Friday, 24 07 2026
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Մխիթարյանն ու Շեյդաեևը. Տարածաշրջանի հավաքականների բացառիկ արդյունքը…

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին երկու խաղերում Հայաստանի ազգային հավաքականը պարտություն կրեց՝ հայտնվելով բարդ իրավիճակում: Մեր ընտրանին J ենթախմբում նախավերջին 5-րդ հորիզոնականում է: Առաջին տեղում Իտալիայի հավաքականն է, որն ունի 6 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերում համապատասխանաբար Հունաստանի և Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականներն են, որոնք ունեն 4-ական միավոր: 4-րդ տեղում էլ Ֆինլանդիան է, որը Հայաստանի հավաքականի հաղթելու շնորհիվ ունի 3 միավոր: Ընտրական մրցաշարին մասնակցող 55 հավաքականներից 10-ին է առաջին երկու հանդիպումներում վաստակել 0 միավոր: Մասնավորապես բացի մեր ազգային թիմից անհաջողության են մատնվել նաև Բելառուսը, Վրաստանը, Ֆարերյան Կղզիները, Ավստրիան, Լատվիան, Անդորրան, Մոլդովան, Սան Մարինոն և Լիխտենշտեյնը:

Անհաջողակների շարքում անսպասելի էր թերևս Ավստրիայի ընտրանուն տեսնելը, որն ունի բավական ուժեղ կազմ և պայքարում է եզրափակիչ փուլի ուղեգրի համար: Առաջին տուրում ավստրիացիները սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջել էին Լեհաստանին, իսկ երկրորդ տուրում հյուրընկալվելիս 4:2 հաշվով Իսրայելին: Սպասելիքներն ավելի մեծ էին նաև Բելառուսից և Վրաստանից որոնք դուրս են եկել Ազգերի լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ: Մեր երկրպագուները սովորաբար ազգային թիմի ելույթները համեմատում են Վրաստանի և Ադրբեջանի ելույթների հետ: 2020 թվականի Եվրոպայի առաջնությունը տարածարշջանի հավաքականների համար կարելի է բացառիկ համարել: Մասնավորապես, Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին չի հաջողվել գոնե մեկ միավոր վաստակել: Նշենք սակայն, որ ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի, Ադրբեջանի հավաքականը մեկ հանդիպում է անցկացրել հյուրընկալվելիս 2:1 հաշվով զիջելով աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիային: Վրաստանի ազգային թիմը սեփական հարկի տակ Շվեյցարիայի 0:2 հաշվով զիջելուց հետո մրցակցի հարկ տակ 1:0 հաշվով պարտվել էր Իռլանդիային:

Հիշեցնեք, որ Հայաստանի հավաքականը մեկնարկային խաղում Սարաևեոյում 2:1 հաշվով պարտվել էր Բոսնիա-Հերցեգովինային, այնուհետև Երևանում՝ 0:2 հաշվով Ֆինլանդիային: Ընդհանուր առմամբ տարածաշրջանի հավաքականները 5 հանդիպումներում կրելով նույնքան պարտություն խփել են ընդամենը 2 գնդակ: Հայաստանի ազգային հավաքականի կազմում աչքի էր ընկել Մխիթարյանը, որը գրավել էր Բոսնիայի դարպասը, իսկ Ադրբեջանի հավաքականի կազմում՝ Ռամիլ Շեյդաևը: Առավել տխուր է Վրաստանի հավաքականի վիճակագրությունը, որը երկու հանդիպումերում ոչ մի գոլ չի խփել: Ազգերի լիգայի խաղարկությունից հետո Վրաստանի հավաքականում ինչ-որ բան այն չէ: Վրացիների խաղում բացակայում է սրությունը: Հիշեցնենք, որ Վրաստանը դարձել էր Ազգերի լիգայի խաղարկության D դիվիզիոնի գլխավոր հայտնությունը: Աչքի ընկնեով փայլուն ելույթով վրացիները խմբային փուլի ավարտից դեռևս երկու տուր առաջ ապահովել էին մասնակցությունը փլեյ-օֆում: Հիմնվելով տեղի ունեցած հանդիպումների և արդյունքների վրա այն ժամանակ վստահ էինք որ հարևան երկրի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակչում հայտնվելու ամենաիրական հավակնորդն է: Սլովակ մասնագետ Վլադիմիր Վայսի գլխավորությամբ Վրաստանն իսկապես ցուցադրում էր գրագետ և դինամիկ ֆուտբոլ: Իրականում դժվար է ասել թե ինչով է պայմանավորված Վրաստանի հավաքականի անկումը: Ամեն դեպքում երկու հանդիպումները հիմք չեն հանդիսանում պնդելու, որ վրացիների մոտ ճգնաժամ է սկսվել:

Նշենք նաև, որ Վրաստանի ազգային թիմում շատ չեն բարձրակարգ ֆուտբոլիստները, բայց մարզչական խելամիտ լուծումները Ազգերի լիգայի խաղարկությունում տվեցին լուրջ արդյունք: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ոմանց կարծիքով մարզչական փոփոխությունից հետո այս հավաքականը առաջընթաց է գրանցել: Ազգերի լիգայի խաղարկությունում կրած անհաջողությունից հետո Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ էր արել Գուրբան Գուրբանովին, նրա փոխարեն ազգային թիմը վստահելով խորվաթ մասնագետ Նիկոլա Յուրչևիչին: Խորվաթիայի դեմ խաղում իսկապես ադրբեջանցիները վատ տպավորություն չթողեցին, ինչը խոսում է այն մասին, որ բարձրակարգ մասնագետը անհրաժեշտություն է թույլ հավաքականների համար: Ինչևէ, հաջորդ հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականն անց է կացնելու հունիսի 8-ին Երևանում մրցելով Լիխտենշտեյնի հավաքականին հետ: Հունիսի 11-ին էլ մերոնք Աթենքում կխաղան Հունաստանի հետ:

Կարծում ենք մինչ այդ հանդիպումները ժամանակ ունենք հետևություններ անելու և սխալներն ուղղելու համար: Մենք շարունակում ենք մնալ եվրոպական ֆուտբոլի անդունդում, որից դուրս գալու ուղին ցավոք դեռ չի նշմարվում: Բացի գրանցված պարտություններից Հայաստանի հավաքականը շարունակում է ցուցադրել թույլ խաղ, որն ունի թե օբյեկտիվ և թե սուբյեկտիվ պատճառներ:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում