, երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակմանն ու կրթությանը, նրանց քաղաքացիական ակտիվության բարձրացմանը, մայր հայրենիքին սատարման ծրագրերի աջակցմանը: Հյուրերն ԱԺ նախագահին պատմել են Ռումինահայոց միության 100-ամյակին նվիրված միջոցառումների մասին, որը նշվելու է այս տարվա աշնանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում