Friday, 17 07 2026
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում
16:10
Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին
Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15:50
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ
15:30
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար
15:10
Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումներն ԱՄՆ ընտրություններին Պեկինի միջամտության մասին
Ադրբեջանում «քրդական» իշխանություն է
Ռոսսելխոզնադզորը կասեցնում է Իրանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելով հայկական ծագման մեջ
Ջրանցքը մեկ քաղաքացի է ընկել. ՆԳՆ ՓԾ
Թուրքիան շարունակում է ռուսական Ս-400 համակարգերի հետ կապված աշխատանքները
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը

Թերեզա Մեյը Բրյուսելում ստիպված է եղել ընթրել ԵՄ-ի մյուս ղեկավարներից առանձին. The Daily Mail

ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում գագաթնաժողովի առաջին օրվա բանակցություններից հետո դժգոհ են մնացել այն բանից, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Brexit-ի շուրջ իրադրության կարգավորմանն ուղղված ոչ մի հստակ ծրագիր չի հրապարակել՝ գրում է The Daily Mail-ը:

Նրա տվյալներով՝ հինգշաբթի երեկոյան կայացած բանակցություններից հետո Մեյին նույնիսկ ստիպված է եղել ընթրել մյուս ղեկավարներից առանձին, մինչ նրանք ընթրիքի սեղանի շուրջ ընդհանուր դիրքորոշում էին մշակում բրիտանական խնդրի նկատմամբ: Աղբյուրները պատմել են, որ ԵՄ-ի ղեկավարները նկատելիորեն զարմացած էին երեկ երեկոյան Մեյի մասնակցությամբ կայացած քննարկումներից, որոնք նրանք նկարագրել են որպես «90 րոպե՝ ոչ մի բանի մասին»: Եվ երբ Թերեզա Մեյին հարցրել են, թե ինչ է նա անելու, եթե ԵՄ-ից դուրս գալու համաձայնագիրը վերստին մերժվի, նա, թվում էր, «խուսափում էր պատասխաններից, չուներ ոչ մի պլան և ինքն էլ շվարած էր երևում»,-գրում է թերթը: Աղբյուրների խոսքով՝ ԵՄ անդամ երկրների վարչապետներից մեկն ասել է, որ բանակցությունների արդյունքում «ակներև էր միայն մի բան՝ այն, որ ՄԵյը որևիցե ծրագիր չուներ»: Եվրոպացի ղեկավարները Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ չէին թաքցնում իրենց հոռետեսական տրամադրվածությունը:

ԵՄ-ի՝ անունը չնշված բարձրաստիճան ներկայացուցիչը Politico հրատարակությանը պատմել է, որ այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետը դուրս եկավ բանակցությունների սենյակից, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կտրուկ հայտարարություն արեց: «Նա ասաց, թե սկզբում կարծում էր, որ Համայնքների պալատի կողմից Մեյի գործարքին հավանության հնարավորությունը կազմում է 10 տոկոս: Հետո նա ավելացրեց. «Սակայն այն բանից հետո, երբ մենք լսեցինք նրան, կարծում եմ, որ այդ հավանականությունը կազմում է 5 տոկոս»,-պատմել է աղբյուրը Politico թերթին: Նրա խոսքով՝ դրան ի պատասխան՝ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ասել է, որ նույնիսկ այդ գնահատականը «չափազանց լավատեսական է հնչում»: Մարտի 22-ին Մեյը Բրյուսելում ընդհատել է իր մասնակցությունը ԵՄ-ի գագաթնաժողովին, որպեսզի վերադառնա Լոնդոն և փորձի ապահովել խորհրդարանի գոնե ևս 76 անդամի աջակցությունը Brexit-ի շուրջ երրորդ քվեարկության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում