Saturday, 04 05 2024
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար

Պայթյունից խուսափելու իշխանության միակ ճանապարհը

Հայաստանի ու Երևանի փողոցներում բողոքի տարերային ակցիաները սովորական, ամենօրյա բնույթ են ստացել։ Գրեթե առանց բացառության ամեն օր ամենատարբեր հարցերով բողոքի ակցիաներ, պիկետներ են կազմակերպվում, հաճախ փողոցներ ու մայրուղիներ են փակվում։ Երկու օր է՝ այդ ամենը խտացված կերպով արտահայտվում է Ազատության հրապարակում, որտեղ սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցները թույլ չեն տալիս Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներին ապամոնտաժել մի քանի սրճարաններ՝ Օպերայի շրջակա տարածքը կանաչապատելու նպատակով։

Բողոքի շարունակվող ու չդադարող ակցիաների ամենապարզ բացատրությունն այն է, որ, ի դեմս թավշյա հեղափոխության, քաղաքացիները զգացել են փողոցային ընդվզման միջոցով խնդիրներ լուծելու համը և ցանկացած հարմար առիթի դեպքում դիմում են նմանատիպ քայլերի։ Բայց դա երևույթի մակերեսային բացատրություն է։ Խնդիրն ունի ավելի խորքային շերտ, որը չի արտահայտվում այսօր, բայց կարող է արտահայտվել ամենամոտ ապագայում։ Խոսքը սոցիալական ընդվզման, սոցիալական բունտի մասին է, որը կարող է ծավալվել տեղային ու տարերային բողոքի ակցիաների արդյունքում։ Ընդհանրապես, անցնող ավելի քան երեք տասնամյակում Հայաստանում սոցիալական բունտի հավանականությունը համարվել է գրեթե զրոյական։ Շատ են հնչել գնահատականներ, որ սոցիալական ընդվզումը մեր հասարակությանը հարիր չէ, որ Հայաստանի քաղաքացիները պայքարելու փոխարեն նախընտրում են արտագաղթը և այլն։ Այո, դա այդպես է եղել անցած գրեթե երեսուն տարիների ընթացքում։ Բայց սոցիալական բունտի բացառումն ունեցել է նաև այլ պատճառներ։ 1990-ականների կեսերից հետո Հայաստանում ձևավորված որևէ իշխանություն չի ունեցել լեգիտիմություն ու հանրային վստահություն։ Չվստահելով իշխանությանը՝ հասարակությունը նրանից գրեթե սպասելիքներ չի ունեցել և վատ կյանքը, վատ կենսամակարդակը համարել է պատիժ, որը լռելյայն կրել է։ Իշխանություններից սպասելիքներ չունենալու յուրահատուկ արտահայտություն էր նաև ընտրակաշառքը, որը հասարակության զգալի մասը վերցնում էր՝ որպես իշխանությունից գոնե ինչ-որ բան ստանալու դրսևորում։ Հիմա իրավիճակը միանգամայն այլ է։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը վայելում է հասարակության մեծամասնության վստահությունը, ինչը նշանակում է, որ այդ մեծամասնությունն իշխանությունից ունի բավական մեծ սպասելիքներ։ Հեղափոխության էյֆորիան այդ սպասելիքները բազմապատկել է անգամներով, և իրականում հասարակությունն իշխանությունից ունի ոչ թե սովորական, այլ չարդարացված մեծ սպասելիքներ։ Այն դեպքում, երբ իշխանությունը գոնե առայժմ այդ սպասելիքները բավարարելու ազդակներ չի հղել։ Բացի սուբյեկտիվ պատճառներից, այդ հարցում առկա են նաև օբյեկտիվ սահմանափակումներ։ Հասարակության գերագնահատված սպասելիքները բավարարելու համար, պատկերավոր ասած, անհրաժեշտ է փող, շատ փող։ Այդ փողը Հայաստանն առայժմ չունի, քանի որ դեռևս չեն իրականացել խոշոր ներդրումային ծրագրեր և միջազգային աջակցության նախագծեր։

Այս պայմաններում ամեն օրվա հետ ավելանում է հասարակության ֆրուստրացիայի՝ հիասթափության չափաբաժինը, ինչը մարդկանց մղում է փողոց բողոքելու ամենատարբեր խնդիրների համար։ Այդ ակցիաները, կրկնում ենք, առայժմ տարերային, տեղային բնույթ ունեն, սակայն անհրաժեշտ պահին՝ համապատասխան համակարգման ու աշխատանքի դեպքում կարող են ծավալուն և ընդգրկուն տեսք ստանալ։ Հատկապես որ դրանում շահագրգիռ ուժերի ու գործիչների պակաս չկա։ Ակնհայտ է, որ բողոքի բոլոր ակցիաները առաջին հերթին բխում են նախկին իշխանությունների՝ ՀՀԿ-ի ու քոչարյանամերձ շրջանակների շահերից։ Ամենևին պատահական չեն ժամանակ առ ժամանակ ստացվող այն տեղեկությունները, որ քոչարյանականները փորձում են մարդկանց ուղղորդել այս կամ այն բողոքի ակցիային մասնակցելու համար։ Ինչպես Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ ՀՀԿ-ն ունեն ավելի քան բավարար ֆինանսական ռեսուրսներ բողոքի ակցիաները համակարգելու ու մարդաշատ դարձնելու, իսկ անհրաժեշտ պահին դրանց սոցիալական բունտի տեսք տալու համար։ Սա իշխանության համար բավական իրական վտանգ է, որին դիմագրավելու գործնական միջոցներ իշխանությունը չունի, քանի որ չի կարող վերահսկել այդ ուժերի ֆինանսական հոսքերը։ Այս վտանգը չեզոքացնելու ու նախկին համակարգին մարդկանց խնդիրների հաշվին ռեաբիլիտացվելու շանսից զրկելու համար իշխանությունն ընդամենը մեկ ճանապարհ ունի՝ արդյունավետ աշխատանք և խնդիրների ոչ թե տեղային, այլ համակարգային, ռազմավարական լուծումներ։ Միայն արդյունավետ աշխատանքի, հասարակության սպասելիքները քայլ առ քայլ բավարարելու դեպքում իշխանությունը կարող է չեզոքացնել սոցիալական բունտի ու դրանից նախկինների օգտվելու հնարավորությունները։ Ժամանակն այդ առումով աշխատում է նախկինների օգտին։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում