Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

«Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությունը

Երեկ` 13.03.2019թ․ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են գրավատների և տարադրամի փոխանակման կետերի արտոնագրային վճարների բարձրացման դեմ հանդես եկող քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նախաձեռնության առաջ քաշած խնդիրները, դրանք ծնող պատճառները, տեղի է ունեցել իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակություն։

Մեր ունեցած տեղեկատվության վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ գործ ունենք ֆինանսական ոլորտում մի խմբի շահերի հաշվին մյուսների շահերի սպասարկման խնդրի հետ։ Ըստ էության, առաջարկվող փոփոխությունները միտված են շուկայի փոքր ու միջին խաղացողներին դաշտից դուրս մղելուն և ոլորտը խոշոր խաղացողների ձեռքերում կենտրոնացնելուն։ Ոլորտի պատասխանատուների հրապարակային և կուլիսներում բերվող փաստարկը, թե առաջարկվող փոփոխություններով ռիսկային ոլորտում կայունության հարց է լուծվում, արժանահավատ չէ։ Ֆինանսական շուկայի մինչև 0,5% զբաղեցնող հատվածը չի՛ կարող այնպիսի ռիսկեր գեներացնել, որոնց լուծման միակ ձևն այն վերացնելը լինի։ Բացի դա, համոզված ենք, որ արտոնագրային վճարների բարձրացումը չի կարող որպես առաջացող ռիսկերի դեմ պայքարի արդյունավետ միջոց դիտարկվել։

Կարելի է արձանագրել, որ ֆինանսների ոլորտի պատասխանատուների համար սովորական գործելաոճ է դառնում, երբ, պատկերավոր ասված, գլխացավի դեմ պայքարի լավագույն միջոց է դիտարկվում գլխի հեռացումը։

Որպես արտոնագրային վճարների համատարած և համընդգրկուն բարձրացման այլընտրանք, առաջարկում ենք վարչարարության և վերահսկողության արդյունավետության բարձրացումը, արտոնագրային վճարների համար գոտիականության սահմանումը, ինչպես նաև կազմակերպությունների շրջանառության ծավալով պայմանավորված տարբերակված մոտեցումը։

Նախագծով առաջարկվող փոփոխությունները առաջարկվել են առանց շահագրգիռ բոլոր կողմերի հետ լայն հանրային քննարկման, որտեղ կարող էին վեր հանվել հնարավոր խնդիրները և դրանց լուծման արդյունավետ գործիքներ առաջարկվեին։ Ի վերջո, քաղաքացին պետք է լինի քաղաքականություն որոշողը, ոչ թե դրա սպառողը։ Մենք բարձր ենք գնահատում իրենց իրավունքների համար պայքարելու քաղաքացիների հաստատակամությունը, ինչպես նաև հարցին վերջնական ու քաղաքական լուծում տալու մղումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում