Tuesday, 30 04 2024
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է . Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը

Ապրիլյան պատերազմի դասերը

Երեք տարի առաջ այս օրերին Հայաստանն ու Արցախը կռիվ էին տալիս մահվան դեմ։ Պատերազմ էր, Ապրիլյան քառօրյա պատերազմը, որի հետևանքով խեղվեցին մարդկային ճակատագրեր, զոհվեցին հարյուրից ավելի երիտասարդներ, իսկ անկախ Արցախի գոյությունն էլ ընդհանրապես կասկածի տակ դրվեց։ Օդում կախված էր Ստեփանակերտի Խանքենդի դառնալու սպառնալիքը։

Երեք տարի առաջ այս օրերին մենք համոզվեցինք, որ ինչ-որ մի բան սխալ է, ճիշտ չէ։ Հասկացանք, որ մեր հիմքերը փտած են, ու մենք՝ որպես պետություն, տարիներ շարունակ շարժվել ենք կեղծիքի ու ստի ճանապարհով։ Հեշտ չի այս ամենի մասին խոսելը, քանի որ վճարած գինն էլ չափազանց ծանր էր։

Փաստորեն անցյալի սխալները փոխհատուցվեցին ամենաթանկ ու նվիրական արժեքներով՝ երիտասարդ տղաների կյանքերով։

Հիմա շատերը Ապրիլյան պատերազմի մասին այնքան թեթևությամբ են խոսում, որ կարծես թե ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ, կարծես թե այլընտրանք չէր կարող լիներ, կարծես թե չէինք կարող խուսափել այդքան շատ կորուստներից։ Իհարկե, չի կարելի դառնալ անցյալի գերին, ընդհակառակը՝ մենք պետք է հաղթահարենք անցյալում գործած սխալների հետևանքներն ու անցնենք առաջ։ Բայց ինչպե՞ս հաղթահարել, եթե նույնիսկ չենք էլ կարողանում ըստ պատշաճի գնահատել կատարվածը։ Այդ ի՞նչ էր, ի՞նչ աղետ էր և ինչո՞ւ Հայաստանը պատրաստ չէր դրան։

Չէ՞ որ տասնամյակներ շարունակ մեզ համոզում էին, որ Հայաստանի բանակը ամենամարտունակն է տարածաշրջանում, ասում էին ոչինչ, որ թալանում են, կարևորը բանակի համար սպառազինություններ են գնում, պնդում էին, որ ընտրություններ կեղծելը մեծ խնդիր չէ, կարևորը խրամատները ամուր լինեն։ Ի վերջո, մեզ փորձում էին համոզել, որ սահմանադրականության բացակայությունը փոխհատուցվում է անվտանգությամբ ու կայունությամբ։ Ո՞ւր էին այդ բոլորը 2016-ին, չէ՞ որ բանից պարզվեց, որ բանակն այդքան էլ մարտունակ չէր, իսկ սպառազինության խնդիրն էլ նշմարվեց պատերազմի հենց առաջին օրը։

Ո՞ւր էր Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի խոստացած անվտանգությունը։ Եթե նրանք անվտանգությունը այդպես են պատկերացնում, ապա աշխարհաճանաչողության հետ լուրջ խնդիրներ ունեն։

Ապրիլյան պատերազմը Սերժ Սարգսյանի համար պյուռոսյան հաղթանակ էր, նա էլ Էպիրուսի արքայի պես «հաղթեց» ճակատամարտը, բայց կորցրեց շատ ավելին: Ավելի ճիշտ՝ Հայաստանը կորցրեց։ Իսկ նա «հաղթեց» այն իմաստով, որ Ադրբեջանը չկարողացավ ճեղքել մարտական դիրքերն ու ներխուժել թիկունք։

Այդ դեպքում Սարգսյանն անշուշտ կմնար առանց իշխանության։ Փաստորեն զինվորների ու քաղաքացիների անձնուրացության հաշվին փրկվեց նաև նա։

Իսկապես ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելու համար ծախսվեցին հսկայական ռեսուրսներ ու միջոցներ, սա նաև նյարդային պատերազմ էր, որտեղ իրավիճակը ամեն պահի կարող էր դուրս գալ վերահսկողությունից:

2016-ի ապրիլյան իրադարձությունները իսկական սառը ցնցուղ էին հանրության համար՝ չոր ապտակ, որի զորեղ ներգործությունը չի հեռացել նույնիսկ այսօր։

Մենք պետք է կարողանանք դասեր քաղել Ապրիլյան պատերազմից ու փոխենք պետության վերաբերյալ մեր մոտեցումներն ու ընկալումները։ Ի վերջո պետք է հասկանանք, որ բանակի դիմադրողականությունն ու մարտունակությունը միայն բանակի խնդիրը չէ։ Բանակը պետությունից կտրված օտար օրգանիզմ չէ կամ էլ ինչ-որ կղզիացած կառույց։

Ապրիլյան պատերազմը վկայությունն էր այն իրողության, որ մենք չենք կարողացել արդյունավետ ու կենսունակ պետություն ստեղծել, ինչի ծանր հետևանքներն էլ դրսևորվեցին ռազմաճակատում։ Հենց սա է ամենամեծ դասը, որը մենք պետք է ամենայն մանրամասներով յուրացնենք ու անգիր սովորենք։

Փտած պետական համակարգով և թույլ տնտեսությամբ երկար չենք կարող դիմանալ։ Հայաստանն ու Արցախը գուցե կկարողանան կասեցնել ևս մի քանի նմանատիպ պատերազմներ՝ մեկ, երկու, երեք, թող լինի չորս անգամ, բայց հինգերորդ անգամ գուցե արդեն հնարավոր չլինի։

Ոչ, ամենևին էլ չեմ փորձում հուսահատեցնել։ Ընդամենը սթափության կոչ եմ անում, որպեսզի հաջորդ պատերազմից կարողանանք պատվով դուրս գալ՝ առանց անհամատեղելի կորուստների՝ անարդար կորուստների։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում