Friday, 31 05 2024
14:30
Հանդիպել են ԱՄՆ և Չինաստանի ՊՆ նախարարները
Եթե չե՛ք կարող պայքարել մի քանի ոչ պատշաճ տնտեսվարողի դեմ, վերացրե՛ք հարկային համակարգը․ Ա.Խաչատրյան
Թվե’ր հրապարակեք, թե չէ տարվա վերջում կարող է պարզվի՝ բյուջեն չենք կատարել. Թորոսյանը՝ Բադասյանին
Էրեկվա հրեշտակին սիրե՞լ եք, նկատի ունեմ երևույթը. Սրբազանը կատակում է, ապա՝ աղոթում
Հարկ վճարողներին վերադարձվել է 363 մլրդ դրամ, նախորդ տարվա ցուցանիչից՝ 100 մլրդ դրամով ավել. Բադասյան
Բիզնեսի համար շուրջ 200 մլրդ դրամի խնայողություն ենք արել․ Բադասյան
Պետական բյուջեի եկամուտները աճել են 296 մլրդ-ով կամ 15.4%-ով, դեր ունի հարկային վարչարարությունը
Բյուջեի եկամուտներն ավելացել են 296 մլրդ դրամով․ ստվերը կրճատվել է․ Բադասյան
Լուրերի օրվա թողարկում 12։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Նավթի գները նվազել են – 30-05-24
13:30
Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին գրանցվել է որպես նախագահի թեկնածու
13:15
Թրամփը դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որը մեղավոր է ճանաչվել հանցագործության մեջ
13:05
Եվրոպական կյանքի չափանիշներ՝ ԷՖԵՍ-ի շնորհիվ
13:01
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը
Եվրաատլանտյան եւ եվրասիական «քաղաքակրթական բաժանարարը» Կրեշչատիկո՞վ կանցնի, թե՞ Սեւ ծովի կովկասյան առափնյակով
Ձեռնպահ մնալ անկած կենդանիներին ինքնուրույն ոչնչացնելուց. ՍԱՏՄ
Ակնհայտ է՝ ներքաղաքական խլրտումները օրակարգ են բերված, որ հետ շրջվի ապրիլի 5-ը
12:30
Կուբանի նավթաբազայում ԱԹՍ-ների գրոհի հետևանքով երեք ցիստեռն է բռնկվել. կան տուժածներ
Արևմուտքը շատ կոշտ կարձագանքի. հնարավոր են պատժամիջոցներ՝ «ռուսական օրենքին» առնչված բոլորի դեմ
Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովին Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգը
Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին հորդորում է զերծ մնալ հակաիրավական գործողություններից
Գնել Սանոսյանն ու Անահիտ Մանասյանը շրջայց են կատարել աղետի գոտու տարբեր հատվածներում
Այս հաշվետվողականության ձևաչափը ինքս էլ չեմ համարում արդյունավետ.սա քննարկման առարկա պետք է դարձնենք
Վրաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին
Մի հանդիպման քաղաքական սղագրություն
Վաղ առավոտից շարունակում են Մ-6 միջպետական ճանապարհի մաքրման աշխատանքները
11:30
Գերմանիայի ՊՆ նախարարը այցելել է Մոլդովա
11:15
ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են իրավիճակը Կովկասում
11:00
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

«Ուկրաինական սցենարի դեպքում հայ մականունավորները ժողովրդի փողերով առաջինն են փախնելու»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայում բնակվող հայազգի իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը:

Պարոն Խաչատրյան, հետևելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին՝ ի՞նչ տպավորություն եք ստացել, Հայաստանի վրա այդ ամենն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ:

Ցավալի է, իհարկե, ողբերգությունը, որ տեղի ունեցավ Ուկրաինայում, այդքան մարդիկ զրկվեցին կյանքից ՝ ճիշտ է հանուն գաղափարների, բայց ամեն դեպքում կյանքից զրկվեցին:

Այն ամբողջ օգնությունը, որ  ցույց տրվեց մի հիմարի՝ Յանուկովիչի  համար, սխալ էր: Այսօր Ուկրաինայի տարածքի ռուսամետ հատվածը թշնամանք է  ապրում այն որոշումների դեմ, որ ընդունվեց երեկ Կիևում:  Մեկ անգամ չէ, որ այս ընթացքում ցույց տվեցին, թե ինչպես են Յանուկովիչի մերձավորներն ու թիմակիցներն իրենց գումարներն ինքնաթիռներով փախցնում:  Տույժը տեսավ ժողովուրդը, և մի տականքի պաշտպանելու համար ժողովուրդը պատժվեց: Ռուսաստանը արտաքին քաղաքականության մեջ «քցվեց»՝ գազային զիջումը, որ Ուկրաինայի համար եղավ, տնտեսությունն էլ հիմնովին փլուզված է:

Այն բոլորն էլ, ում օգնություն էր ցույց տրվել, առաջինը փախան, ծախում են նախագահին և հեռանում: Երբ նախագահը դառնում է ոչ լեգիտիմ՝ ազգայնականները և հանցագործները իրենց անպատժելի են համարում: Յանուկովիչի ո՞ր նախարարը, միլիարդներ ստացած ո՞ր հարուստը եկավ կանգնեց օրգանի աշխատողների և Մայդանի միջև՝ միլիարդները վերցրած փախնում էին․ այսինքն՝ ով փող ստացավ, առաջինը փախավ: Այս վտանգն է, որ մենք տեսնում ենք, և որը կարող է կրկնվել, Աստված չանի, Հայաստանում:

Այսինքն՝ հնարավոր եք համարում, որ Ռուսաստանը, Ձեր խոսքերով ասած, մի հիմարի համար ժողովուրդ կործանի նաև Հայաստանո՞ւմ:

Այո: Եթե Ռուսաստանի  նախագահն այն ժամանակ ասեր՝ թող ազատ ընտրություն լինի, ես միլիարդով ժողովրդին կօգնեմ, նման բան չէր լինի:  Ռուսաստանի արտաքին քաղաքականության ղեկավարն ասում էր, որ Արևմուտքը փողեր է ծախսում Մայդանի վրա՝ ընդամենը 50 միլիոն, ու հասնում արդյունքի, իսկ Ռուսաստանը ավելի շատ ու ոչ՝ ուրեմն տակտիկապես ավելի հզոր է: Ես կասեի այդ գնահատականը հիմարություն է, աշխատողների ուղեղը դատարկ է պարզապես: Ես ասում էի, որ Պուտինը չպետք է աշխատի այդպիսի նախագահների հետ, այդ նախագահների ու այդ երկրների մասին սխալ ինֆորմացիա է եկել: Ռուսաստանի նախագահը մնում է նախագահ, նա չի կարող իմանալ ամեն ինչ, իսկ նրան հասած ինֆորմացիան ամբողջովին սուտ էր: Այսպիսի քայլ նա չէր կատարի իմանալու դեպքում:

Եթե Հայաստանն էլ ուկրաինացիների նման ցանկանա պոկվել ռուսական լծից, պետք է այդքան զոհ տա՞, առանց արյուն հնարավորություն չե՞ք տեսնում:

Այսօր Հայաստանի համար ամենավտանգավոր բանն այն է, որ նրանց  ընտանիքների մեծ մասը քայքայված է: Ես պատկերացնում եմ, եթե Ռուսաստանից քառասուն կամ երեսուն տոկոսը գնար՝ ինչ կկատարվեր:

Կուտակային համակարգի դեմ պայքարի են դուրս գալիս, բայց դուք պատկերացրեք երկու միլիոն աշխատավարձ չեն ստանում, Հայաստանից փախնում են, ամբողջ բիզնեսը ջարդված է, դրա համար  դուրս չեն գալիս պայքարի, բայց որ մի քանի կոպեկ կարող է իրենցից գողանան՝ այդ աշխատողներն արդեն դուրս են գալիս պայքարի: Լավ, ես ուրախ եմ, որ պայքարում են, բայց Հայաստանին ավելի մեծ հարվածներ են եղել, իսկ այդ ուժը դուրս չի եկել փողոց: Իրավիճակն այնպես է, որ ինչ ուզեն՝ կարող են անել:

Հիմա Հայաստանին ի՞նչ է սպասվում այսքանից հետո:

Մաքսային միությունը ոչ ոք չի հասկանում, թե ինչ է՝ բոլորը արդեն բղավում են, բայց չգիտեն՝ ինչ է: Աստված չանի այդպես լինի, բայց կարող է առանձին Մաքսային միություն ստեղծվի Հայաստանի և Ռուսաստանի միջև, և վախենամ՝ առանց Ղարաբաղի։ Միմյանց մեջ էլ առանձին պայմանագիր լինի: Իսկ Հայաստանի հետ ի՞նչ կլինի, որտեղ երեք երկրներն էլ՝ Ղազախստանը, Բելառուսը, հիմա էլ Ռուսաստանը Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունեն։ Այդ մթնոլորտում ի՞նչ աշխատանք պետք  է կատարվի, Վրաստանի հետ Հայաստանի հետ հարաբերություններն ինչպե՞ս կլինեն, որը շուտով ԵՄ հետ Ասոցացման պայմանագիրը կստորագրի: Ես առայժմ չեմ պատկերացնում:

Բայց, առհասարակ,  Մաքսային միությունն առանց Ուկրաինայի իմաստ կունենա՞:

– Ես կասկածում եմ, որ Մաքսային միությունն այս դիրքով կաշխատի: Ընդհանրապես Հայաստանի տնտեսությունն  առանց դրա արդեն իսկ քայքայված է: Այս ծանր վիճակը պարզապես  սարսափելի է: Արտաքին քաղաքականություն էլ գոյություն չունի,  ներքինն  էլ, տեսնում եք, ինչ վիճակի է: Այս ընթացքում միջազգային ասպարեզում որևէ դիրք ունենալ և ինչ-որ հաջողության հասնել անհնարին է:

Ռուսաստանում էլ  ծանր տնտեսական վիճակ է, սկսում են հարցեր բացվել, Ռուսաստանը պետք է ոչ միայն նյութական բազա  ունենա, այլ քաղաքական,  իսկ քաղաքականով ահռելի հարվածներ կերավ: Ի՞նչ տնտեսությամբ պետք է պահվի նա, և ինչո՞վ գոյատևի  Հայաստանը: Տնտեսություն չկա, վիճակն ահռելի ծանր է, ոչ մի դիվանագիտական սիստեմ չի աշխատում:

Այսօր նախագահի ամբողջ շրջապատը ավելի փոքր մասշտաբի մարդիկ են, որոնք ուկրաինացիների նման ինքնաթիռներով փախնելու են: Ես ինքս թեկուզ լավատես եմ կյանքում, հիմա չեմ տեսնում ոչինչ՝  վիճակն ահռելի ծանր է: Իսկ թե ինչ կկատարվի՝  առայժմ հայտնի չէ՝ Իրանի դիրքից  է կախված՝ Եվրոպայի և Ամերիկայի հետ հարաբերությունների կոնտեքստում, եթե նավթը տան, Ռուսաստանի նավթի գինը կիջնի, ես արդեն վեց-յոթ ամիս առաջ էի ասում այս ամենը:

Վրաստանին ԵՄ-ն այլ բաներ կստիպի  Հայաստանի հետ կապված, թե ապրանքն ինչ գներով կմտնի, Թուրքիան ու Ադրբեջանը ինչ դիրք կբռնեն, դրա հետևանքով՝ Բելառուսն ու Ադրբեջանը, այնքան հարցեր կան, ու բոլոր ուղղություններով մենք համարյա պարտված ենք:

Այդ վիճակում ինչ կարող է լինել՝ ես չեմ պատկերացնում, դրա համար ասում եմ՝ ամենավտանգավոր բանն այն է, որ Հայաստանի ամբողջ ֆոնդերն այսօր այն մարդկանց ձեռքերում են, որոնք, Աստված չանի, վտանգավոր ուկրաինական զարգացումների նման ինչ-որ  սցենարի դեպքում՝ առաջինը իրենց ընտանիքների հետ միասին կփախնեն:

Այդ 5 տոկոսի համար պայքարողները  պետք է ձգտեն, որ այդ  մարդկանց, նրանց ընտանիքների հաշիվները սառեցնեն: Այդ մականունավորների ամբողջ հաշիվները պետք է սառեցնել, ոնց որ Ուկրաինայի դեպքում եղավ, դա պետք է արվի… այդ դեպքում վիճակն ամբողջովին կփոխվի: Երբ խփում ես հանացագործ հիմքին, այդ դեպքում առաջինն այդ տականքները կփախնեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում