Tuesday, 30 04 2024
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն

Եթե սկզբունքորեն չենք վերադարձնելու հողեր, ուրեմն պատրաստվենք պատերազմի. Վիգեն Չետերյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ժնևի համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների փորձագետ Վիգեն Չետերյանը։

– Պարոն Չետերյան, ընդհանուր առմամբ իրավիճակն այսօր Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ հետևյալն է. Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը մարտի 29-ին առաջին անգամ պաշտոնապես հանդիպեցին Վիեննայում, բայց երկու կողմերի մոտեցումները՝ մասնավորապես բանակցությունների ձևաչափի վերաբերյալ, շարունակում են մնալ նույնը և մեկը մյուսին հակասող են: Փաշինյանն ասում է, որ Արցախի ներկայացուցիչները ևս պիտի ներգրավված լինեն բանակցային գործընթացին, Բաքուն կտրականապես մերժում է այդ մոտեցումը: Այս իրավիճակում բանակցությունները կամ գոնե երկխոսությունը կողմերի միջև ի՞նչ հեռանկարներ ունեն: Եվ եթե երկխոսությունը չշարունակվի, դրանից բխող ի՞նչ հետևանքներ կարող են լինել:

– Ձեր հարցադրման մեջ մի քանի կարևոր հարցեր կան: Առաջինը՝ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, որոնք ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ երկխոսության մաս պե՞տք է կազմեն, թե՞ ոչ: Սա նորություն չէ. իրենք նախկինում մասնակցել են բանակցություններին, և բանակցային բոլոր ծրագրերի դեպքում նկատի է առնվել այն, որ երբ Երևանի և Բաքվի երկխոսությունը հասնի մի որոշակի փուլի, Ղարաբաղի հանրության տեսակետը պետք է ընդգրկվի ռեֆերենդումի կամ այլ մեխանիզմների միջոցով: Սա միշտ էլ եղել է: Երկրորդը՝ ինչպես դուք նշեցիք, Բաքուն դեմ է, որ Ղարաբաղը այսօր, գոնե այս փուլում, մասնակցի բանակցություններին, և շատ հստակ չէ, թե որն է նպատակը Հայաստանի նոր իշխանությունների այդ առաջարկի, որ Ղարաբաղը ներքաշվի բանակցություններին: Հայաստանի իշխանությունները վերանայո՞ւմ են բանակցության խաղաքարտերը, թե՞ պարզապես հիշեցնում են, որ հետագայում՝ որոշ զարգացումներից հետո, Արցախի տեսակետը պիտի հաշվի առնվի: Այնպես որ, այս փոփոխությունը եղել է, Երևանի կողմից է, բայց թե ի՞նչն է փոխվելու այդ համակարգի մեջ՝ շատ հստակ չէ: Եթե Երևանը պնդի Արցախի մասնակցության հարցում, բանակցությունները կկասեցվեն: Եվ ի՞նչ կլինի դրանից հետո: Ուզում ենք կասեցնե՞լ բանակցությունները Երևանի և Բաքվի միջև, թե՞ ինչի հասնենք:

– Փաշինյանն ասում է, որ ամեն դեպքում մենք չենք հրաժարվելու երկխոսությունից: Թեև նա ասում է, որ քանի դեռ բանակցային ֆորմատը չի համաձայնեցվել, բանակցությունները չեն կարող պաշտոնական համարվել, իսկ Ադրբեջանը պատասխանում է, որ դա բանակցությունները տապալելու փորձ է, բայց մյուս կողմից՝ Փաշինյանը շեշտում է, որ իր այս հայտարարությունները ոչ թե մարտահրավեր են, այլ երկխոսության հրավեր՝ այն երկխոսության, որը սկսվել է Դուշանբեում:

– Ուրեմն մենք համաձայն ենք, որ հայկական դիվանագիտության մեջ՝ Ղարաբաղի հարցի շուրջ էական փոփոխություն չկա: Այսինքն՝ նույն բանը առաջ էլ էր ասվում:

– Բայց Ղարաբաղի մասնակցության հարցն ընդհանրապես չէին բարձրացնում:

– Ինչո՞ւ: Որևէ լուրջ փաթեթի մեջ նշված էր, որ որոշ փուլից սկսած՝ Ղարաբաղի իշխանությունները պիտի մասնակցեն բանակցություններին, քննարկումներին: Հնարավոր չէ այլ կերպ մտածել: Նայած, թե ինչի վրա ենք շեշտը դնում: Եթե շեշտը դնում ենք՝ որ Ղարաբաղի իշխանությունները մասնակցելո՛ւ են, այն ժամանակ կասեցնում ենք բանակցությունները: Իսկ եթե շեշտը դնում ենք՝ որ իրենք մասնակցելու են ապագայում, այն ժամանակ չկա հեղափոխական դիվանագիտություն, հավասար է անցյալին: Մնացածը զուտ հռետորաբանություն է:

– Իսկ այս պահին գոնե երկխոսությունը շարունակելու հեռանկարի մասի՞ն պիտի խոսենք, թե՞ բանակցությունները վերսկսելու հնարավորության մասին: Գոնե այս երկխոսությունը պահպանելու հեռանկար կա՞: Ավելի հեռուն գնանք. ինչքան էլ պարզունակ ու անհեթեթ թվա, բայց Ալիևը Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո իր հայտարարություններով ցույց էր տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունը հույս ունի, թե այս նոր իշխանությունները ավելի «կառուցողական» կլինեն: Իսկ «կառուցողական» ասելով նրանք միայն ու միայն պատկերացնում են տարածքային զիջումները: Ու Բաքուն միշտ ասել է, որ բանակցում է միայն մի նպատակով՝ «ազատագրել օկուպացված տարածքները», և եթե դա չհաջողվի անել դիվանագիտության միջոցով, կարող են դիմել նաև ռազմական ուժի կիրառմանը: Եվ այդ սպառնալիքը վերջերս կրկին հնչեցրեց Ալիևի աշխատակազմի ներկայացուցիչ Հաջիևը: Այսինքն՝ ի՞նչ է ուզում հիմա Բաքուն. նա կբավարարվի քիչ թե շատ կառուցողական երկխոսությունը Հայաստանի հետ շարունակելո՞վ, թե՞ կվերադառնա սպառնալիքների, ռազմական սադրանքների, ուժի կիրառման միջոցով ճնշում գործադրելու քաղաքականությանը, իր ավանդական «ռազմական դիվանագիտությանը»:

– Ես այն տպավորությունն ունեմ, որ Բաքվում, Ադրբեջանի դիվանագիտության, մոտեցումների մեջ փոփոխություն չկա: Կա փոփոխություն Երևանի կողմից: Բայց թե կոնկրետ ի՞նչ է փոխվել Երևանի մոտեցումներում՝ ինձ համար հստակ չէ: Այնտեղ կան մի շարք տարբեր արտահայտություններ, դիրքորոշումներ, առաջարկներ, որոնք մեկը մյուսին հակասում են: Օրինակ՝ առաջին հարցի մասին արդեն զրուցեցինք՝ Ղարաբաղը ներքաշվելո՞ւ է բանակցությունների մեջ, թե՞ ոչ: Երկրորդը՝ Հայաստանի նոր իշխանությունները առաջարկեցին, որ երկու հանրապետություններում հանրային կարծիքի առջև վստահության քայլեր մշակվեն, դեպի խաղաղության մշակույթ ստեղծելու ծրագրեր զարգացվեն: Բայց միևնույն ժամանակ, երբ Ստեփանակերտում խոսում են Ղարաբաղի ղեկավարության հետ, այն ժամանակ հռետորաբանությունը շատ տարբեր է. ո՛չ խաղաղության մասին է, ո՛չ դիվանագիտության: Այնտեղ հայտարարում են, որ ոչ մի թիզ հող չենք տալու: Ես նաև կարդացի Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կարող է փոխել իր ռազմական մոտեցումները, և եթե պատերազմը վերսկսվի, այն ժամանակ հայկական զինուժը պաշտպանական կեցվածքից կանցնի հակահարձակման, հարձակողական ռազմավարության: Այս երկու հռետորաբանությունները մեկը մյուսին հակասում են: Առավել ևս՝ «ոչ մի թիզ հող չենք տալու» արտահայտության մեջ մի շարք պրոբլեմներ կան. Հայաստանի դիվանագիտությունը, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանից մինչև այսօր, ուներ տարբեր մոտեցումներ: Այն ժամանակ իրենց դիրքորոշումը հետևյալն էր, որ Հայաստանը այդ կոնֆլիկտի մաս չի կազմում, այլ Հայաստանին հետաքրքրող միակ հարցը Ղարաբաղի անվտանգության ապահովումն է:

Այնպես որ, երբ Հայաստանի ներկայացուցիչն է ասում, որ «մենք չենք տալու ոչ մի թիզ հող», ստացվում է, որ այդ հողերը Հայաստանի իշխանությունների վերահսկողության տակ են: Սա առաջին խնդիրն է:

Իսկ երկրորդը՝ բանակցությունների ձևաչափը առաջին երեք նախագահների ժամանակ այն էր, որ մենք բանակցում ենք Ադրբեջանին վերադարձնելու մի շարք շրջաններ՝ բացի Քարվաճառից և Լաչինից, փոխարենը սպասելով, որ Ադրբեջանն ընդունի Ղարաբաղի հայության ինքնորոշումը, որն է՝ Ղարաբաղի անկախությունը կամ Հայաստանի և Ղարաբաղի վերամիավորումը: Ձևաչափն այն է, որ Ղարաբաղն անկախ պետություն է, բայց ըստ երևույթին՝ բոլոր կողմերի սպասելիքն այն է, որ Հայաստանն ու Ղարաբաղը դառնան մի քաղաքական երևույթ: Այնպես որ, երբ Հայաստանի այսօրվա իշխանություններն ասում են՝ «ոչ մի թիզ հող», դա պրոբլեմ է դարձել: Ասել է թե՝ այնտեղ չկան բանակցություններ, և եթե չկան բանակցություններ, իրենք պիտի պատասխանատվություն կրեն բանակցությունների կասեցման արդյունքների շուրջ:

Այս բոլորը շատ լուրջ նյութեր են, և ես տպավորություն ունեմ, որ շատ հակասական և անորոշ հռետորաբանություն է մշակված կամ նույնիսկ մշակված չէ, և Երևանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցի շուրջ պետք է հստակեցվի:

– Հենց դա է խնդիրը: Հայաստանի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների հայտարարություններն իրար հակասում են: Օրինակ՝ «ոչ մի թիզ հող» չհանձնելու մասին հայտարարությունը Արցախում արել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը: Համենայնդեպս, եթե Արցախի արտգործնախարարը հստակ հայտարարեց, որ ժամանակն է հրաժարվելու Մադրիդյան սկզբունքներից, Նիկոլ Փաշինյանն ավելի անորոշ մեկնաբանությամբ հանդես եկավ՝ ասելով, որ Մինսկի խմբի ներկայացրած առաջարկները պարզաբանման կարիք ունեն: Բայց ի՞նչ տարընթերցումների մասին է խոսքը, եթե Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների այդ 5 հայտարարություններում, որոնց հղում էին եռանախագահները մարտի 9-ի հայտարարության մեջ, և ներկայացված նախագծերում հստակ նշվում է, որ նախկին ԼՂԻՄ-ին հարակից տարածքները պիտի վերադարձվեն Ադրբեջանին, իսկ Լեռնային Ղարաբաղը պիտի ստանա ժամանակավոր կարգավիճակ:

– Ուրեմն այնտեղ միակ անհստակ հարցը, որ կա, Հայաստանի նոր իշխանությունների կեցվածքն է այդ բանակցությունների շուրջ: Եվ այնտեղ, իմ կարծիքով, մինչ օրս հստակեցում չկա: Երևի թե պիտի սպասենք մի քանի ամիս, որ թե՛ վարչապետը, թե՛ արտգործնախարարությունը և թե՛ մյուս գերատեսչությունները կարողանան հստակեցնել, թե իրենք ի՞նչ են ուզում: Համենայնդեպս ինձ համար հստակ չէ:

– Իսկ չե՞ք կարծում, որ դրա պատճառը նաև այն է, որ մենք չունենք Հայաստանի և Արցախի կողմից հստակեցված համազգային տեսլական, թե ինչպե՞ս ենք ընդհանրապես պատկերացնում Արցախի հիմնախնդրի վերջնական հանգուցալուծումը, որովհետև Արցախի անկախության հանգամանքը հաճախ բերվում է ներհայկական քննարկումների տիրույթ և որոշ թյուրըմբռնումների, ներքին խնդիրների, վեճերի պատճառ է դառնում: Շատերին նույնիսկ թվում է, թե Հայաստանը Արցախի համար Ռուսաստանի կամ Մոլդովայի պես մի օտար կամ գործընկեր պետություն է:

– Ճիշտ է, այսօրվա անհստակությունը 25 տարվա կուտակումների հետևանք է: Անկախության առաջին տարիներին Հայաստանի դիրքորոշումն այն էր, որ մենք այդ կոնֆլիկտի մաս չենք, Հայաստանը հողային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ, Հայաստանը պաշտպանում է Ղարաբաղի հայության, ինքնորոշման սկզբունքը: Սա հստակ էր: Բայց շուտով Հայաստանի ղեկավարությունը սկսեց Ղարաբաղի առաջատար դեմքերին բերել Հայաստան և նշանակել բարձր պաշտոններում: Նախ՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1993 թվականին Արցախի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին հրավիրեց Երևան և նշանակեց Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում: Երկրորդը՝ 1996 թ. նախագահական ընտրություններից հետո Տեր-Պետրոսյանը հրավիրեց ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որ դառնա Հայաստանի վարչապետ: Այդ ժամանակներից ի վեր որդեգրված է շատ շիզոֆրենիկ քաղաքականություն, երբ Երևանի դիվանագիտությունը հստակ չգիտի՝ ինչ է ուզում, և կարծեք ամեն համատեքստում տարբեր դիսկուրսներ են զարգացվում, ինչը շատ չի օգնում հստակեցնելու Հայաստանի դիրքորոշումը ո՛չ Հայաստանի հանրության, ոչ էլ միջազգային գործընկերների կամ նույնիսկ Բաքվի առջև: Հետևաբար չգիտեմ՝ որքանո՞վ կարելի է այսօր այս թնջուկից դուրս գալ, բայց իմ կարծիքով՝ այդ իրավիճակը բավական մեծ դժվարություններ է ստեղծել Հայաստանի դիվանագիտության համար, և տեսնում ենք արդյունքը՝ 25 տարի անց ոչ մի լուրջ հաջողության, հաղթանակների չենք հասել մեր դիվանագիտության պայքարի մեջ:

Մինսկի խմբի կողմից Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հիմնական հասկացությունների վերաշարադրումը, հիշեցումը լուրջ բանավեճեր առաջացրին Հայաստանում, որովհետև այնտեղ հստակ նշվում էր հայկական կողմի տարածքային զիջումների մասին, բայց մեզ ամենաշատը հետաքրքրող հարցի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ որևէ հստակություն չկար: Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահները, ըստ էության, միևնույն քաղաքական գիծն են հետապնդել Արցախի հարցում, որովհետև բոլորն էլ շատ հստակ ընդունել են Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու կետը՝ առանց Արցախի անկախ կարգավիճակի վերաբերյալ հստակ ձևակերպման:

Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանը հակամարտության կարգավորման նման տրամաբանության վերաբերյալ:

– Կարծում եմ՝ այնտեղ մի քանի թյուրիմացություններ կան: Նախ՝ Հայաստանի բոլոր փորձագետները և հանրային կարծիքը, որ մտահոգված են Ղարաբաղի հարցով, պետք է հստակ պատասխան ունենան՝ մենք ուզո՞ւմ ենք խաղաղ ապրել ադրբեջանցիների հետ, թե՞ մեր պատկերացմամբ՝ մենք լինելու ենք տևական թշնամիներ Ադրբեջանի հետ: Եթե ուզում ենք խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով այդ հարցը լուծել, ապա այն ժամանակ լինելու են փոխզիջումներ՝ մի բան վերադարձնելու ենք Ադրբեջանին և մի բան պահանջելու: Թե այդ մեխանիզմներն ինչպե՞ս են լինելու՝ շատ հստակ չէ: Տարբեր ծրագրեր ու տարբեր մեխանիզմներ են առաջարկում: Բայց հնարավոր չէ գրավված բոլոր հողերը, առավել ևս Ղարաբաղի շրջակա այդ շրջանները պահել և ադրբեջանցիներին ասել՝ եկեք պատերազմը վերջացնենք: Եթե մարդիկ ասում են՝ եթե Հայաստանի որևէ նախագահ մի թիզ հող տա, ուրեմն դա դավաճանություն է, այն ժամանակ իրենք պիտի կրեն պատասխանատվությունը եկող պատերազմի համար:

Բայց դա՝ տեսականորեն, որովհետև չենք կարող այդ տարածքները տալ անորոշ, ոչինչ չասող խոստումների դիմաց:

– Համաձայն եմ, բայց այդ տարածքները կամ դրանց գոնե մի մասը պիտի վերադարձվեն: Այստեղ, իհարկե, պիտի տարանջատենք Լաչինի և Քարվաճառի հարցը: Սա միշտ էլ առանձին հարց է եղել բանակցային գործընթացում, և Քարվաճառի ու Լաչինի հարցը միշտ տարբերակվել է մյուս 5 շրջանների հարցից: Բայց մնացած տարածքները… Չկա Հայաստանի պաշտոնական ղեկավար, որ երբևէ ասած լինի, որ Աղդամի, Ջաբրայիլի, Կուբաթլիի, Հորադիզի, Զանգելանի շրջանները լինելու են կա՛մ Հայաստանի, կա՛մ Ղարաբաղի տարածքի մեջ: Չկա Հայաստանի որևէ ղեկավար, որ պաշտպանած լինի այդ թեզը: Մյուս կողմից՝ ես, իհարկե, հասկանում եմ, որ հայկական կողմը կհամաձայնի վերադարձնել այդ հողերը՝ փոխարենը պահանջելով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում, անկախություն և ապահովություն: Ուրեմն սա պետք է հստակեցվի: Այսինքն՝ հայկական կողմը տալու է մի բան, փոխարենը պահանջելու է մի ուրիշ բան: Բայց իմ կարծիքով՝ կան փորձագետներ, որ դեմ են ընդհանրապես հող տալու սկզբունքին:

– Ոչ միայն փորձագետներ, այլև շատ քաղաքական գործիչներ, լրատվամիջոցներ, շարքային քաղաքացիներ, և կարծում եմ՝ դրա բացատրությունն էլ կա, պարոն Չետերյան: Որովհետև մենք՝ ի դեմս Ադրբեջանի, չենք տեսնում խաղաղության վստահելի գործընկերոջ, չենք տեսնում նրա պատրաստակամությունը՝ փոխզիջումներ անելու, ընդառաջ գնալու հայկական կողմին: Ադրբեջանի հռետորաբանության մեջ նույնիսկ ակնարկ անգամ չենք տեսնում այն մասին, որ եթե մենք զիջումների գնանք, իրենք էլ կճանաչեն Արցախի անկախությունը: Կարող ենք բառացի մեջբերել Բաքվի մեկնաբանությունը Մինսկի խմբի վերոնշյալ հայտարարության մասին: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարել էր, թե Մինսկի խմբի ներկայացրած առաջարկներում «որպես առաջին կետերից մեկը նախատեսվում է Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանը շրջապատող տարածքների ազատագրում: Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, ապա այդ հարցը չի կարող քննարկվել ի վնաս Ադրբեջանի տարածքային ամբողջականության»: Սրանից յուրաքանչյուրը կարող է իր հետևություններն անել:

– Մի բան ասեմ ձեր ասածի վերաբերյալ՝ հայկական կողմը պիտի հստակեցնի՝ այդ տարածքների հարցը տակտիկակա՞ն հարց է, թե՞ սկզբունքի հարց է: Այսինքն՝ մենք սկզբունքորեն չե՞նք վերադարձնելու հողեր: Եթե այդպես է, ուրեմն պատրաստվենք պատերազմի, քանի որ եթե այդ ճանապարհով գնանք, լինելու է հաջորդ պատերազմը: Ուրեմն Հայաստանի ժողովուրդը, հայկական պետությունը պատրա՞ստ են այդ պատերազմին գնալու և այդ պատերազմի գինը վճարելու: Ուզում եմ ասել, որ եթե մի բան ես պահանջում՝ պիտի պատրաստ լինես գինը վճարելու: Այն մարդիկ, ովքեր ասում են՝ «ոչ մի թիզ հող», պատրա՞ստ են այդ գինը վճարելու, թե՞ ոչ: Թե՞ փորձենք ուրիշ ձևով ելք գտնել մեր հարևան ադրբեջանցիների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում